Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Դատավորի փոխարեն կհատուցենք մենք


61421-5321 ամիս ապօրինաբար ազատազրկված Նորիկ Պողոսյանը դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան ՀՀ պետական բյուջեից հօգուտ իրեն մոտ 12 միլիոն դրամ բռնագանձելու պահանջով:
Գումարի հաշվարկը հայցվորն այսպես է ձեւակերպել. 933 հազարը որպես անազատության մեջ գտնվելու ընթացում բաց թողնված օգուտ, մոտ 4.5 միլիոն դրամը որպես փաստաբանական ծախս վճարելու ենթակա գումար եւ 6.5 միլիոն դրամը` որպես անօրինական ազատազրկման մեջ գտնվելու ընթացքում պատճառված վնաս:

Հիշեցնենք, որ Նորիկ Պողոսյանը կալանքի տակ էր վերցվել 2008 թվականի հոկտեմբերի 17-ից մինչեւ 2010 թվականի ապրիլի 17-ը, երբ կասկածվում էր ապօրինի կերպով մարիխուանա տեսակի թմրամիջոց իրացնելու մեջ: Նորիկը նախ մեղավոր էր ճանաչվել, սակայն բողոքարկումից հետո նրան արդարացրել էին, ինչով հիմնավորվում է, որ գտնվել է անօրինական ազատազրկման մեջ: «Մարդ որ անմեղ դատվի, իրան ո՞նց կզգա, որ էս ազատությունից զրկվի, չորս պատի մեջ նստի մի բանի համար, որ չի արել, ո՞նց կլնի»,- մեզ հետ զրույցում ասաց երկու երեխաների հայր Նորիկ Պողոսյանը:

Նախքան կալանավորվելը Նորիկը Լոռու մարզի Մեծավան գյուղում զբաղվել է անասնապահությամբ (հովվությամբ): Գտնվելով կալանավայրում, նա զրկվել է աշխատելու եւ փող վաստակելու հնարավորությունից եւ այժմ պետական բյուջեից է պահանջում այդ բաց թողնված օգուտը:

21-ամսյա ապօրինի ազատազրկումը նրա հոգեբանության վրա ծանր հետք է թողել, ուստի քաղաքացին նաեւ պատճառված բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում: «Առաջ գլխիս մի հատ ճերմակ մազ չկար, մտածմունքից սկսել են սպիտակել,- ասում է 28-ամյա Նորիկը,- խցում 17-18 հոգի էինք, ժամով էինք քնում, ես 6-7 ժամ էի քնում»: Մեր այն հարցին, թե ինչպես է կարողացել ապրել նման պայմաններում, Նորիկը պատասխանեց. «Դե ապրա էլի, ճարս ի՞նչ էր, որ չապրեի...»:

Նորիկ Պողոսյանի շահերը ներկայացնող փաստաբան Էդմոն Մարուքյանը բարոյական վնասի փոխհատուցման համար պահանջվող մոտ 6.5 միլիոն դրամի հաշվարկն այսպես է հիմնավորում. «Պահանջվում է 12.312 եվրոյին համարժեք դրամ` անազատության մեջ անցկացրած 648 օրվա համար: Այս գումարի հաշվարկը հիմնված է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի կողմից ձևավորված նախադեպային իրավունքի տրամաբանությունից, մասնավորապես հիմնավորված է այն նախադեպերի վրա, որոնցով Դատարանի հաստատելով ՄԻԵԴ 5(1) և 5(3) հոդվածների խախտմամբ անձին երկար ժամանակ պահել են անազատության մեջ»:

Նշենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1064-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց կալանք կիրառելու հետեւանքով պատճառված վնասը, օրենքով սահմանված կարգով, լրիվ ծավալով հատուցում է Հայաստանի Հանրապետությունը` անկախ հետաքննության, նախաքննության, դատախազության և դատարանի պաշտոնատար անձանց մեղքից:

Իսկ ապօրինի կալանավորված, ապա արդարացված քաղաքացին իրավունք ունի պահանջել գույքային հատուցում ամբողջ ծավալով` հաշվի առնելով իրական հնարավոր բաց թողնված օգուտները:

Այնպես որ, Նորիկ Պողոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրած Լոռու մարզի դատավոր Ս. Բաղդասարյանի եւ Հյուսիսային քրեական դատարանի դատավոր Վ. Ղազարյանի թույլ տված սխալի պատճառով պետք է փոխհատուցեն ՀՀ քաղաքացիները, որոնց վճարած հարկերից էլ գոյանում է ՀՀ պետական բյուջեն, քանի որ ապօրինի կալավորվածը փոխհատուցում ստանալու է ոչ թե դատավորներից, այլ պետական բյուջեից:

Հ. Գ. Նորիկ Պողոսյանին անմեղ ճանաչած դատավոր Մարինե Մելքոնյանը Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի կողմից արժանացել էր «Ազատության պաշտպան մրցանակի»:


Աղբյուրը՝ http://lragir.am/armsrc/right55434
Արման Ղարիբյան


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը