Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Վճռաբեկ դատարանը վարույթ չընդունեց Սաքունցի բողոքը
Մարդու իրավունքների պաշտպանություն Տեղաշարժման ազատություն Արդար դատաքննության իրավունք
/2011-Հոկտեմբեր-30/
Այս տարվա փետրվարի 15-ին, առավոտյան ժամը 10.00-ի սահմաններում, «Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակը բողոք էր ստացել Գյումրիի վրացական պետհամարանիշով մեքենաների վարորդներից:Վարորդները տեղեկացրել էին, որ ոստիկանները, շրջափակելով Ջաջուռի լեռնանցքը` չեն թույլատրում ուղեւորվել Վանաձոր ու մասնակցել մաքսային օրենսդրության փոփոխությունների դեմ ուղղված՝ ժ.12.00-ին նշանակված բողոքի ակցիային: Ոստիկանները պատճառաբանել էին, որ ճանապարհներն անանցանելի են. եւ իրենք անչափ մտահոգված են վարորդների անվտանգությամբ: Սակայն հելսինկյանները, հասնելով Ջաջուռ, տեսել էին, որ ճանապարհներն «անանցանելի» էին միայն բողոքավորների համար, իսկ Վանաձորից-Գյումրի ուղեւորվողները ոչ մի խնդիր չունեն: Ավելին, այդ օրն անգամ ձնաբուք չի եղել, նորմալ աշխատել են Գյումրի-Վանաձոր ուղեւորվող միկրոավտոբուսները: Հելսինկյանների գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, գտնելով, որ խախտվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու, խաղաղ հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքը, հանցագործության մասին հայտարարություն էր ներկայացրել Շիրակի մարզային ոստիկանություն: Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ Հովհաննես Քաղցրիկյանն էլ, խախտելով սահմանված 10-օրյա ժամկետը, բողոքն ուսումնասիրել էր ուղիղ 2 ամիս ու հարցաքննելով միայն ոստիկաններին, մերժել էր քրեական գործի հարուցումը: Արթուր Սաքունցը ստիպված դատի էր տվել քննիչին, որին սակայն արդարացրեց ոչ միայն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, այլեւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը: Իսկ երեկ այս երկու ատյաններին միացավ նաև Վճռաբեկ դատարանը` ընդհանրապես վարույթ չընդունելով Սաքունցի բողոքը ու այսպիսով հաստատելով, որ երիտասարդ քննիչ Քաղցրիկյանը ճիշտ է վարվել. հարկ չկա վարորդների սահմանադրական իրավունքը խախտելու համար ոստիկանների դեմ քրեական գործ հարուցել: Ի դեպ, Ջաջուռի լեռնանցքում ցուցարարների ու ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպը ամբողջությամբ նկարահանվել ու լուսաբանվել է մի շարք լրատվամիջոցների կողմից, սակայն այս փաստերը քննիչին ընդհանրապես չեն հետաքրքրել: Աղբյուրը՝ http://www.aravot.am/new/2011/10/28/2359/
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների