Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Հինգերորդ շարասյունը Հայաստանում
Մարդու իրավունքների պաշտպանություն Զինծառայողների իրավունքներ Զինված ուժեր Մամլո հաղորդագրություն
/2011-Հոկտեմբեր-29/
Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ «իրավապաշտպան» հասարակական կազմակերպությունների գերակշիռ մասը, հատկապես միջազգային տարբեր կառույցների, հիմնադրամների կողմից ֆինանսավորվողները հիմնականում զբաղված են ստացվող դրամաշնորհները վատնելով կամ քողարկված նպատակների վրա ծախսելով, մեր երկրի ներքաղաքական կյանքին միջամտելով, ինչպես նաեւ պետական կառույցները վարկաբեկելով։Նման գործելաոճով առավել աչքի է ընկնում «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակը՝ իր ղեկավար Արթուր Սաքունցով, որը հանրությանը հայտնի է հիմնականում աղանդավորների պաշտպանությամբ, հայոց բանակի քննադատությամբ ու վարկաբեկմամբ։ Վերջին շրջանում, կենտրոնացնելով ջանքերը հիմնականում բանակի վրա, Սաքունցը կազմակերպում է տարբեր միջոցառումներ, քննարկումներ, ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս մերկապարանոց հայտարարություններով։ Այս ամենի նպատակը մեկն է՝ մեր համաքաղաքացիների աչքում վարկաբեկել բանակի ղեկավարությանը, դժգոհություն առաջացնել իշխանության նկատմամբ։ Սաքունցը չի էլ մտածում (կամ գուցե անում է միտումնավոր), որ անընդհատ ու անընդմեջ բանակը վարկաբեկելով՝ դեռեւս չզորակոչված հայ երիտասարդների մեջ նախապես սխալ ու կողմնակալ պատկերացումներ է ձեւավորում ՀՀ զինված ուժերի մասին։ Իսկ դա բացասական ազդեցություն է գործում նրանց հետագա ծառայության վրա, եթե, իհարկե, երիտասարդները քայլեր չեն ձեռնարկում «բանակից ազատվելու» ուղղությամբ։ Իսկ բանակից ազատվելու ուղիներից մեկն էլ աղանդավորական կազմակերպություններին անդամագրվելն է, ինչում շահագրգռված է նաեւ աղանդավորների կարկառուն պաշտպան Սաքունցը, քանի որ միջազգային տարբեր կասկածելի կառույցները դա ֆինանսավորում են առանձին ու առատորեն։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, «Բաց հասարակության հիմնադրամ-Հայաստան», կամ առավել հայտնի որպես «Սորոսի հիմնադրամ» կազմակերպությունը միայն 2011թ. ինը ամիսների ընթացքում ՀՀ-ում գործող տարբեր կազմակերպություններին հատկացրել է ընդհանուր առմամբ 1 միլիոն դոլարի դրամաշնորհներ։ Դրանց թվում է նաեւ Ա.Սաքունցի ղեկավարած «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակը, որին հատկացվել է 65 հազար դոլար՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ծրագիր իրականացնելու նպատակով։ Այստեղ կա երկու տարբերակ. կամ Արթուր Սաքունցն իր նախաձեռնությամբ, առանց դոնոր կազմակերպության հետ համաձայնեցնելու, զբաղված է ոչ թե մարդու իրավունքների պաշտպանությամբ, այլ հայոց բանակի վարկաբեկմամբ, կամ այդ դրամաշնորհները տրվում են հենց այդ նպատակով։ Փաստորեն ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ու Արթուր Սաքունցը դառնում են հայոց բանակի համար վտանգ ներկայացնող գործոններից մեկը։ Օրինակ, Սաքունցն ու նրա ընկերները պարբերաբար հարցումներ են ուղարկում պաշտպանության նախարարություն՝ պահանջելով տրամադրել այնպիսի տեղեկատվություն, որի համար հակառակորդը պատրաստ է շատ բարձր գին վճարել։ Իսկ նախարարության կողմից այդ տվյալները չտրամադրելը Սաքունցը ներկայացնում է որպես տեղեկատվության ազատության եւ մարդու իրավունքների ոտնահարում։ Սրանք բոլորը հանրահայտ փաստեր են, դրանց մասին գիտեն նաեւ Սաքունցին ֆինանսավորում տրամադրող միջազգային կազմակերպությունները։ Աշխատում է «գունավոր» հեղափոխությունների նախապատրաստման հայտնի եռանկյունին՝ հեղափոխական կենտրոններ-միջնորդ հասարակական կազմակերպություններ-միջազգային կազմակերպությունների տեղական գրասենյակներ, որոնց միջոցով էլ գումարը հասնում է Սաքունցի նմաններին՝ երկրում վիճակն ապակայունացնելու եւ քաղաքացիներին սեփական պետության դեմ տրամադրելու նպատակով։ Սրանց միակ նպատակը համապատասխան ֆինանսավորման դիմաց Հայաստանը վարկաբեկելն ու հակաքարոզչություն իրականացնելն է, ինչն արվում է մեծ ծավալով եւ պարբերաբար։ Աղբյուրը՝ http://armworld.am/detail.php?paperid=4214&pageid=129945〈=
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների