Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Ուշացնում են
Մարդու իրավունքների պաշտպանություն Արդար դատաքննության իրավունք Ոստիկանություն
/2011-Հոկտեմբեր-27/
Երեկ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է քննվեր ս/թ հունիսի 14-ին Երեւանի մետրոյի «Գարեգին Նժդեհ հրապարակ» կայարանի մուտքի մոտ ոստիկանի արձակած կրակոցից սպանված Արման Ենգիբարյանի ներկայացուցիչ փաստաբան Էդմոն Մարուքյանի բողոքը` ընդդեմ ՀՀ Հատուկ քննչական ծառայության:
Ենգիբարյանի սպանության վերաբերյալ տեղի ունեցած ծառայողական քննության արդյունքում ՀՔԾ-ն ոստիկանի գործողությունները գնահատել էր իրավաչափ եւ այդ մասով գործը կարճել: Դրանից հետո Էդմոն Մարուքյանը դիմել էր դատարան` վիճարկելու ՀՔԾ-ի նշված որոշումը: - Պարոն Մարուքյան, դատական նիստը կայացա՞վ: - Ոչ, այն հերթական անգամ հետաձգվեց: Արդեն երրորդ անգամ է հետաձգվում է: Ասում են, որ նյութերը քննիչը դեռ չի տվել, նյութերը դատարանը դեռ չի ստացել, եւ նիստը հետաձգվում է, մինչեւ որ դատարանը ստանա նյութերը եւ կարողանա ուսումնասիրել դրանք: Հաջորդ նիստը կլինի նոյեմբերի 1-ին, ժամը 11.30-ին: - Ի՞նչ եք կարծում, Հատուկ քննչական ծառայությունը միտումնավո՞ր է ձգձգում դատարանին գործի նյութերը փոխանցելու գործընթացը: - Խնդիրն այն է, որ գործը կարճելուց հետո ՀՔԾ-ն այդ նյութերը ուղարկել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն, այնտեղ, որտեղ քննվում է ավազակային հարձակումների վերաբերյալ գործը: Նյութերը դատարանին տրամադրելու վերաբերյալ գրությունը դատարանը նախ ՀՔԾ էր ուղարկել, հետո միայն` ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն: -Ի՞նչ եք կարծում, դատարանը կբավարարի՞ ձեր բողոքը: - Կարծում եմ` այո, որովհետեւ մեր բողոքը հիմնավոր է, եւ դատարանը պետք է վերացնի քրեական գործի կարճման որոշումը, քրեական գործը պետք է նորից քննվի: Աղբյուրը՝ http://armtimes.com/29011 Անի Գեւորգյան
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների