Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Ի պաշտպանություն փոխնախարար Տոնոյանի


Օրերս մենք անդրադարձել էինք պաշտպանության նախարարությունում սկիզբ առած խարդավանքներին, որը հասունացել էր այն բանից հետո, երբ փոխնախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել էր «Բանակն իրականում» նախաձեռնության հետ, որը ղեկավարում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:

Այս հանդիպումից խորապես վիրավորվել էին Սեյրան Օհանյանի առաջին տեղակալ Վովա Գասպարյանը եւ ՊՆ գեներալիտետը: Քանի որ Գասպարյանը համարում է, որ Սաքունցի գլխավորած նախաձեռնությունը դրսից ֆինանսավորվող կառույց է` կասկածելի գործունեությամբ, այդ պատճառով Տոնոյանն իրավունք չուներ, իրենց հայտարարություններին հակառակ, ընդուներ նրանց:

Կարճ ասած, Տոնոյանը հայտնվել է պահպանողականների ճնշման թիրախում, սակայն վերջնական որոշումը նախարարինն է: Այսօր Օհանյանը վերադառնում է, եւ բոլորը սպասում են, թե նա ինչ որոշում է կայացնելու: Բայց ձեռքերը ծալած չի նստել նաեւ «Բանակն իրականում» նախաձեռնությունը, որը պատճառ է դարձել Տոնոյանի քարկոծմանը: Մեզ հասած տեղեկություններով, Սաքունցն իր աջակցությունն  է հայտնել Տոնոյանին՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար. առաջարկել են՝ ասենք, պաշտպանող հայտարարությամբ հանդես գալ: Մենք փորձեցինք մանրամասները պարզել անձամբ Սաքունցից: Նախ խնդրեցինք մեկնաբանել այն խմորումները, որոնք տեղի են ունեցել հանդիպումից հետո:

«Ես խմորումների մասին ինֆորմացիա չունեմ, ի՞նչը մեկնաբանեմ»,-հարցրեց Սաքունցը, ապա ավելացրեց. «Մեզ էդ խաղերի մեջ մի քաշեք, հա՞: Մեզ համար Տոնոյան, Գասպարյան, Խաչատուրով գոյություն չունի, գոյություն ունի պաշտպանության նախարարություն ու ուղղակի պատասխանատու գերագույն գլխավոր հրամանատար, վերջ»: Մեր դիտարկմանը, թե տեղեկություն ունենք, որ իր օգնությունն է առաջարկել Տոնոյանին, վրդովված հարցրեց. «Ո՞վ է ասել դա: ԿԳԲ-ն գլուխը քարովն ա տալիս, որ իմ հեռախոսները լսում ա, ու էդ ինֆորմացիան կարային միայն ազգային անվտանգության մարմինները տային, եղա՞վ: Էդպես էլ շարունակի, ասա` հերիք ա լսեք իմ հեռախոսները»: Այնուամենայնիվ, որեւէ քայլով հանդես կգա՞ն, եթե Օհանյանը ոչ ի նպաստ Տոնոյանի որոշում կայացնի:

«Պաշտոնական գերատեսչությունը թե ինչ է ուզում անել, ինչպիսին է մոտեցումները… Մի կողմից դուրս է գալիս`  Գասպարյան Վովան իր արտահայտություններով գնահատականի չի արժանանում, Տոնոյանի հետ կապված, որը նորմալ հանդիպում է ոչ միայն մեր հետ, նաեւ «Չենք լռելու» կազմակերպության հետ…: Եթե էդպիսի բան լինի, իհարկե, դա եզրակացության հիմք ա տալիս: Իսկ թե ինչպիսի եզրակացություն, դրա մասին արդեն հրապարակային մենք կասենք»,-ասաց Սաքունցը: Նշենք, որ Գասպարյանի կողմնակիցները պահանջում են նույնիսկ պաշտոնանկ անել գործընկերոջը, բայց մի մասը կարծում է, որ Օհանյանը չի տրվի սադրանքներին եւ կսահմանափակվի խիստ նկատողությամբ` իրենց «թշնամի» ՀԿ-ների հանդեպ ոչ միասնական մոտեցման համար:

Աղբյուրը՝ http://www.hraparak.am/2011/10/27/i-pashtpanutyun/


/2011-Դեկտեմբեր-12/ «Հայհոյանքը փաստի սով է»

 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը