Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
ՊՆ-ում կրքերը եռում են
Մամլո հաղորդագրություն
/2011-Հոկտեմբեր-26/
Պաշտպանության նախարարությունում նախահրաբխային վիճակ է: Մի բան կպայթի այստեղ, թե ոչ՝ դժվար է ասել, բայց որ կրքերն այստեղ իսկապես սկսել են եռալ, փաստ է: Այսօր Ստեփանակերտից ոմն Հակոբ Ասատրյան հոդված-նամակ է ուղարկել, որում կոմպրոմատների մի ամբողջ շարք է ներկայացված Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի վերաբերյալ, ընդ որում` հեղինակը հղում է կատարում արտերկրի լրատվամիջոցներին, որոնց որպիսին լինելու մասին որևէ բան ասել անկարող ենք: Արթուր Սաքունցն այստեղ ներկայացված է իբրև լուրջ պերսոնա, որը զբաղված է գունավոր հեղափոխությունների համար հեղափոխականների ջոկատների պատրաստմամբ: Անկախ նրանից` իսկապես Սաքունցն այդքան հզորագույն անձնավորություն է, թե Սաքունցին այդ կերպ ներկայացնելը ձեռնտու էր ինչ-որ մեկին, շատ ավելի հետաքրքիր է այն իրավիճակը, ինչը դրդեց հիշյալ կոմպրոմատի լույս աշխարհ գալուն: Մեր տեղեկություններով, Արթուր Սաքունցի գործունեության վերաբերյալ համապատասխան թղթապանակ կա, և արդեն բավական ժամանակ կա նաև դատախազությունում, սակայն հարկ է փաստել, որ այս կառույցին, փաստորեն, այսքան ժամանակ պետք չի եղել դրա հրապարակումը: Ուրեմն, ո՞ւմ էր ձեռնտու նման տեղեկատվության տարածումը: Սաքունցը, ինչպես հայտնի է, ակտիվ անձնավորություն է, վերջին ակտիվությունը դրսևորեց «Բանակն իրականում» նախաձեռնության շարքերում: Այս խմբի անդամները մի շարք ակցիաներ իրականացրին պաշտպանության նախարարության դեմ, որի անգործությունը կամ անլիարժեք գործունեությունը, փաստորեն, պատճառ էր դառնում բանակում չդադարող միջադեպերի: Նախորդ հինգշաբթի այս նախաձեռնությունը բողոքի ակցիա անցկացրեց կառավարության շենքի դիմաց, որն առանց միջադեպի չանցավ: Հաջորդ օրը նախաձեռնության անդամներին ընդունում է պաշտպանության առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանը, որն ավարտվում է, այսպես ասած, սկանդալով: Փոխնախարարի և նախաձեռնության անդամների հանդիպումը ծրագրված էր 1,5 ժամ, բայց տևում է շուրջ 3 ժամ: Սա դիտարկվում է որպես Տոնոյանի կողմից անհարգալից վերաբերմունք պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ, որն օրեր առաջ հակահարված էր տվել այս նախաձեռնությանը` նրա ակտիվիստներին որակելով իբրև օտարերկրյա դրամաշնորհներով սնվող և սեփական բանակի դեմ ոտնձգություններ անողներ, այսինքն` գրեթե դավաճաններ: Եվ ահա ստացվում էր, որ Գասպարյան Վովայի բացահայտած «դավաճաններին» նրա կոլեգան ընդունում և երկար-բարակ զրույց է ունենում հետները: Այստեղ ոչ պակաս ուշագրավ պետք է համարել և այն փաստը, որ Տոնոյանը ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈւ ներկայացուցիչն է եղել, այսինքն` տևական ժամանակ սերտ առնչություն է ունեցել արևմտյան կառույցների հետ: Տոնոյանի հանդգնությունն, ասում են, նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի սրտով չէ, անգամ խոսվում է, որ փոխնախարարը կարող է հրաժարական տալ կամ գոնե նկատողություն կստանա: Եվ ահա, հետաքրքիր զուգադիպությամբ Արթուր Սաքունցի դեմ կոմպրոմատը լույս աշխարհ է գալիս հենց այսօր: Ո՞ւմ էր ձեռնտու այս անձնավորության, նրա հետ միասին նաև «Բանակն իրականում» նախաձեռնության վարկաբեկումը: Ձեռնպահ մնալով որևէ որակումից ու մեկնաբանությունից` ներկայացնենք հիշյալ նամակ-հոդվածն ամբողջությամբ` հետևությունները թողնելով ընթերցողին: Լուսինե Կեսոյան Ցնցող բացահայտում. Հայաստանը՝ գունավոր հեղափոխություններ արտահանող երկիր Գունավոր հեղափոխությունների վերաբերյալ քաղաքագիտական տեսությունների ու միջազգային մամուլի արձագանքների ուսումնասիրության ժամանակ մի ցնցող փաստ արձանագրեցի: Պարզվում է` գունավոր հեղափոխության ուրվականը ոչ միայն Հայաստանի կողքով անտարբեր չի անցնում, այև Հայաստանը արդեն մի քանի տարի է՝ հանդիսանում է գունավոր հեղափոխությունների սնուցման «դարբնոց»: Այս մասին մի շարք հրապարակումներ կան գունավոր հեղափոխություններով անցած երկրների վերլուծական կենտրոնների ուսումնասիրություններում, սակայն, չգիտես ինչու, այդ մասին մեր հասարակությունը դեռևս տեղյակ չէ:Հայաստանցի ընթերցողը թերևս զարմանա, եթե կարդա արտասահմանյան լրատվամիջոցների այնպիսի հրապարակումներ, որտեղ արտերկրի ուսումնասիրողները մեր ընթերցողին անթաքույց հուշում են, թե ինչով է զբաղված Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Այն, որ այդ գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցը Հայաստանում կուրծք է ծեծում մարդկանց տարբեր խմբերի /դատապարտյալ, աղանդավոր, զինվոր, հոմոսեքսուալ/ իրավունքների պաշտպանության համար, բոլորին է հայտնի, սակայն քչերը գիտեն, որ Սաքունցի գլխավորած գրասենյակում կազմակերպվում են դասընթացներ, որտեղ վերապատրաստվում են տարբեր երկրներում գունավոր հեղափոխություններ նախապատրաստող խռովարարների խմբեր: Ուկրաինական լրատվամիջոցը հետևյալ կերպ է ներկայացնում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող այդ դասընթացները. «Այդ նախապատրաստական ճամբարի հրահանգիչներն են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ակտիվիստները և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի Վարշավայի բաժանմունքի մասնագետները, ովքեր Ղարաբաղից, Ղրիմից, Աբխազիայից, Հարավային Օսիայից և Ռուսաստանից եկած կամավոր-վարձկաններին ուսուցանում են «հեղափոխություններ»-ի արվեստը, «ոչ բռնի բողոքական ընդվզման» ձևերն ու մեթոդները: Ոսուցման սկզբնական ծրագիրը նախատեսված է մինչև 2011 թվականի վերջը: Ծրագրի համաձայն` ճամբարի կազմակերպիչները պետք է ուսուցանեն և «հեղափոխական կյանք» բաց թողնեն նվազագույնը 5 խումբ` յուրաքանչյուրի կազմում 20-30 մարդ (որոնցից յուրաքանչյուրը հետագայում պետք է կազմակերպի, գլխավորի և ուսուցանի «հեղափոխանականների» սեփական գրոհային խումբը): /Հղումը` http://ukrainian-news.ucoz.ua/news/zakulisa_cvetnykh_revoljucij_kuklovody_i_naemniki/2011-06-03-194/ Իսկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կազմակերպած դասընթացների հայաստանյան շրջանավարտները, ըստ ուկրաինական վերոնշյալ լրատվամիջոցի, կոչված են իրականացնելու այնպիսի ակցիաներ, ինչպիսիք են. «Հակակառավարական քարոզչոււթյան և իշխանությունների վարկաբեկման միջոցով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի սադրիչները մտադիր են ազգայնական հիստերիա հրահրել` իրենց կողմից հորինված այնպիսի պատճառների շուրջ, ինչպիսիք են Ղարաբաղի 7 շրջանները Ադրբեջանին «հանձնելու» դավաճանական պայմանավորվածությունը, ինչպես նաև Թուրքիային զիջումներ կատարելը` 1915թվականի Հայոց ցեղասպանության ընդունման պահանջից հրաժարվելու տեսքով: Նպատակը բացահայտ է. «հեղաշրջումներ»-ի հարցերով մասնագետ-սադրիչները ցանկանում են առավելագույնս նսեմացնել իշխանությունների հեղինակությունը, վարկաբեկել իշխող կուսակցության թեկնածուներին և, բնակչության զանգվածային հուզումների ֆոնին, հասնել ԼՂՀ խորհրդարանական ընտրություններում «գունավոր» ընդդիմության թեկնածուների հաղթանակին»։ /Հղումը` http://ukrainian-news.ucoz.ua/news/zakulisa_cvetnykh_revoljucij_kuklovody_i_naemniki/2011-06-03-194/ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նույն նպատակների մասին է խոսում նաև Ղրիմի “Крымское Эхо” լրատվամիջոցը /Հղումը` http://kr-eho.info/index.php?name=News&op=article&sid=4308&word=%D1%E0%EA%F3%ED%F6 / Պարզվում է՝ արտասահմանյան լրատվամիջոցները քաջատեղյակ են Արթուր Սաքունցի գործունեության մեկնարկի մասին: «Ղարաբաղում և Հայաստանում ծրագրված գունավոր հեղափոխության գաղափարական ներշնչող Արթուր Սաքունցը 2001 թվականին Վանաձոր քաղաքում տեղի գործազուրկների հետ ստեղծել է 15 հոգուց բաղկացած մի խումբ և իրեն անվանել Հայաստանի գլխավոր իրավապաշտպան: Իր կազմակերպության փաստաթղթերում և արտասահմանյան հովանավորների համար նախատեսված ռեզյումեում Սաքունցը հայտարարել է, որ ինքը հրաժարվում է որևէ ձևով համագործակցել իշխանության հետ, իշխանություններին հայտարարում է պատերազմ, որը մտադիր է վարել իրավապաշտպան կազմակերպություններից ստացված օտարերկրյա գրանտների հաշվին: /Հղումը` http://ukrainian-news.ucoz.ua/news/zakulisa_cvetnykh_revoljucij_kuklovody_i_naemniki/2011-06-03-194/ Իսկ Արթուր Սաքունցի հասարակական ճանաչման և նրա ղեկավարած գրասենյակի միջազգային ազդեցության մասին արտասահմանյան լրատվամիջոցը գրում է հետևյալը. «Արթուր Սաքունցը լայն ճանաչում գտավ չթույլատրված ցույցի անցկացման, սադրիչ վարքագծի և հասարակական խուլիգանության համար Վանաձորի իշխանությունների կողմից իր տասնօրյա ձերբակալությունից հետո: Ոչ ոք ուշադրություն չէր դարձնի այդ մանր գործին, եթե հանկարծ դրան չխառնվեր «Amnesty International» անունը կրող միջազգային կազմակերպությունը, որը հասարակությանը և ԶԼՄ-ներին լայնորեն տեղեկացրեց, թե զայրացած ու անհանգստացած է մարդու իրավունքների խախտման կապակցությամբ և «իր մտահոգությունն է արտահայտում Վանաձոր քաղաքում գտնվող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի անդամների անվտանգության համար, որի համակարգող Արթուր Սաքունցը ձերբակալված է ոստիկանության կողմից»: Այդ հիմնական իրադարձությունից հետո Արթուր Սաքունցը սկսում է ակտիվորեն համագործակցել իրավապաշտպան հիմնադրամների և ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ, իշխանական ռեժիմից դժգոհ «ընդդիմադիրներ» հավաքագրում և «գործակալներ»-ի ցանցի ստեղծման աշխատանքներ կատարում, ինչպես նաև ԱՄՆ իրավապաշտպան հիմնադրամների կողմից տրամադրված գրանտների հաշվին դիվերսիոն հակակառավարական ակցիաներ կազմակերպում: Շուտով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գործակալների ցանցը կենտրոնական բազա է դառնում Հայաստանի տարածքում «գունավոր» հեղափոխությունների ակտիվիստների և պրոֆեսիոնալ վարձկանների պատրաստման համար: …Այդ սցենարների շրջանակներում Աբխազիայում, Հարավային Օսիայում, Ղարաբաղում, Ղրիմում, Ուզբեկստանում, Բելառուսում և Ռուսաստանի տարբեր շրջաններում տեղի է ունենում բողոքական տրամադրությունների արհեստական աշխուժություն: …Ղրիմից հավաքագրվում են նաև երիտասարդ իսլամական «հեղափոխականներ», որոնք մտադիր են հակառուսական հիստերիա առաջացնել Ղրիմի թաթարական բնակչության շրջանում և այնտեղ Թուրքիայի հովանու ներքո ստեղծել անկախ թաթարական պետություն»: /Հղումը` http://ukrainian-news.ucoz.ua/news/zakulisa_cvetnykh_revoljucij_kuklovody_i_naemniki/2011-06-03-194/ Եթե կարելի է ինչ-որ կերպ հասկանալ Արթուր Սաքունցի «անձնական ներդրումը» գունավոր հեղափոխությունների միջազգային տարածման «սուրբ» գործում, ապա դժվար է հասկանալ, թե ինչու է նրա գործունեությունն արժանանում նաև ադրբեջանական լրատվամիջոցների ու իրավապաշտպանների գնահատանքին: Բերեմ մեկ օրինակ. Վրաստանի Բակուրիանի քաղաքում 2005թ. փետրվարի 19-ին տեղի ունեցած «Հասարակական մոնիթորինգի անցկացումը բանտերում» թեմայով սեմինարից հետո /որին մասնակցում էին հայաստանյան և ադրբեջանական իրավապաշտպաններ/ ադրբեջանական Day.az լրատվամիջոցը գրում է. «Ադրբեջանցի գերիները պահվում են ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի տարածքում: Իսկ այն գերիները, ովքեր հայերի համար վտանգ են ներկայացնում, պահվում են Շուշիի բանտի նկուղում: Այս մասին հայտնել է Խոշտանգումների դեմ հանձնաժողովի ղեկավար Էլչին Բեհբութովը: Իսկ հանձնաժողովի ղեկավարին այդ մասին տեղեկացրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական բյուրոյի ղեկավար Արթուր Սաքունցը: Արթուր Սաքունցը նաև հայտնել է, որ Հայաստանի կառավարությունը իրավապաշտպանների համար պայմաններ չի ստեղծում` ծանոթանալու ադրբեջանցի գերիների պահպանման պայմաններին»: /Հղումը` http://news.day.az/armenia/20792.html / ,www.ukrainian-news.ucoz.ua Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են: Հակոբ Ասատրյան Ստեփանակերտ Աղբյուրը՝ http://nationalidea.am/publications.php?id=11954&l=A
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների