Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
ՊՆ փոխնախարարին պաշտոնա՞նկ կանեն
Մարդու իրավունքների պաշտպանություն Զինծառայողների իրավունքներ Զինված ուժեր
/2011-Հոկտեմբեր-26/
Վերջին շրջանում բանակում միմյանց հաջորդած ինքնասպանություններից հետո հասարակական կազմակերպությունների բարձրացրած բողոքը պատճառ է դարձել նաեւ պաշտպանության նախարարության երկփեղկմանը: Նախաձեռնող խմբերի ընդվզումն ու դրան հաջորդած պաշտոնյաների արձագանքը նոր խարդավանքների տեղիք են տվել: Լարվել են պաշտպանության փոխնախարարներ Դավիթ Տոնոյանի եւ Վովա Գասպարյանի հարաբերությունները: ՊՆ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, ամեն ինչ սկսվել է ուրբաթ օրը Դավիթ Տոնոյանի մոտ կայացած հանդիպումից, որին մասնակցել են «Բանակն իրականում» նախաձեռնության ներկայացուցիչները՝ Արթուր Սաքունցի գլխավորությամբ: Մինչդեռ Վովա Գասպարյանն օրեր առաջ կասկածներ էր հայտնել Սաքունցի նախաձեռնության իրական նպատակի կապակցությամբ, թե դա «դրսից ֆինանսավորվող կասկածելի նպատակներով ստեղծված ՀԿ» է: Եվ բացի այդ, խոցվել էր ակցիայի ժամանակ ՊՆ ղեկավարությանն ուղղված կոչերից եւ ոչ կոռեկտ արտահայտություններից: ՀԿ-ՊՆ թշնամական վերաբերմունքի այս ֆոնին մյուս փոխնախարար Դավիթ Տոնոյանն իր նախաձեռնությամբ հանդիպում էր կազմակերպել «Բանակն իրականում» նախաձեռնության հետ: Ավելին, ի հեճուկս Գասպարյանի եւ պահպանողական գեներալիտետի, ողջունել էր քաղաքացիական նախաձեռնությունները, իսկ դրամաշնորհներն անհրաժեշտ համարել, քանի որ դրանց արդյունքում փորձագիտական վերլուծություններ են կատարվում, որոնք օգնում են պաշտպանության նախարարությունում եւ ընդհանրապես բանակում բարեփոխումների առումով: Տոնոյանի այս մոտեցումը սառը ցնցուղի նման մի բան է եղել Սեյրան Օհանյանի, Վովա Գասպարյանի ու նրանց կողմնակիցների համար: Հատկապես հունից հանել է այն, որ Սաքունցը պահանջել է վերաբերմունք հայտնել Վովա Գասպարյանի արած արտահայտությունների առնչությամբ, Տոնոյանն էլ խոստացել է, որ կխոսի նախարար Սեյրան Օհանյանի հետ, եւ փոխնախարարի հայտարարությունների հետ կապված՝ գերատեսչությունը կարտահայտի որոշակի դիրքորոշում: Ինչն ընկալվել է որպես կասկածի տակ առնել Գասպարյանի՝ ՀԿ-ին ուղղված «մերկացումները»: Այս բողոքները հասել են Սեյրան Օհանյանին, որը բուժվելու նպատակով մի քանի օր արտասահմանում է եղել: Նախարարը նեղսրտել է Տոնոյանի՝ Սաքունցի հանդեպ ցուցաբերած հարգալից ու բարեկամական վերաբերմունքից: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ «պահպանողական» գեներալիտետն առաջադեմ, եվրոպամետ Տոնոյանի հանդեպ պարզապես թշնամացել է եւ Օհանյանին տրամադրել նրա դեմ՝ պահանջելով, որ անհրաժեշտ է խիստ մոտեցում: Երեկ Սեյրան Օհանյանը վերադարձել է, ասում են՝ հնարավոր է բավարարվեն խիստ նկատողությամբ, չնայած մի ստվար զանգված պահանջում է խիստ պատիժ՝ ընդհուպ պաշտոնանկություն: Անկախ այն բանից, թե ՀԿ-ների հարցում ոչ միասնական մոտեցում ցուցաբերած տեղակալներն ինչ վերաբերմունքի կարժանանան, Վովա Գասպարյանն արդեն դաշտում գտել է իր «սրտացավ» ՀԿ-ին: Օրերս նա էլ հյուրընկալել է «Չենք լռելու» կազմակերպությանն ու խոստումներ շռայլել: Այս կազմակերպությունն էլ հո չէ՞ր լռելու, իր սկզբունքին համաձայն՝ արդեն հայտարարություն է տարածել: Ինչպես ասում են՝ Տոնոյանի «ինադու» Գասպարյանը գործնական քայլերի է անցել: Կարճ ասած՝ իրար հաջորդած ինքնասպանություններն ու «հասարակական ընդվզումը» լակմուսի թղթի նման բացահայտեցին պաշտպանության համակարգում տիրող փոխհարաբերություններն ու խարդավանքները: Աղբյուրը՝ http://www.hraparak.am/2011/10/25/pashtpanutyan-poxnaxarar/
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների