Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Հայտնի իրավապաշտպանի ու հեռուստամեկնաբանի վեճը շարունակվում է
Մարդու իրավունքների պաշտպանություն Մամլո հաղորդագրություն
/2011-Հոկտեմբեր-24/
Հ1-ի մեկնաբան Գևորգ Ալթունյանը պատասխանել է բանակում մահերի հետաքննությամբ զբաղվող իրավապաշտպանների հայտարարությանը և Facebook-ի իր էջում գրել, որ կարելի է ենթադրել, թե Արթուր Սաքունցի ու Լևոն Բարսեղյանի սիրտն իսկապես ցավում է մեր բանակի համար ոչ թե «գրանտերի» շնորհիվ, այլ՝ որ իրենց հայ են համարում, հայ են էությամբ ու հայրենասեր են, և «Առաջին լրատվականի նախորդ շաբաթօրյա նյութը որոշ հասարակական կազմակերպությունների մասին, իրենց` Սաքունցի ու Բարսեղյանի պահով անտեղին էր»։ Եվ ինքն ու Հ1-ը կընդունեն իրենց սխալը, եթե Արթուր Սաքունցն ու Լևոն Բարսեղյանը հրապարակավ հայտարարեն երկու բան. «1. որ որպես իրական հայեր ու հայրենասերներ, ում սիրտն իրապես ցավում է հայոց բանակի համար, իրենք դատապարտում են իրենց որոշ իրավապաշտպան գործընկերների, մասնավորապես Գեորգի Վանյանի և Միքայել Դանիելյանի՝ տարբեր ժամանակներում արված հայտարարությունները, հայերի կողմից Խոջալուում ադրբեջանցիների ցեղասպանություն իրականացրած լինելու և Հայաստանի` ագրեսոր լինելու և Ադրբեջանի տարածքներն օկուպացնելու մասին, 2. որ եթե Ադրբեջանի կողմից լինի ռազմական ագրեսիա ու պատերազմը վերսկսվի, իրենք նույնպես, որպես իրական հայրենասերներ ու առողջ տղամարդ, պատրաստ են զենք վերցնել ու լծվել մեր Հայրենիքի պաշտպանությանը` մեզ հետ միասին (այնպես, ինչպես մի քանի անգամ արդեն հայտարարել է ՀԱԿ-ը, ի պատիվ իրեն): Կարծում եմ` երկու շատ պարզ, տրամաբանական և առողջ ցուցիչ են, հատկապես բոլոր նրանց համար, ովքեր այս օրերին լծվել են իրավապաշտպանների “իրավապաշտպանությամբ”: Ցանկալի կլիներ ինչ-որ կերպ, ինչ-որ խողովակով ստանալ վերոհիշյալ իրավապաշտպանների արձագանքը: Վստահ եմ, այս երկու պարզ հարցերին երկու պարոնների պարզ, հստակ, հասկանալի ու հինգ էջանոց խոհափիլիսոփայական զեղումներից զերծ պատասխանը շատ-շատերի աչքերը կբացի»,- գրել է մեկնաբանը: Հիշեցնենք, որ Հ1-ն անդրադարձել էր բանակում մահերի դեմ բողոքի ակցիաներ կազմակերպող իրավապաշտպան կազմակերպությունների ֆինանսական աղբյուրներին՝ նշելով, որ հովանավորվելով արտերկրից, այդ ՀԿ-ները կատարում են օտարների պատվերը։ Ի պատասխան՝ իրավապաշտպանները նշել էին, թե իրենց վճարած հարկերից աշխատավարձ ստացող հանրային հեռուստատեսությունը և մասնավորապես Գևորգ Ալթունյանն իրենց աշխատանքը մասնագիտորեն չեն իրականացնում, իսկ Լևոն Բարսեղյանն ասել էր, թե Հ1-ի նման դիրքորոշման պարագայում ինքը վատ կզգար, եթե Հ1-ն իր մասին լավ բան ասեր։ Աղբյուրը՝ http://tert.am/am/news/2011/10/23/discussion/
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների