Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Պաշտպանության փոխնախարարի հետ «Բանակն իրականում»-ի հանդիպումն անցել է փոխըմբռնման մթնոլորտում. Արթուր Սաքունց
Մարդու իրավունքների պաշտպանություն Զինծառայողների իրավունքներ Զինված ուժեր
/2011-Հոկտեմբեր-23/
«Բանակն իրականում» նախաձեռնության անդամները երեկ հանդիպել են պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Ինչպես Henaran.am –ի հետ զրույցում նշեց նախաձեռնող խմբի անդամ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, հանդիպումն անցել է փոխըմբռնման մթնոլորտում:«Չի եղել մի հարց, որի շուրջ առաջին փոխնախարարը ունենա ինքնապաշտպանության մոտեցում, առողջ երկխոսություն էր»,-ասաց իրավապաշտպանը` հավելելով, որ առաջադրված հարցերին ՊՆ-ի արձագանքից հետո պարզ կդառնա, ՊՆ-ն ցանկանո՞ ւմ է համագործակցել իրենց հետ եւ իրավիճակի փոփոխման ուղղությամբ քայլեր անել, թե՞ ոչ: Դավիթ Տոնոյանի հետ հանդիպմանը «Բանակն իրականում»–ը երեք խնդիր է բարձրացրել: «Առաջաինը, փոխնախարարին ներկայացրեցինք, որ Վարդգես Գասպարիի ձերբակալությունը գնահատում ենք որպես իշխանության կողմից քաղաքացիական նախաձեռնության նկատմամբ ոտնձգություն եւ չենք կարող տարանջատել ոստիկանությունն ու ՊՆ-ն, մանավանդ, որ ձերբակալությունը տեղի ունեցավ սեւ փիարից եւ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրահանգից հետո: Երկրորդ, մենք գտնում ենք, որ ՊՆ-ն պետք է անպայման արձագանքի փոխնախար Վլադիմիր Գասպարյանի արտահայտություններին: Երրորդ, մենք ներկայացրել ենք տեղեկատվություն ստանալու պահանջը, որն արդեն հրապարակվել է»,- Henaran.am –ին ասաց Արթուր Սաքունցը: Իրավապաշտպանի խոսքով, Դավիթ Տոնոյանը դրական է գնահատել եւ ողջունել է քաղաքացիական նախաձեռնության գործունեությունը, քննադատությունը հաշվի առնելով հանդերձ, եւ նշել է, որ այն շատ կարեւոր է բանակում իրավիճակի փոփոխման համար: «Տրվեց այն գնահատականը, որ տարբեր հկ-ներին տրամադրվող դրամաշնորհները կարեւոր են, որ հենց թեկուզ բանակի բարեփոխման ուղղությամբ քայլեր կատարվեն: Հանդիպման հենց սկզբից շատ ազատ եւ անկաշկանդ քննարկում գնաց»,-հավելեց Արթուր Սաքունցը: Նրա խոսքով, պաշտպանության նախարարի առաջին տեղակալը նշել է, որ Վլադիմիր Գասպարյանի գնահատականին ՊՆ-ի արձագանքի հարցը կքննարկվի նախարար Սեյրան Օհանյանի հետ: Ինչ վերաբերվում տեղեկատվության տրամադրման հարցին, որոշվել է աշխատանքային քննարկում կազմակերպել եւ ավելի կոնկրետացնել այն հարցերը, որոնց շուրջ նախաձեռնող խումբը ցանկանում է տեղեկատվություն ստանալ: Արթուր Սաքունցը շեշտեց, որ բանակում տեղի ունեցող հանցագործությունների բացահայտմանն ուղղված նախաքննական մարմնի գործունեությունը մտահոգիչ է: «Եթե նույնիսկ ՊՆ-ն շատ աշխատանք է կատարում, որը մենք չգիտենք, գնահատականը նաեւ նախաքննական մարմնի աշխատանքից է ձեւավորվում, որովհետեւ, եթե նախաքննությունը ոչ ճիշտ հունով գնա եւ իրական պատասխանատուները չբացահայտվեն, բանակի նկատմամբ վստահության մթնոլորտ չի ձեւավորվի: Սա էլ ընդունվեց»,- Henaran.am –ին ասաց իրավապաշտպանը: Արթուր Սաքունցի, խոսքով սկսված գործընթացը պետք է շարունակել եւ հասնել նրան, որ զինված ուժերում լուրջ բարեփոխումներ իրականացվեն եւ բռնություներն ու սպանությունները էապես նվազեցվեն: «Բերվեց խաղաղարար բրիգադի օրինակը, որը որպես պրոֆեսիոնալ բանակի մոդել, ոչ կանոնադրական հարաբերույթունների եւ սպանությունների փաստեր չի արձանագրել: Կա այդպիսի մոդել, ինչո՞ ւ այդ մոդելը չտարածել եւ ողջ զինված ուժերում չներդնել»,-եզրափակեց Արթուր Սաքունցը: Հավելենք, որ հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԵԱՀԿ-ի եւ Բաց հասարակության ինստիտուտի ներկայացուցիչները: Աղբյուրը՝ http://henaran.am/?p=45103
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների