Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Վովա Գասպարյանին պատասխան կտրվի
Մարդու իրավունքների պաշտպանություն Զինված ուժեր
/2011-Հոկտեմբեր-21/
![]() Քիչ առաջ ավարտվեց «Բանակն իրականում» նախաձեռնության անդամների հանդիպումը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ: Հանդիպումը նախատեսվածից երկար տևեց՝ 1.5 ժամի փոխարեն, 3 ժամ: Նախաձեռնությունը մտահոգություն է հայտնել բանակում տիրող մթնոլորտի վերաբերյալ և նշել, որ ակնկալում է շատ ավելի արդյունավետ քայլեր: Դավիթ Տոնոյանը վստահեցրել է, որ կան որոշակի քայլեր, որոնք իրենք ուզում են անել, թե ինչ քայլեր՝ դեռ պետք է սպասել: Դավիթ Տոնոյանն անդրադարձել է իրավապաշտպան ՀԿ-ների դրամաշնորհ ստանալու խնդրին, նա ասել է, որ դրամաշնորհները շատ անհրաժեշտ են, դրանք հնարավորություն են տալիս որոշակի փորձաքննություն իրականացնել, և դա բավական լուրջ ներդրում է բանակում ներդրումների առումով: «Այնպիսին էր տպավորությունը, որ ինքը չէր ողջունում նմանատիպ սև PR-ները»,- հավելեց Արթուր Սաքունցը: Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ հավելեց, որ պահանջներից մեկի առումով, որը պաշտոնատար անձանց զավակների ծառայել- չծառայելու տեղեկությունների տրամադրման հետ էր կապված, Դավիթ Տոնոյանը նշել է, որ ՊՆ-ում աշխատանք է տարվում տեղեկությունների բազային որակի փոփոխման ուղղությամբ, և գաղտնիների շեմը ամենայն հավանականությամբ կիջեցվի, և մի խումբ տեղեկություններ, որոնք նախկինում գաղտնի են եղել, փոփոխության հաստատվելուց հետո դրանց մի մասը կարող է բաց լինել: Իսկ թե ինչպես է պաշտպանության նախարարի առաջին տեղակալը վերաբերվում Վովա Գասպարյանի` վերջին օրերին կատարած հայտարարություններին, Լևոն Բարսեղյանը նշեց, որ Դավիթ Տոնոյանն ասել է`առաջիկա օրերին նախարարի վերադառնալուց հետո քննարկելու են այդ հարցը և այդ մասին կլինի հաղորդագրություն: Արթուր Սաքունցը նաև ասաց, որ իրենք անդրադարձել են բանակում սպանությունների հետ կապված նախաքննության ոչ պատշաճ իրականացմանը, եթե դա չի բերում պատասխանատուների բացահայտմանը, պատասխանատվության ենթարկելուն, ապա անվստահությունը շարունակվելու է:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների