Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Հանրային Խորհուրդը փորձում է ՊՆ-ի լավ աշխատանքի իմիտացիա ստեղծել. Արթուր Սաքունց
Մարդու իրավունքների պաշտպանություն Զինծառայողների իրավունքներ Զինված ուժեր
/2011-Հոկտեմբեր-21/
![]() ՊՆ առնթեր Հանրային խորհուրդն, ըստ իրավապաշտպան Արթուր Սաքունցի, ստեղծվել է նախարարության դեմքը փրկելու և քաղաքացիական մասնակցության իմիտացիա ստեղծելու համար: Եվ դա ապացուցեց ինքը` ՀԽ նախագահ Գեղամ Հարությունյանը՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հնչեցված մի շարք հայտարարություններով: Հիշեցնենք, որ Հարությունյանը հայտարարել էր, թե իրավապաշտպանները պախարակում են բանակը և որ իրականում վիճակագրության համաձայն՝ բանակում սպանությունների դեպքերը պակասել են: «Նախ, պաշտպանության նախարարն ինքն իր սեպտեմբերյան զեկույցում նշեց, որ ոչ կանոնադրային հարաբերությունների խախտման դեպքերի աճ կա: Այսինքն, մենք իմանում ենք միայն մահվան դեպքերի, այն էլ՝ ոչ բոլորի մասին, սակայն խախտումները իրականում շատ ավելի են: «Վիճակագրությունը» մեջբերելով՝ Գեղամ Հարությունյանը հակասում է հենց իր վերադասի` նախարարի խոսքին: Թող նախ նախարարի հայտարարությունը կարդա: Այսինքն, հասարակությանն անիրազեկության մեջ պահելով՝ Հանրային խորհուրդը փորձում է իմիտացիա ստեղծել, թե լավ են աշխատում, թե՝ տեսեք, մահերը քչացել են, ուրեմն լավ ենք աշխատում: Ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառով ոչ մի մահ չպիտի լինի: Այս հայտարարությունը աբսուրդ է»,- ասում է Սաքունցը: Հիշեցնենք, որ Գեղամ Հարությունյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում նաև իր վրդովմունքն էր հայտնել հասարակություն- բանակ հարաբերություններում իրավապաշտպանների միջամտության կապակցությամբ: Նրա խոսքով` իրավապաշտպանները դրդում են ծնողներին բողոք ներկայանել և պաշտպանել իրենց իրավունքները: «Քաղաքացուն առաջարկելը, որ բողոքի, նշանակում է օգնել, որ նա իր իրավունքները պաշտպանի: Մեղադրել դրանում՝ նշանակում է հանցագործությունը թաքցնել: Բանակի խնդիրները վերհանողներին, քննադատողներին մեղադրելով՝ իրենք են պախարակում բանակը, քանի որ ծածկում են բանակի կեղտերը»,- ասում է Արթուր Սաքունցը: Աղբյուրը` http://ilur.am/?p=
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների