Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Վ. Գասպարյանին դատի են տվել
Մարդու իրավունքների պաշտպանություն Զինված ուժեր
/2011-Հոկտեմբեր-21/
![]() Պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը շուտով դատարանում պատասխան կտա լրատվամիջոցներից մեկով արված իր սպառնալիքների համար: Նրան դատական պատասխանատվության կանչելու մտադրություն ունի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: Փոխնախարարը նրան եւ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանին սպառնացել էր, որ բանակի առնչությամբ նրանց ակտիվ գործունեությունը շարունակելը կդիտարկի որպես ոտնձգություն Զինված ուժերի նկատմամբ եւ դրանց կտրվեն իրավական լուծումներ: «Պաշտոնատար անձն ինքը իրավունք չունի նման կերպ արտահայտվել կարծիքի արտահայտման դեմ»- «Ա1+»-ին պարզաբանեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանն էլ հաստատում է, որ անձամբ է կարդացել Վլադիմիր Գասպարյանի այն տեքստը, որում վերջինս բանակի խնդիրներով մտահոգ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին անվանել է «թուլա»։ «Մարդը, որը հրապարակավ ասում է, որ նախարարին «թույլ» ասողները «թուլա» են, պատկերացնում եմ, թե ոչ հրապարակային միջավայրում, բանակային միջավայրում, զորամասային միջավայրում ինչ բառապաշար է օգտագործում»,- նշեց Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը: Նա ասում է, որ փոխնախարարը լավ կլիներ, զբաղվեր բանակում գրանցված սպանությունները բացահայտելու գործով, եթե չէ, կարող է հանրօգուտ աշխատանք կատարել այլ բնագավառներում՝ «ասենք, անասնապահությամբ զբաղվի, ինչ-որ մի ծիրան աճեցնի, արտահանի Ռուսաստան»,- ասաց Լեւոն Բարսեղյանը: Իսկ ընդհանուր առմամբ, պարոն Բարսեղյանը փոխնախարարին տեղեկացնում է` «Եթե շատ եք ուզում մեզանով զբաղվել, դիմեք դատախազություն։ Մենք փախած չենք, մենք էստեղ կանգնած ենք»: Ի դեպ, Արթուր Սաքունցն էլ իր հերթին զգուշացնում է, որ Վլադիմիր Գասպարյանն «իրավունք չունի խցկվել քաղաքականության մեջ»:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների