Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Հաղորդում հանցագործության մասին


Ներկայացվում է հաղորդում հանցագործության մասին ոստիկանության անօրինական գործողությունների արդյունքում Վարդգես Գասպարիին բռնի ուժով ոստիկանության բաժանմունք բերման ենթարկելու վերաբերյալ

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին

2011 թվականի հոկտեմբերի 20-ին 

 «Բանակն իրականում» հասարակական նախաձեռնության անդամները ՀՀ կառավարության շենքի առջև կազմակերպել էին բողոքի գործողություն` ցուցապաստառներով պիկետ: Բողոքի գործողությունը սկսվել էր նախատեսված ժամին և ընթանում էր խաղաղ մինչև այն պահը, երբ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը իր շրջապատող անձանց հետ դուրս գալով ՀՀ կառավարության շենքի մուտքից, շարժվել է դեպի ցուցարարները և, հրելով նրանց` խոչընդոտել է բողոքի խաղաղ գործողությունը: Մասնավորապես, Ալիկ Սարգսյանը ոտնձգություն է իրականացրել բողոքի մասնակից Լալա Ասլիկյանի նկատմամբ` հրելով նրան և վնասել ցուցապաստառը: ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, դրսևորելով նման վարքագիծ, փաստացի սկսել է իրագործել  ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Վլադիմիր Գասպարյանի կողմից Հ1 հեռուստատեսության Հայլուր հաղորդմամբ օրերս հայտարարած սպառնալիքի իրականացումը:

Ալիկ Սարգսյանի կողմից կատարված բռնարարքի վերաբերյալ` սահմանադրական իրավունքի ոտնահարման փաստի ականատեսը լինելով ցուցարարները հնչեցրել են տարբեր գնահատականներ:  Ալիկ Սարգսյանը իր հասցեին հնչեցրած կարծիքներին պատասխանել է հանձնարարականով` ցուցարար Վարդգես Գասպարիին առանձնացնել և տանել ոստիկանություն, ինչի մասին բարձրաձայնում էին ցուցարարները և ոստիկաններ: Շուրջ 15 րոպե անց Ալիկ Սարգսյանի հանձնարարականը կյանքի կոչվեց մի խումբ ոստիկանների կողմից: Սկզբից նրանք Վարդգես Գասպարիին բանավոր խոսքով հրավիրում էին ոստիկանություն, ինչին Վարդգես Գասպարին առարկեց` մերժեց հրավերը` պահանջելով ներկայացնել օրինական հիմքեր: Ոստիկանական խումբը, ստանալով հրավերի մերժումը, դիմեց բռնի ուժի` հրելով այդ պահին Վարդգես Գասպարիի կողքին գտնվող ցուցարարներին և նրանց զորակցող ՀՀ ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին: Գետնին հայտնված Վարդգես Գասպարիին ոստիկանները բռնությամբ ի վերջո տեղափոխեցին ոստիկանական մեքենա և տարան:

Հիմք ընդունելով վերոգրյալը` գտնում ենք, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և բռնարարքներին մասնակցող ոստիկանների գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք արարքներ, որը հիմք է քրեական գործի հարուցման համար:

Լալա Ասլիկյան
Արթուր Սաքունց
Լևոն Բարսեղյան
Զարուհի Փոստանջյան
Լենա Նազարյան
Սոնա Այվազյան



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը