Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Հայտարարություն
Մարդու իրավունքների պաշտպանություն Ոստիկանություն Հայտարարություններ
/2011-Հոկտեմբեր-21/
2011թ. հոկտեմբերի 20-ին «Բանակն իրականում» հասարակական նախաձեռնության անդամները ՀՀ կառավարության շենքի առջև հայկական բանակում զոհված զինծառայողների ծնողների հետ համատեղ կազմակերպել են բողոքի ցույց, որն ընթացել է խաղաղ մինչև այն պահը, երբ ՀՀ կառավարության շենքից դուրս է եկել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը և փորձել խոչընդոտել միջոցառումը` հրելով ցուցարարներին և վնասելով ցուցապաստառը: Ցույցի մյուս մասնակիցների կողմից հնչել են բացականչություններ, որով արտահայտվել է նրանց վերաբերմունքը ոստիկանապետի բռնարարքի նկատմամբ: Ի պատասխան հնչեցված կարծիքների` ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը արձագանքել է հանձնարարականով` մեկուսացնել ցուցարար Վարդգես Գասպարիին: Ալիկ Սարգսյանի հեռանալուց շուրջ 15-20 րոպե անց, մոտավորապես ժամը 12:15-ին, մի խումբ ոստիկաններ Վ.Գասպարիին «հրավիրել են» ոստիկանություն, սակայն նա մերժել է` պահանջելով ներկայացնել օրինական հիմքեր: Այնուհետև, ոստիկանական խումբը, հրելով Վ.Գասպարիին շրջապատող քաղաքացիներին, նրան բռնությամբ տեղափոխել է ոստիկանական մեքենա և տարել ոստիկանության Կենտրոնի վարչություն: Առնվազն երեք ժամ այնտեղ պահելուց հետո, նրան տեղափոխել են ոստիկանության կենտրոնի վարչության քննչական բաժին, որտեղ երեկոյան 20:00-ի շրջանում կազմվել է ձերբակալման մասին արձանագրություն: Վ.Գասպարին ներգրավվել է որպես կասկածյալ և նրան առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասի և 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի) 1-ին մասի հատկանիշներով: Հարկ է նշել, որ ականատեսների պատմություններն ու տեսանյութերը վկայում են, որ Վ.Գասպարիի կողմից հասարակական կարգը չի խախտվել, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցույց չի տրվել, իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար բռնություն չի գործադրվել և դա գործադրելու սպառնալիք չի եղել: Դրան հակառակ, ՀՀ հանրային հեռուստատեսությունը, հերթական անգամ օգտագործվելով իշխանությունների կողմից, խեղաթյուրում է իրականությունը, տարածում ապատեղեկատվություն ու ծավալում հակաքարոզչություն հասարակական կառույցների վերաբերյալ: Դարձյալ, Հայաստանի Հանրապետության իշխանությունները հայկական բանակում տիրող իրավիճակին համարժեք արձագանքելու, բանակային հանցագործությունները վերացնելու ու մեղավորներին բացահայտելու և պատժելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն փորձում են լռեցնել քաղաքացիական ակտիվիստներին, որոնք բարձրաձայնում են հիմնախնդիրները: Դատապարտում ենք իշխանությունների կողմից սանձազերծված արշավը քաղաքացիական հասարակության կառույցների դեմ ու հանրային ռեսուրսի` հեռուստատեսության չարաշահումը և գնահատում այն որպես կոպիտ ոտնձգություն Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, օրենքներով և միջազգային պայմանագրերով մեզ ընձեռված միավորումների, հավաքների և արտահայտման ազատությունների ու իրավունքների նկատմամբ: Հիշեցնում ենք մեր երկրի իշխանություններին և, մասնավորապես, ՀՀ ոստիկանապետ Ա.Սարգսյանին, որ մեր նշված իրավունքների խոչընդոտումը քրեորեն հետապնդելի է ՀՀ քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածների համաձայն. հոդված 143. Քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը, հոդված 161. Միավորումներ (հասարակական կամ արհեստակցական միություններ) կազմելու կամ կուսակցություններ ստեղծելու իրավունքի իրականացմանը կամ դրանց գործունեությանը խոչընդոտելը, հոդված 163. Հավաքներ անցկացնելուն կամ դրանց մասնակցելուն խոչընդոտելը: «Բանակն իրականում» նախաձեռնող խումբ
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների