Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Պատասխան կրակ. փոխնախարարը զայրացած սպառնում է բանակը քննադատողներին


8.7
Հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվական ծրագրում պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը, անդրադառնալով զինված ուժերում տեղի ունեցող արտակարգ պատահարներին և քաղաքացիական հասարակության արձագանքին, հայտարարել է, որ իրավապաշտպան որոշ կազմակերպություններ փորձում են դրանք քաղաքականացնել, իսկ բանակի նկատմամբ «տեղի-անտեղի» քննադատությունն էլ դարձրել են առօրյա զբաղմունք:

 «Ես առաջարկում եմ զերծ մնալ անձնականից, ոչ ճշմարիտ ինֆորմացիայից, որովհետև դուք ներազդում եք բանակի մարտունակության վրա»,- ասել է Գասպարյանը։ 

Փոխնախարարը շարունակեց սպառնալ պատժիչ մեթոդներով նման քննադատության դեմ, սակայն չմասնավորեցրեց, թե որո´նք են այդ մեթոդները: 

Ավելի վաղ «Զինուժ» հեռուստածրագրին տված հարցազրույցում փոխնախարարը, մեկնաբանելով նույն ՀԿ-ների գործունեությանը նշել էր. «Ո՞նց կարող է ցավել մարդու սիրտ մի երկրի բանակի համար, երբ ֆինանսավորվում ու աշխատավարձ է ստանում ուրիշ երկրներից: Ո՞նց կարող է մարդու սիրտ ցավել, երբ նա մտածում է` ինչքան աղմկահարույց, ինչքան վատ դեպք պատահի, էնքան լավ է, որովհետև դրա վրա ավելի շատ փող կարող է աշխատել»:

Զոհվածների ծնողների կողքին կանգնած և պայքարի դուրս եկած իրավապաշտպան կազմակերպություններին նա համարում է անհայրենիք, անշնորհք, սեփական արժանապատվություն չունեցող: (Նա մեկնաբանություններ է արել բանակում տիրող ընդհանուր վիճակի շուրջ բարձրացված աղմուկից և, մասնավորապես, բանակում գրանցված երեք սպանությունների շուրջ հասարակության արձագանքից հետո, որոնք որակվեցին «ինքնասպանություններ», թեև զինվորներից մեկի դին ակնհայտ խոշտանգված էր:)

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «ԱրմենիաՆաուին» ասում է, որ նման սպառնալիքներով պաշտոնյաները փորձում են հասարակության ուշադրությունը շեղել:

«Ինքը՝ Վովա Գասպարյանը, շատ լուրջ խնդիրներ ունի իր նշած իրավական հարթությունում: Նրա նման մարդիկ գործ չունեն այդ համակարգում: Ես խորհուրդ կտայի, որ նա գլուխը կախ աշխատեր այն բոլոր գործերի մասով, որոնք մենք՝ մեր գրասենյակը, ներկայացրել ենք ՊՆ-ին`բանակում տիրող բարքերին, տիրող իրավիճակին, որոնց մասին բազմաթիվ հաղորդագրություններ են եղել: Նա ուղղակի պատասխանատու է դրանց համար»:

Փոխնախարար Գասպարյանը նշել է, որ այս կամ այն տեղեկությունը, որն անհրաժեշտ է իրավապաշտպան կազմակերպություններին, իրականում պետք է այդ կազմակերպությունները ֆինանսավորողներին:

(Սաքունցի կազմակերպությունը, որը գործում է Հայաստանի երրորդ խոշոր քաղաքում`Վանաձորում, ոչ քաղաքական, ոչ կրոնական, շահույթ չհետապնդող ՀԿ է: Ուստի իր բազմաթիվ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորումը հայթայթում է նաև տեղական և միջազգային հիմնադրամների բազմաթիվ դրամաշնորհներից:)

«Սիրելինե´րս, իսկ ձեր պատվիրատուները էլ ի՞նչ հանձնարարություն են ձեզ տվել` իմանալու մեր բանակից, միգուցե ամբողջ ցա՞նկը հրապարակեք և հետո ամենախայտաբղետ արտասահմանյան հիմնադրամների մոտ գնաք հերթ կանգնեք»,-ասել է Գասպարյանը:

Արթուր Սաքունցն ասում է, որ փոխնախարարը գաղափար անգամ չունի, թե ի´նչ է նշանակում քաղաքացիական վերահսկողություն, իսկ հնչեցրած սպառնալիքները միայն իր դեմ չեն:

«Այս ամենը ոչ միայն իմ դեմ է ուղղված, այլև «Բանակն իրականում» նախաձեռնության դեմ: Բայց մենք չենք նահանջելու: Այս հարձակումը խոսում է այն մասին, որ մեր պայքարը սկսում է արդյունք տալ: Շուտով մենք հանդես կգանք նոր հայտարարությամբ: ԶՈՒ-ում պետք է պաշտպանվի մեր երիտասարդների կյանքի իրավունքը, զինվորների, սպաների նկատմամբ բռնություններ, խեղումներ կատարողները պետք է բացահայտվեն և պատասխանատվության ենթարկվեն... Ես շարունակելու եմ պայքարը իմ ընկերների հետ, մարդու իրավունքների պաշտպանությունը ճիշտ և արդյունավետ ճանապարհով է գնում»,-«ԱրմենիաՆաուին» ասում է Սաքունցը:

Փոխնախարարի այն հայտարարությանը, թե բանակը քաղաքականացված չէ, Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար Միքայել Դանիելյանը հակադարձում է, որ բանակը վաղուց է քաղաքականության մեջ:

«Բանակը մասնակցում է ընտրություններին և մեծ ծառայություն մատուցում իշխանություններին, և արդյունքները կեղծվում են: Իսկ երբ մարդկանց ցրելու համար զորք են հանում, այդ ամենը արդեն իսկ խոսում է այն բանի մասին, որ բանակը քաղաքականացված է։ Եվ հենց սա էլ բերում է անպատժելիություն»,- ասում է Դանիելյանը:




/2011-Դեկտեմբեր-12/ «Հայհոյանքը փաստի սով է»

 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը