Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Հայաստանում վկաների պաշտպանությանը անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել. Արթուր Սաքունց
Մարդու իրավունքների պաշտպանություն Ոստիկանություն Մոնիթորինգ
/2011-Հոկտեմբեր-18/
Անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել Հայաստանում վկաների պաշտպանությանը, ինչպես նաև երաշխավորել, որ նրանց իրավունքներն ըստ պատշաճի հարգվեն: Վկաների պաշտպանության ուսումնասիրության արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ այսօր այս մասին հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: «Այս ուսումնասիրությունը օգտակար է` բացահայտելու այս ոլորտում առկա խնդիրները: Հայաստանում վկաների պաշտպանության համակարգի բարելավումը կբարձրացնի վկաների վստահությունը քրեական արդարադատության համակարգի նկատմամբ և ըստ այդմ կօգնի կանխել մարդու իրավունքների խախտման դեպքերն ու կոռուպցիոն դրսևորումները»,- նկատեց իրավապաշտպանը: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավական բաժնի համակարգող Տաթև Մարտինյանն իր հերթին նկատեց, որ Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում անցկացրած իրենց դիտարկումների արդյունքում պարզվել է, որ քննչական բաժանմունքներում հարցաքննության առանձին սենյակներ չկան, և վկաների հարցաքննություններն իրականացվում են քննիչների աշխատասենյակներում: «Վկաների հանդեպ հաճախ ֆիզիկական և հոգեբանական բռնություններ են կիրառվում` կորզելու համար ինքնախոստովանական ցուցմունքներ: Մեր գրասենյակ դիմած բազմաթիվ վկաներ պատմում են, որ իրենք խոշտանգվել են հենց հարցաքննությունների ժամանակ: Հաջորդ խնդիրն այն է, որ քննչական բաժիններում չկան վկաների համար նախատեսված առանձին սպասասրահներ: Քննչական բաժանմունքների միջանցքներում հաճախ կուտակումներ են լինում, ինչը վկաների համար միմյանց հետ նախօրոք պայմանավորվելու պարարտ հող է հանդիսանում»,- նկատեց Տաթև Մարտինյանը: Նրա խոսքով` առերես հարցաքննությունները ևս անցկացվում են քննիչների աշխատասենյակներում, մարդիկ հարցաքննության հրավիրվում են ոչ թե ծանուցագրով, այլ լավագույն դեպքում` հեռախոսազանգով: «Մինչդեռ վկան պետք է պատշաճ կերպով ծանուցվի, որ հրավիրվում է հարցաքննության: Հատկանշական է նաև, որ, օգտվելով վկաների անտեղյակությունից և փաստաբաններ չունենալու հանգամանքից, նրանց հաճախ ստիպում են ցուցմունքներ տալ իր իսկ բարեկամների կամ մերձավորների դեմ: Առանձին քննարկման թեմա է անչափահասների հարցաքննությունը: Հայտնի են դեպքեր, երբ երեխաները հարցաքննվել են հենց տուժողի տանը»: Քննարկմանը ներկա ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունտուլովն էլ ասաց, որ վկայի` առանց ահաբեկման ցուցմունք տալու կամ իրավապահ մարմինների հետ համագործակցելու կարողությունը կենսական է` օրենքի գերակայությունը երաշխավորելու համար: «Սա հանցագործությունների բացահայտման էական գործոն է»,- ընդգծեց նա: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության ներկայացուցիչը համաձայնեց շենքային պայմանների վերաբերյալ հնչեցված տեսակետների հետ` միաժամանկ հավելելով, որ քննչական բաժանմունքներում բարեկարգման աշխատանքներ են իրականացվում: «Ինչ վերաբերում է վկայի պաշտպանության խնդրին, միանշանակ կողմ ենք, որ փաստաբանության մասին օրենքում ներդրվի անվճար պաշտպանի իստիտուտը»,- նկատեց նա:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների