Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

ՔԿՀ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդները պատրաստակամ են շարունակել ոլորտի բարեփոխումներին միտված իրենց գործունեությունը. Ա. Սաքունց


7.8
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը՝ ի դեմս նորընտիր նախագահ, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի, պատրաստակամ է շարունակել ոլորտի բարփոխումներին միտված իր գործունեությունը` չնայած ճանապարհին հանդիպող բազմաթիվ խոչընդոտներին: Այս մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց ինքը` Արթուր Սաքունցը:

«Իմ նախագահության նախորդ շրջանում խմբի պլանային այցերը կատարվել են լիարժեքորեն, այլ բան է, որ մեր կողմից բարձրաձայնված խնդիրների մեծ մասն այդպես էլ լուծում չի գտել: Վերջնական կարգավորումներ չեն առաջարկվել, սակայն սա չի կարող հիմք ծառայել, որ մեր դիտորդական խումբը թևաթափ լինի և դադարեցնի իր աշխատանքները: Մեր առաքելությանը ոչ մի բան չի կարող խանգարել, և եթե այսօր մեզ մոտ այսինչ բանը չի ստացվում, դա դեռ չի նշանակում, որ մենք պետք է հուսահատվենք: Մենք այսուհետ ևս, բնականաբար, շարունակելու ենք մեր աշխատանքները և փաստելու ենք ոլորտում առկա թերացումների մասին: Խմբի մանդատը հնարավորություն է ընձեռում ցանկացած պահի լինել ցանկացած ՔԿՀ-ում և դիտարկումներ իրականացնել` այսկերպ իրավապաշտպան գործունեություն ծավալելով»,- ամփոփեց Արթուր Սաքունցը: 

Նշենք, որ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նիստում խմբի նախագահ վերընտրվել էր 2011թ. հոկտեմբերի 15-ին:



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը