Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պատասխանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին
Մարդու իրավունքների պաշտպանություն Արդար դատաքննության իրավունք Տեղական ժողովրդավարություն Հայտարարություններ
/2011-Հոկտեմբեր-17/
![]() 2011 թվականի հոկտեմբերի 14-ին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն իր հայտարարությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակին մեղադրում է Վանաձորում ՀՖՖ կողմից ծրագրված մեծածավալ աշխատանքների հնարավոր ձախողման մեջ և գտնում է, որ ողջ պատասխանատվությունը այսուհետ ընկնում է նման դատական գործընթաց նախաձեռնած սուբյեկտների` այսինքն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի վրա: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դեռևս 2010 թվականի դեկտեմբեր ամսին դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Վանաձոր համայնքի ավագանու 2010 թ. հոկտեմբերի 26-ի թիվ 75 և 76 որոշումները, ինչպես նաև դրանց հիման վրա կնքված պայմանագրերը: Վանաձոր համայնքի ավագանու 2010 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 75 որոշման համաձայն՝ համայնքի ավագանին տվել է իր համաձայնությունը Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող Զորավար Անդրանիկի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 20 հասցեում գտնվող ֆուտբոլի մարզադաշտը սեփականության իրավունքով նվիրաբերել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Վանաձոր համայնքի ավագանու 2010 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 76 որոշման համաձայն՝ համայնքի ավագանին տվել է իր համաձայնությունը Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող 43937.2 քմ մակերեսով հողամասը, ինչպես նաև Զորավար Անդրանիկի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 20 հասցեում գտնվող 6954.0 քմ մակերեսով հողամասը ֆուտբոլի մարզադաշտ կառուցելու նպատակով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային անհատույց մշտական օգտագործման իրավունքով տրամադրելուն` նշված հողամասերի վրա կառուցվելիք շենք-շինությունները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի սեփականությունը համարվելու պայմանով: Ի դեպ, Վանաձոր համայնքի ավագանին սույն որոշումներն ընդունելուց առաջ մեկ անգամ քվեարկությամբ մերժել է և եթե դրանք այդքան նպաստավոր էին համայնքի զարգացման համար, ապա ավագանին առաջին անգամ չէր մերժի ՀՖՖ-ի պահանջը: Նույն հարցերը երկրորդ անգամ 2010 թվականի հոկտեմբերի 26-ին կրկին դրվել են քվեարկության և Վանաձորի քաղաքապետի ակտիվ հորդորներով Վանաձորի անագանին քվեարկությամբ հաստատել է արդեն մեկ անգամ մերժված որոշումները: Ի դեպ, ավագանու բաց նիստին մասնակցել է նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը, ով ավագանու անդամներին բացատրել է նման որոշման հակասությունը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին, նաև բացատրվել է, որ ՈՒԵՖԱ-ի կողմից ֆուտբոլի ֆեդերացիաներին գումարները հատկացվում են հենց համայնքային ու բակային մակարդակներում ֆուտբոլի զարգացման նպատակով և նման նախապայմաններ ՈՒԵՖԱ-ի կողմից առաջադրված չեն: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ Վանաձորի ավագանին ՀՀ օրենսդրության կոպիտ խախտումներով է համայնքային գույքը` ֆուտբոլի մարզադաշտը և մոտ 50000 քմ մակերեսով տարածքները անհատույց նվիրաբերել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, մինչդեռ եթե ՀՖՖ-ն ցանկանում էր ներդրումներ անել և վերակառուցել ֆուտբոլի մարզադաշտը, ապա դա կարող էր անել առանց նախապայմանների, իսկ նախապայմանն այն էր, որ Վանաձոր համայնքի գույքը սեփականության իրավունքով անհատույց նվիրաբերվի ՀՖՖ-ին: ՀՖՖ նախագահը նոր չէ, որ տեղեկացել է նշված դատական հայցերի մասին և շուրջ մեկ տարի լռելուց հետո հիշել է, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայցեր է ներկայացրել ընդդեմ Վանաձոր համայնքի ավագանու որոշումների: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տարակուսանք է հայտնում ՀՖՖ նախագահի ուշացած հայտարարության մասին և այն գնահատում է նախագահականից իջեցված հրահանգի կատարում և կազմակերպության դեմ հրահրված կեղտոտ քարոզարշավի շարունակություն, որն արդեն քանի օր է լավագույնս իրականացվում է Հ1-ի հաղորդումներով և այլ պատասխանատու ԶԼՄ-ների միջոցով` նպատակ ունենալով ճնշում գործադրել իրավապաշտպան կազմակերպության վրա: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հիշեցնում է, որ քանի դեռ նշված որոշումների իրավաչափության քննությունն ավարտված չէ ՀՀ վարչական դատարանում, ցանկացած հայտարարություն՝ այդ թվում ՀՖՖ նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը, դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու միտում ունի, ինչը դատարանի անկախության տեսանկյունից անթույլատրելի է, խոչընդոտում է դատավորների կողմից իրենց պրոֆեսիոնալ պարտականությունների կատարմանը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը վերահաստատում է իր առաքելության անշեղ կատարումը և իր նվիրվածությունը մարդու իրավունքների պաշտպանության գործին, որը չի կարող խոչընդոտվել կամ կասեցվել որևէ պաշտոնատար անձի, պետական կառույցի կամ նրանց կողմից հովանավորվող անձանց կողմից:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների