Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Ռուբեն Հայրապետյանի պատասխանը Արթուր Սաքունցին
Մարդու իրավունքների պաշտպանություն Արդար դատաքննության իրավունք Տեղական ժողովրդավարություն
/2011-Հոկտեմբեր-15/
Հայցվորը պահանջել է անվավեր ճանաչել Վանաձորի համայնքի ավագանու 2010 թ. Հոկտեմբերի 26-ի թիվ 75 և 76 որոշումները, ինչպես նաև դրանց հիման վրա կնքված պայմանագրերը: Համաձայն նշված որոշումների` ՀՖՖ-ն պարտավորորություն էր ստանձնել Վանաձոր քաղաքում կառուցելու ժամանակակից չափանիշներին համապատասխան մարզական համալիր, ինչպես նաև երեք տարվա ընթացքում ամբողջությամբ վերակառուցելու և ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու Վանաձորի մարզադաշտը, որն այս պահին գտնվում է, մեղմ ասած, անմխիթար վիճակում և իր նպատակային նշանակությանը չի կարող ծառայել: Հայաստանում ֆուտբոլը զարգացնելու նպատակով, ՀՖՖ կողմից մշակվել և կյանքի են կոչվել բազմապիսի և բազմաթիվ ծրագրեր, որոնց մեջ ներառված է նաև մարզական տարբեր ենթակառուցվածքների և համալիրների կառուցման և վերակառուցման աշխատանքների իրականացումը: Դրա վառ օրինակն է, ի թիվս այլ ենթակառուցվածքների, Ավանում կառուցված ֆուտբոլի ակադեմիան, որն ամբողջությամբ համապատասխանելով միջազգային ամենաբարձր չափանիշներին, հնարավորություն է տալիս` 1. ապահովելու երիտասարդության և հատկապես մանուկների ֆիզիկական կրթության բնականոն գործընթացը, 2. կտրելով նրանց փողոցից, զերծ պահել տարաբնույթ բացասական ազդեցություններից: ՀՖՖ-ն ծրագրել է հիմնադրել նմանատիպ մարզական համալիրներ նաև Հայաստանի բոլոր մարզերում: ՀՖՖ կողմից Վանաձորում իրականացվելիք ներդրումները, մասնավորապես` ժամանակակից չափանիշներին համապատասխան մարզական համալիրի կառուցումը, ինչպես նաև Վանաձորի մարզադաշտի վերակառուցումը, առաջին հերթին հենց Լոռու մարզի բնակչության շահերից են բխում: Նման պայմաններում ակնհայտ է, որ, թեև դատական գործընթաց ձեռնարկված սուբյեկտները փորձում են այն ներկայացնել, որպես բնակչության շահերից բխող, իրականում խոչընդոտում են Լոռու մարզում վերը նշված մեծածավալ ներդրումների իրականացմանը: Այսպիսով, անընդունելի համարելով ՀՖՖ դեմ ներկայացված հայցն, պաշտոնապես հայտարարում եմ, որ Լոռու մարզում ՀՖՖ կողմից ծրագրված մեծածավալ աշխատանքների հնարավոր ձախողման ողջ պատասխանատվությունը այսուհետ ընկնում է նման դատական գործընթաց ձեռնարկած սուբյեկտների վրա: Ռուբեն Հայրապետյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: Աղբյուրը՝ http://1in.am/arm/armenia_right_37598.html
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների