Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Շատ զարմանալի է, որ ՊՆ-ում այդպես օպերատիվ բանակում մահվան դեպքերը որակում են որպես ինքնասպանություն. Արթուր Սաքունց
Մարդու իրավունքների պաշտպանություն Զինծառայողների իրավունքներ Զինված ուժեր
/2011-Հոկտեմբեր-14/
Այս տարի 30 մահվան դեպք է գրանցվել հայկական բանակում, որից միայն 9-ն է տեղի ունեցել հրադադարի խախտման հետեւանքով: Այս մասին այսօր` հոկտեմբերի 14-ին, Հայաստանի նախագահի նստավայրի մոտ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերի, ինչպես նաեւ «Բանակն իրականում» խմբի ակտիվիստների բողոքի ակցիա ժամանակ ասաց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նա նշեց, որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` բանակում մահվան դեպքերի առումով նույն տեմպերն են: «Առավել հավանական է, որ 1994թ մինչ օրս 3000 մահվան դեպք եղած լինի բանակում, մենք հարցում ենք ուղարկել Պաշտպանության նախարարությանը եւ եթե հակված են թափանցիկ աշխատելու, նշանակում է, որ պետք է դրանք ներկայացնեն հասարակությանը»,- ասաց Արթուր Սաքունցը: Անդրադառնալով երեկվա դեպքին, երբ Իջեւանի զորամասում հերթական զինվորն էր մահացել, նա նշեց, որ հենց սկզբից «ինքնասպանության» որակում տալը կասկածանքի առիթ է տալիս, քանի որ դեռեւս պետք է նախաքննություն լինի: «Ինձ համար շատ զարմանալի է, որ քննչական բաժինն այդպես օպերատիվ տվյալներ է հավաքում եւ միանգամից տալիս է տեղեկատվություն` առանց սպասելու քննություն իրականացնելուն: Եթե այդքան օպերատիվ տիրապետում են իրավիճակին, ապա ինչո՞ւ չեն այդպես օպերատիվ կանխարգելում իրավիճակը»,- նշեց նա` հավելելով, որ իրենց ունեցած տեղեկություններով` շատ քիչ փամփուշտներ են տալիս զինվորներին: Ինչ վերաբերում է ԼՂՀ «Եղնիկներ» զորամասում կատարված դեպքին, ապա Սաքունցի խոսքով` զինվորի ձեռքին սպաների անուններ էլ են գրված եղել, բայց դրանք փորձում են հանել: Այսօրվա ակցիային ներկա էին նաեւ բանակում տարբեր տարիներին զոհված զինծառայողների ծնողները, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար Միքայել Դանիելյանը, բազմաթիվ ակտիվիստներ: Ակցիայի մասին որոշումը «Բանակն իրականում» խումբը կայացրել է երեկ երեկոյան, երբ հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 13-ին Իջեւանի զորամասերից մեկում զոհվել է 21-ամյա Արամ Մելքոնյանը: Նա վերջին 5 օրերի ընթացքում բանակում զոհված 3-րդ զինծառայողն է եղել: Բանակում` խաղաղ պայմաններում, զոհված զինվորների ծնողները, հարազատները, ամեն մեկը պատմում է իր որդու հետ կատարվածը եւ պահանջում էր պատասխանատվության ենթարկվել մեղավորներին: 2007թ Գեղարքունիքում սպանված զինծառայող Տիգրան Օհանջյանի հայրը` Սուրեն Օհանջյանը նշեց, որ բանակում սպանությունները չեն բացահայտվում, «բոլոր սպանությունները Շոթա Վարդանյանի մոտ այլաձեւվում են, դառնում են ինքնասպանություն կամ դժբախտ պատահարներ»: Ծնողները բողոքում էին, որ տարիներ շարունակ դիմել են տարբեր պատկան մարմինների, ներկայացրել են բոլոր ապացույցները, սակայն ոչ մի արդյունք չեն ստացել: «20 օր էր մնում երեխան տուն վերադառնա, մոր առաջ բերեցին 20 տարեկանը չլրացած երեխու դիակը դրեցին»,- ասաց 2008թ մայիսի 9-ին Մեղրի-Ագարակում սպանված զինծառայող Նարեկ Գալստյանի հարազատը: Նշենք, որ վերջին 5 օրվա ընթացքում արդեն երրորդ մահվան դեպքն է գրանցվում բանակում, եւ բոլոր դեպքերում էլ պաշտոնապես այն որակվում է որպես «ինքնասպանություն»: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վերջին դեպքը տեղի է ունեցել Իջեւանի զորամասում, հոկտեմբերի 13-ին, ժամը 15-ի սահմաններում, իսկ մահացողը ժամկետային զինծառայող, 21-ամյա շարքային Արամ Աշոտի Մելքոնյանն է: Արամ Մելքոնյանը Երեւանի բնակիչ էր, զորակոչվել էր 2011թ. առաջին զորակոչի ժամանակ, Նոր Նորքի զինկոմիսարիատից: Բացի այդ, ըստ պաշտոնական վարկածի, հոկտեմբերի 12-ին, ժամը 12.40-ի սահմանում Մատաղիսի զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող, Խարբերդի 19-ամյա բնակիչ Յուրիկ Գեւորգի Ներսիսյանը: Իսկ հոկտեմբերի 9-ին էլ Մարտակերտի զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված ԱԿՄ տիպի ինքնաձիգով ինքնասպանություն էր գործել ժամկետային զինծառայող, Խարբերդի 19-ամյա բնակիչ Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանը: Ի դեպ, որ այսօրվա ակցիային մասնակցում էին նաեւ այլ պահանջներով մարդիկ, մասնավորապես` նրանք պահանջում էին ետ վերադարձնել ապօրինի գրավադրված իրենց տները: Աղբյուրը՝ http://news.am/arm/news/77959.html
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների