Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Կոչումները տալիս եք բանակում սպանությունների թվի ավելացմա՞ն համար
Մարդու իրավունքների պաշտպանություն Զինված ուժեր
/2011-Հոկտեմբեր-12/
Հայաստանի Անկախության հռչակման տոնի առթիվ Գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանը գեներալի, գեներալ-լեյտենանտի կոչումներ տվեց Լոռու կայազորի զինվորական դատախազ Թեւոս Միրզաբեկյանին, պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանին, գլխավոր շտաբի պետի տեղակալ Վալերի Գրիգորյանին, Վ.Սարգսյանի անվան ռազմական, ակադեմիայի տնօրեն Մարտին Կարապետյանին, նախարարի՝ սպառազինությունների գծով տեղակալ Աբրահամյանին:
Հայրենիքին մատուցած ո՞ր ծառայությունների համար են նրանք պարգեւատրվել, երբ բանակում շարունակվում են ժամկետային եւ պայմանագրային զինծառայողների սպանությունները, եւ առկա է հասարակական բողոքի ալիք, նախագահի հրաժարականի հարց՝ բանակում տիրող իրավիճակի պատճառով: Նման հարցադրումներ է բարձրացնում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ հավելելով հանրությանը հետաքրքրող մի քանի հարցեր: Մասնավորապես՝ Ռազմական ակադեմիան, որը համարվում է ԶՈՒ-ի սպաների կրթման դարբնոց, քանի՞ շրջանավարտ Է տվել վերջին 5 տարիների ընթացքում եւ նրանցից քանիսն են մինչ օրս շարունակում ծառայությունը բանակում (մեր տեղեկություններով՝ 1200-1300): Վանաձորի Դուցի գնդի հրամանատար նշանակված 34-ամյա Արտյոմ Ամբատյանը արդյո՞ք գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդու՝ Գրիշա Խաչատուրովի հետ ակադեմիան ավարտած առաջին կադրերից Է (նրանց 12-ի ախպերություն կամ «բրատվա» էին ասում): Արդյո՞ք Արտյոմ Սմբատյանի հետ չէին կապվում որոշ խոսակցություններ, որ նա ստիպում է զինծառայողներին՝ իրենց անունով վարկ վերցնել բանկից եւ տալ իրեն: Տեղեկություններ կան նաեւ, որ Լոռու մարզի կայազորի զինդատախազ Վալերի Միրզաբեկյանը ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայության պետ Հովսեփյանի փեսան է: ՀՔԱՎ-ի գրասենյակը պարզաբանումներ է խնդրում նախագահականից եւ Պաշտպանության նախարարությունից: Աղբյուրը՝ «Ժամանակ» օրաթերթ 2011 թ. հոկտեմբերի 11
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների