Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
«Երիտասարդ խաղաղասերների միացյալ ցանցի» կողմից իրականացվող «Երիտասարդների մասնակցությունը վիրտուալ եւ միջմշակութային երկխոսության միջոցով»
Խաղաղասիրություն Մամլո հաղորդագրություն
/2011-Հոկտեմբեր-11/
![]() 2011 թվականի մայիսին «Երիտասարդ խաղաղասերների միացյալ ցանցի» կողմից նախաձեռնվեց «Երիտասարդների մասնակցությունը վիրտուալ եւ միջմշակութային երկխոսության միջոցով» ծրագիրը: Ծրագրի նպատակն էր`Եվրոպական երկրների երիտասարդներին զինել գործիքներով ու կարողություններով իրենց հասարակություններում փոփոխման գործընթացին մասնակցություն ունենալու համար, մեծացնել երիտասարդների դերն այդ գործում՝ հետազոտությունների եւ շահերի պաշտպանության միջոցով: Ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության երիտասարդական հիմնադրամի կողմից, համագործակցելով «Երիտասարդ խաղաղասերների միացյալ ցանցի» անդամ կազմակեպությունների հետ, որոնք ներկայացնում էին Նիդերլանդները, Իսպանիան, Իտալիան, Բելգիան, Ռումինիան Հայաստանը, Վրաստանը ու Ադրբեջանը: Ծրագիրը ներառում էր 3 հիմնական փուլ. ուսումնասիրություն երիտասարդների ներգրավվածության եւ միջմշակութային երկխոսության վերաբերյալ, հնգօրյա դասընթաց Նիդերլանդներում եւ հետագա հանդիպումներ տեղական մակարդակում: Ծրագրի մասնակից երիտասարդները ուսումնասիրություններ էին կատարել իրենց համայնքում կամ երկրում առկա խնդիրների վերաբերյալ: Ծրագրի երկրորդ փուլում, որն անցկացվեց Նիդերլանդներում, մասնակիցները տեղեկություններ ստացան կոնֆլիկտի վերլուծման եւ քաղաքացիական շահերի պաշտպանության մի քանի գործիքների (կոնֆլիկտների քարտեզագրում եւ SWOT վերլուծություն) մասին, որպեսզի կիրառեն դրանք գործնականում: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանը ներկայացնող թիմը հանդիպումներ կազմակերպեց Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան եւ Ալավերդի քաղաքների երիտասարդների հետ՝ քննարկելու համար այն բոլոր խնդիրները, որոնց լուծման համար կարող են մասնակցություն ունենալ հենց իրենք՝ երիտասարդները: Քննարկումների հիմնական թեմաներն էին հակամարտությունը, բռնությունները, բանակցային հմտություններն ու հակամարտությունների կարգավորման ընթացքում երիտասարդների մասնակցությունը: Քննարկումների ընթացքում քննարկվեցին հակամարտություններին կամ բռնությանը վերաբերող մասնակիցների ունեցած սեփական փորձը, որոնք ներկայացվում էին խմբային աշխատանքներում: Նրանք նաեւ տեղեկացվեցին միջազգային ու տեղական մի շարք կայքերի մասին (որպես երիտասարդական խաղաղասիրական շահերի պաշտպանության գործիքներ): «Երիտասարդների մասնակցությունը վիրտուալ եւ միջմշակութային երկխոսության միջոցով» ծրագրի ավարտից հետո «Երիտասարդ խաղաղասերների միացյալ ցանցը» նախատեսում է ծրագրի մասնակիցների ներգրավմամբ հրատարակել գրքույկ ՝ կիսվել երիտասարդների՝ իրենց համայնքներում անցկացրած տեղական ծրագրերի ընթացքում ձեռք բերած փորձով:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների