Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

«Զրպարտության մասին» օրենքի ապաքրեականացումը ազատ խոսքի «հերը կանիծի». Ա. Սաքունց


951323Եթե նախկինում լրատվամիջոցներին լռեցնում էին բռնի մեթոդներով, ապա այժմ, ի դեմս «Զրպարտության մասին» օրենքի ապաքրեականացման, դա արվում է ավելի քաղաքակիրթ ձևով, իրավական մեխանիզմներով:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հելիսնկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը` անդրադառնալով «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն»-ի դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կայացրած վճռին:/

«Զրպարտության մասին» օրենքի ապաքրեականացմամբ փորձ է արվում չկառավարվող լրատվամիջոցներին տանել սնանկացման ճանապարհով: Դատական կարգով այս կամ այն պաշտոնյայի օգտին մամուլից գումարներ բռնագանձելու պրակտիկան, ի վերջո, կհանգեցնի նրան, որ բոլորը կվախենան կարծիք արտահայտել, թերթերում ինքնագրաքննադատություն կսկսվի, և լրատվամիջոցների խմբագիրները ստիպված կլինեն բոլոր հոդվածներում ուշի ուշով զրպարտանքի տարրեր ման գալ: Սա ազատ խոսքի «հերը կանիծի»` սկիզբ դնելով տխուր և դժգույն պրակտիկայի: Կատարվողը ոչ այլ ինչ է, եթե ոչ` ազատ խոսքի սահմանափակում և դրա վրա ճնշման մեխանիզմներ բանեցնելու փորձ»,- ամփոփեց Սաքունցը:

Հիշեցնենք, որ Սեդրակ և Բելլա Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն»-ի դատական գործով Վերաքննիչ քաղացիական դատարանն այսօր հրապարակեց դատական ակտը: Ըստ այդմ` դատարանը մերժեց «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ընկերության վերաքննիչ բողոքը` ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի վճիռը:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը դատական հայց էր ներկայացրել «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի դեմ` պարբերականին մեղադրելով Քոչարյանների բարի համբավը արատավորելու մեջ: Քոչարյանների ընտանիքը 6 մլն դրամի փոխհատուցում էր պահանջում օրաթերթից՝ 3 մլն-ը դատական ծախսերի համար, իսկ մյուս 3 մլն-ը՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է հայցվորների փոխհատուցման պահանջը` որոշելով հօգուտ նրանց 3 միլիոն փոխհատուցել` պահանջված 6-ի փոխարեն:

Աղբյուրը՝ http://1in.am/arm/armenia_right_37096.html


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը