Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Արթուր Սաքունց.«Համաժողովը խնդիրների հավաքագրում էր, մտքերի փոխանակություն»
Մարդու իրավունքների պաշտպանություն Մամլո հաղորդագրություն
/2011-Հոկտեմբեր-11/
Հոկտեմբերի 6-8-ը Անի Պլազա հյուրանոցում կայացած «Ի՞նչ ապագա ունի ժողովրդավարությունը եւ քաղաքացիական հասարակությունը» եռօրյա միջազգային համաժողովին մասնակցել են մարդու իրավունքների, ժողովրդավարության, թափանցիկ եւ հաշվետու գործելաոճի եւ արդյունավետ կառավարման խնդիրներով մտահոգ տեղական եւ արտասահմանյան փորձագետներ, հարյուրավոր մասնակիցներ տարբեր երկրներից:Ավելի քան 30 երկրներից ժամանած մոտ 100 փորձագետներ, (Միացյալ Թագավորություն, ԱՄՆ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, ԱՊՀ երկրներից, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ից եւ ԵՄ-ից), այդ համաժողովի ընթացքում քննարկել են ժողովրդավարության, մարդու իրավունքների, քաղաքացիական հասարակության զարգացման եւ այլ արդի խնդիրներ: Հայաստանից համաժողովին մասնակցած իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Մեդիալաբի» հետ զրույցում կարեւորեց այն հանգամանքը, որ համաժողովին մասնակցելու համար ժամանել էին իրավապաշտպաններ ամենատարբեր երկրներից, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, եւ որ Հայաստանի համար հատկապես կարեւոր էր հետխորհրդային երկրներից ժամանած իրավապաշտպանների մասնակցությունը, քանի որ «մեզ բոլորիս համար ակտուալ է ժողովրդավարական զարգացումների հեռանկարը»: «Բանն այն է, որ մեր նման երկրների անդամությունը միջազգային կառույցներին ոչ միայն բազմազանություն է մտցնում այդ կազմակերպությունների գործունեության մեջ, այլ նաեւ կարեւոր փորձություն է, ինչը նաեւ որոշակի պրակտիկա է փոխում: Օրինակ` Եվրոդատարանի հետ կապված հարցը. նախկինում Եվրոպական դատարանը միայն որոշում էր` արդյո՞ք խախտվել են մարդու իրավունքները այս կամ այյն երկրի կողմից, թե՞ ոչ: Սակայն, քանի որ մեզ նման երկրները չէին կատարում ԵԴ-ի որոշումները, ԵԴ-ն փոխեց իր աշխատաձեւը, եւ այժմ այն ոչ միայն որոշում է, թե արդյո՞ք խախտվել են մարդու իրավունքները, թե՞ ոչ, այլ նաեւ, թե ինչ պետք է անի երկիրը, եթե այդ իրավունքները խախտվել են»,- ասում է Սաքունցը: Իրավապաշտպանի կողմից, համաժողովի ժամանակ նշվել է, որ միջազգային կազմակերպությունները չնայած իրենց կողմից հռչակված սկզբունքներին` ժողովրդավարության, մարդու իրավունքների հարցերում, «հաճախ այդ սկզբուքները ստորադասում են քաղաքական նպատակահարմարություններին»: «Որպես օրինակ նշեցինք ընտրությունների ժամանակ նրանց պահվածքը, (ընդ որում, ոչ միայն մեր երկրում), երբ նրանց գնահատականները հաճախ համարժեք չեն այն գնահատականներին, որոնք տալիս են տեղական դիտորդները: Մենք նշեցինք, որ պետք է շարունակենք այն մոնիթորինգը, որը իրականցնում են իրավապաշտպան կազմակերպությունները»,- նշեց Սաքունցը: Իրավապաշտպանի խոսքով, համաժողովում նշվել է նաեւ, որ պետք է խորացնել հարաբերությունները այն միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ, որոնք տարբեր մարմիններում ունեն խորհրդատվական ձայնի իրավունք: «Ընդ դրում, ոչ միայն կոնկրետ մեր կամ մեկ այլ երկրի հետ կապված, այլ որ դա լինի համընդհանուր համագործակցություն, որպեսզի համատեղ ուժերով կարողանանք աշխատել: Ֆորումը մտքերի փոխանակություն էր, որտեղ ամեն մեկը փորձում էր ստանալ այն, ինչ փնտրում էր: Բայց, իհարկե, միամտություն կլիներ ասել, թե բոլոր հարցերի պատասխանները տրվեցին»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը` հավելելով, որ համաժողովը «խնդիրների հավաքագրում էր», եւ որ նման հավաքները պետք է պարբերաբար անցկացվեն: Աղբյուրը՝ www.medialab.am
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների