Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Իրավապաշտպանները պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, քանի որ նա «պատասխանատվություն չի զգում» բանակում տիրող վիճակի համար
Մարդու իրավունքների պաշտպանություն Զինծառայողների իրավունքներ Զինված ուժեր Հայտարարություններ
/2011-Հոկտեմբեր-11/
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատշաճ չի ընկալում բանակում տիրող իրավիճակն անհապաղ բարեփոխելու օրախնդիրը եւ չի զգում դրանում իր անմիջական պատասխանատվությունը: Այս մասին նշված է հայաստանյան մի շարք իրավապաշտպանների հայտարարության մեջ:Ստորեւ ներկայացվում է հայտարարությունը: «2011թ. սեպտեմբերի 6-ին ներքոնշյալ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները հանդես էին եկել հայտարարությամբ, որով արտահայտել էին իրենց մտահոգությունը հայկական բանակում առկա իրավիճակի, մասնավորապես` բռնությունների ու մահվան դեպքերի կապակցությամբ: Այս խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ գլխավոր գերագույն հրամանատարին առաջադրվել են հետեւյալ պահանջները` ակնկալելով դրանց ուղղությամբ գործուն քայլերի ձեռնարկում մեկամսյա ժամկետում. • 1994 թվականից մինչեւ օրս ՀՀ բանակում զինծառայողների նկատմամբ կիրառված բռնությունների ու մահվան դեպքերի, այդ թվում` սպանությունների եւ ինքնասպանությունների, քրեական գործերի վարույթների մանրակրկիտ ուսումնասիրության կազմակերպում` վեր հանելու նախաքննություն եւ դատաքննություն իրականացնող մարմինների կողմից թույլ տրված բացթողումներն ու օրինախախտումները` ներգրավելով անկախ փորձագետների եւ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների. • երաշխիքների ապահովում` քրեական պատասխանատվության ենթարկելու բոլոր այն պաշտոնատար անձանց, որոնք անմիջական պատասխանատվություն են կրել քրեական գործերի քննության ընթացքի եւ անօրինականությունների համար. • զինված ուժերի շարքերում ոչ կանոնադրային հարաբերությունները եւ անառողջ մթնոլորտը վերացնելու ուղղությամբ կոնկրետ միջոցառումների ձեռնարկում` հանդես գալով օրենսդրական առաջարկություններով եւ ներգրավելով շահագրգիռ հասարակայնության ներկայացուցիչներին. • հայկական բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ընտանիքներին պատճառված բարոյական եւ նյութական վնասի դիմաց առաջնահերթ, պատշաճ եւ արժանապատիվ փոխհատուցում: Սույն հայտարարությունից հետո մինչ օրս արձանագրել ենք հետեւյալը. • ՀՀ ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է աշխատանքային դռնփակ երկու հանդիպում ՀՀ պաշտպանության նախարարության, զինվորական դատախազության, մարդու իրավունքների պաշտպանի, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, ՀՀ պաշտպանության նախարարին կից հանրային խորհրդի, իրավապաշտպան կազմակերպությունների եւ մահացած զինծառայողների հարազատների մասնակցությամբ` քննարկելու խնդիրը. • ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները կազմակերպել են առանձին հանդիպումներ մահացած զինծառայողների հարազատների հետ. • Առնչվող կառույցների ներկայացուցիչները իրենց մասնակցությունն են բերել «Բանակն իրականում» նախաձեռնող խմբի կողմից կազմակերպված քննարկմանը եւ ներկայացրել իրենց տեսակետները բանակում տիրող իրավիճակի կապակցությամբ. • ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել զոհված զինծառայողների ընտանիքների տրամադրվող նպաստն ավելացնելու 21 տոկոսով` մոտավորապես` 10.000-ից 12.100 ՀՀ դրամ. • ՀՀ պաշտպանության նախարարի կողմից արվել են հայտարարություններ զինված ուժերում ներքին կարգապահության մակարդակի բարձրացման անհրաժեշտության մասին. • «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում՝ ճամբարային հավաքի ժամանակ հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած մահվան ելքով ավտոպատահարի համար պատասխանատու զինվորականները ենթարկվել են տույժերի, մի քանի բարձրաստիճան սպաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից, իսկ մի քանիսը` ստացել են նկատողություն. • ՀՀ պաշտպանության նախարարի եւ զինվորական դատախազի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել զինված ուժերում կարգապահության խթանման, հանցավորության մակարդակի նվազեցման, հանցագործությունների կանխարգելման եւ պատասխանատվության խստացման նպատակով համատեղ հրամանով ստեղծել աշխատանքային խումբ, որի աշխատանքներին օժանդակություն կցուցաբերի նաեւ Մարդու իրավունքների պաշտպանը: Այս գործընթացին զուգահեռ, ՀՀ պաշտպանության նախարարության որոշ ներկայացուցիչներ զոհվածների հարազատներին փորձել են հորդորել` հրաժարվելու բանակում սպանությունների փաստերի դեմ հրապարակային բողոքներից: Իսկ սեպտեմբերի 21-ին, Անկախության տոնակատարության ժամանակ, իրավապահ մարմինները կոպտորեն խոչընդոտել են սպանված զինծառայողների հարազատների եւ հասարական ակտիվիստների բողոքի ցույցը: Գտնում ենք, որ համապատասխան կառույցների կողմից տվյալ ժամանակահատվածում ձեռնարկված վերոնշյալ քայլերը բավարար չեն բանակում առկա խնդիրները կարգավորելու համար, իսկ ճնշումները մահացած զինծառայողների հարազատների նկատմամբ հիմք են տալիս առհասարակ կասկածի տակ դնելու նման կարգավորման համար քաղաքական կամքի առկայությունը: Բացի այդ, արձանագրում ենք, որ մինչ օրս որեւէ հրապարակային դիրքորոշում ստեղծված իրավիճակի ու մեր բարձրացրած հարցերի վերաբերյալ չի արտահայտել ՀՀ գլխավոր գերագույն հրամանատարը: Հասարակությանը նաեւ հայտնի չէ նրա կողմից ձեռնարկված որեւէ կոնկրետ գործողություն այդ առնչությամբ: Վերլուծելով նման վարքագիծը, համարում ենք, որ ՀՀ գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանը պատշաճ չի ընկալում բանակում տիրող իրավիճակն անհապաղ բարեփոխելու օրախնդիրը եւ չի զգում դրանում իր անմիջական պատասխանատվությունը: Նրանից արմատական բարեփոխումներ ակնկալել, փաստորեն, անիմաստ է, ուստի պահանջում ենք անհապաղ հրաժարականը իր զբաղեցրած պաշտոնից»: Հայտարարությունը ստորագրել են. Արթուր Սաքունց, «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ Նատալյա Մարտիրոսյան, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան գրասենյակ» ՀԿ Ժաննա Ալեքսանյան, «Լրագրողները հանուն մարդու իրավունքների» ՀԿ Սեդա Մելիքյան, «Փաստաբանները հանուն մարդու իրավունքների» ՀԿ Լեւոն Բարսեղյան, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ Սոնա Այվազյան, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ Իզաբելլա Սարգսյան, «Երիտասարդությունը հանուն ժողովրդավարության» ՀԿ Լալա Ասլիկյան, «Հույս» ՀԿ
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների