Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Ըստ ՀՔԾ-ի` Ենգիբարյանի սպանությունը համաչափ էր, ըստ փաստաբանի` կյանքի իրավունքի խախտում


1.5.8
Որոշ առումով գրեթե նույն վիճակն է ս.թ.-ի հունիսի 14-ին մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանում ոստիկանի արձակած կրակոցից մահացած Արման Ենգիբարյանի գործով:

 Նախապես տեղեկացնենք, որ ՀՔԾ-ն կարճել է գործի վարույթը` սահմանազանցում չտեսնելով ոստիկանի գործողություններում և համաչափ համարելով երկու կրակոցով «վնասազերծումը»: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Էդմոն Մարուքյանը այս գործով էլ հանդես է գալիս որպես Արմանի հոր` Սերգեյ Ենգիբարյանի (որպես տուժողի իրավահաջորդի) շահերի ներկայացուցիչ, և նախաքննության սկզբից ևեթ փորձել է այդ կարգավիճակով ներգրավել գործում, սակայն ապարդյուն: 

Է.Մարուքյանը պարզաբանեց խնդիրը. «Արման Ենգիբարյանը հետապնդվել է ոստիկանների կողմից և սպանվել է: Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 107-րդ հոդվածով, որի նախաքննության ընթացքում Արման Ենգիբարյանի հարազատները և ես` որպես նրա հոր ներկայացուցիչ, որևէ կերպ մասնակից չենք դարձվել այդ գործի քննությանը: Հետագայում իմ բոլոր բողոքները և գրությունները մերժվել են` մասնակից դարձնելու մասին, ու նաև չի տրամադրվել ինձ քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչի որոշումը, որը ես իմացել եմ նրա հարցազրույցից: 

Հետագայում, չունենալով այդ որոշումը, ես բողոքարկել եմ այն գլխավոր դատախազին, որի վերաբերյալ հսկող դատախազը որոշում է կայացրել` մերժել, սակայն իր մերժման գրության հետ ինձ է ուղարկել այն որոշումը, որն ինձ չէր տրամադրվում (ՀՔԾ-ն Ա.Ենգիբարյանին տուժող չի ճանաչել և կարգավիճակ չտալով նրա իրավահաջորդին` պատասխան գրության մեջ նշել է, որ վարույթը կարճելու մասին որոշման պատճենը տրամադրելու հիմք չկա.-Է.Մ.): Եվ ես օրենքով սահմանված կարգով, 7-օրյա ժամկետում բողոքարկել եմ այն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պատճառաբանելով, որ Արման Ենգիբարյանի սպանության գործով չի տարվել արդյունավետ, օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննություն և Արման Ենգիբարյանի սպանությունը Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի լույսի ներքո բացարձակապես անհրաժեշտ չի եղել: Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում, ինչպես նաև մեր Սահմանադրությամբ ամրագրված` կյանքի իրավունքի խախտում»:

 




 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը