Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Փորձաքննության լուսանկարներն Արտակի հարազատներից թաքցնում են


1.7..8Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ 2010թ. Չինարիի սահմանամերձ հենակետերից մեկում նախնական վարկածով ինքնասպանություն գործած սպա Արտակ Նազարյանի գործով հերթական` չորրորդ դատավարությունը:

Տեղեկացնենք, որ նախորդ երեք նիստերը չեն կայացել որոշ ոչ օբյեկտիվ պատճառներով, ինչը տուժողի հարազատներին հիմք է տվել պնդելու, որ դա արվում է դիտավորյալ, ամեն անգամ դժվարությամբ մայրաքաղաքից հեռավոր Բերդ ժամանելու արդյունքում իրենց հոգնեցնելու, հուսահատեցնելու համար:

Արտակի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը, կարծում է, որ դատարանը նպատակ ունի հասնելու նրան, որ առանց տուժողի իրավահաջորդի վճիռ կայացնի:


Այս անգամ դատարանում էին բոլոր կողմերը, բացառությամբ երկու վկաների, որոնք բացակայում են Հայաստանից եւ համաձայնել են նախաքննության ընթացքում տրված իրենց ցուցմունքները հիմք ընդունել: Սա նույնպես Արտակ Նազարյանի սպանությամբ հետաքրքրվողներին կասկածելի է թվում, քանի որ, ինչպես վկայում են մեր աղբյուրները, շարքային զինվորները ցուցմունքներ են տվել ստորացվելու, սպառնալիքների եւ վախի մթնոլորտում:


Նիստին մասնակցելու համար «Երեւան» ՔԿՀ-ից դատարան էին բերվել ոչ միայն գործով կալանավորված չորս ամբաստանյալները, այդ թվում` լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, այլ նաեւ ազատության մեջ գտնվող, Նոյեմբերյանի զորամաս տեղափոխված շարքային Հարութիկ Կոստանյանը: Ի դեպ, միայն այս ուջանցի զինվորի հայացքում ու գործողություններում էին երկչոտություն ու միգուցե պատահածի ափսոսանքի զգացում նկատվում: Մնացած չորսի հայացքներում դատարկ անտարբերություն էր, ինքնավստահություն: Երեւի սոցիալական գործոնն էր այստեղ որոշիչ:


Երբ դատավոր Սամվել Մարդանյանը Հարութիկին հարցրեց, թե ստացե՞լ է արդյոք մեղադրական եզրակացությունը, զինվորը բացասական պատասխան տվեց, ինչն էլ քիչ էր մնում դատական նիստը եւս մեկ անգամ հետաձգելու հիմք հանդիսանար: Դահլիճից Կիրակոսյանի հարազատները պնդում էին, որ իրենց որդին ստացել է փաստաթուղթը, բայց «էդ ժամանակ լարված էր, չի հիշում»: Հայտարարվեց ընդմիջում: Երեւի դրությունը փրկելու եւ հարցը ճշտելու համար դատախազ Հարությունյանն առանձնազրույցի կանչեց մեղադրյալ Կիրակոսյանին:


Արտակ Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը, օրենքի տառը մեջբերելով, Հարությունյանին բացարկ հայտարարեց, ինչին միացավ նաեւ երեք դատապաշտպաններից մեկը: «Մեղադրողի վարքագիծը նշանակում է, որ նա կանխակալ վերաբերմունք ունի դատավարության նկատմամբ, եւ սա արդարադատության նկատմամբ լուրջ վերաբերմունք չէ»,-ասաց Մ. Շուշանյանը: Դատավոր Մարդանյանը, սակայն, մերժեց բացարկի միջնորդությունը:


Այս նիստում միջնորդություններ շատ եղան: Վահագն Հայրապետյանի պաշտպանն իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը գրավի դիմաց ազատ արձակելու որոշմամբ փոխարինելու միջնորդությամբ հանդես եկավ, ինչը նույնպես դատարանը մերժեց: Հետաքրքիր է, որ այս միջնորդությանը միացան թե բոլոր երեք դատապաշտպանները, թե ամբաստանյալները: Դատավոր Մարդանյանը, անթույլատրելի համարելով նման գործի շրջանակներում ամբաստանվող անձի` գրավի դիմաց ազատ արձակումը, մերժումը հիմնավորեց այն բանով, որ Հայրապետյանի արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքը, որի համար սահմանվում է 3-8 տարվա ազատազրկում:


Միջնորդություններով հանդես եկավ նաեւ տուժողի իրավահաջորդը` պահանջելով դատաբժշկական փորձաքննության համար օգտագործված լուսանկարների կրկնօրինակները` արտերկրում գործող համապատասխան մասնագետներին ուղարկելու համար, որպեսզի ստանան նրանց կարծիքը: «Ոչ նախաքննության մարմինը, ոչ զինդատախազությունը մեզ չկարողացան օժանդակել լուսանկարները ստանալու հարցում: Լուսանկարներն արվել են թե Բերդի հիվանդանոցի դիահերձարանում, թե Դատական բժշկության գիտագործնական կենտրոնում: Կենտրոնից ստացվեց պատասխան, որ նկարների կրկնօրինակները տրամադրվել չեն կարող: Մենք փակուղային իրավիճակում ենք հայտնվել այդ առումով»,-մեզ հետ զրույցում ասաց Շուշանյանը:


Նազարյանների  ընտանիքը նաեւ պահանջեց դատական նիստերը տեղափոխել Երեւան, հաշվի առնելով, որ դատավարության կողմերը հիմնականում բնակվում են Տավուշի մարզի տարածքից դուրս, չորս կալանավորները` «Երեւան» ՔԿՀ-ում: Բացի այդ, Բերդի ճանապարհը շատ երկար է, հոգնեցնող, դժվարամատչելի, իսկ առջեւում ձմեռ է: «Մենք պատրաստվում ենք շատ ակտիվ մասնակցել դատապրոցեսին, գործն ունի հասարակական հնչեղություն եւ շատ լրատվամիջոցների է հետաքրքրում, բայց այս ձեւով շարունակվելու դեպքում կհամարենք, որ միտումնավոր անհարմարություններ են ստեղծվում տուժող կողմի համար»,-ասաց փաստաբան Մ. Շուշանյանը:


Նիստերը Երեւանում անցկացնելուն կողմ էին նաեւ դատավարության մյուս կողմերը, բացի դատապաշտպան Կարեն Ղալումյանից, որն առաջարկեց դրանք տեղափոխել թեկուզ Դիլիջան քաղաք: Դատավոր Մարդանյանը որոշում կայացրեց վկաներին լսելուց հետո հաջորդ բոլոր նիստերը տեղափոխել Դիլիջան: Նա պատճառաբանեց, որ այդպես նաեւ իրեն հարմար կլինի, քանի որ ինքն այս դատարանի նախագահն է: Մեզ հետ զրույցում փաստաբան Շուշանյանն առավել հավանական համարեց այն պատճառը, որով փորձ է արվում խախտել գործի հրապարակայնությունը:


Այսպիսով  աշխատանքային հերթական օրն ավարտվեց, եւ Արտակ Նազարյանի գործով հաջորդ դատավարությունը կկայանա հոկտեմբերի 12-ին:


Զրուցեցինք Արտակի մոր` տիկին Հասմիկի հետ: «Վահագն Հայրապետյանը, ըստ գործի, երկու անգամ թողել է իր հենակետը, Հակոբ Մանուկյանի կանչով կեսգիշերին գնացել է, որ «իտոգ տա»,-ասաց:- Հայրապետյանը եկել է, ու Մանուկյանի հետ միասին Արտակին լավ ծեծել են, հետո էլ գլուխ են գովացել, թե` տեսա՞ք ինչ արինք: Հետո էլ երկրորդ անգամ նորից եկել է նույն հենակետը, ու Հակոբի հետ իրենց սեւ գործն են արել: Երկու վկաները Հայաստանից գնացին: Սա նշանակում է, որ նրանք հրաժարվել են իրենց նախաքննական ցուցմունքները երկրորդ անգամ կրկնելուց: Էն հեքիաթները, որ քննիչի ցուցումով պատմել են, էլ չեն ուզում պատմեն»: Նախաքննական գործողությունների մասին զրուցեցինք նաեւ Արտակի քրոջ՝ Ծովինար Նազարյանի հետ:


«Միանշանակ ակնհայտ է, որ նախաքննությունը չի տարվել ճիշտ ճանապարհով, եւ չեն բացահայտվել բոլոր մեղավորները: Գործը բացահայտված համարել չի կարելի,-ասաց Ծովինարը:-Բազմաթիվ ապացույցներ ցույց են տալիս, որ լիքը սուտ կա այս գործում: Հույս ունենք դատարանում որոշակի ճշմարտության հասնել»: Ծովինարը նաեւ նշեց, որ նիստերը Դիլիջան տեղափոխելը նույնպես էական ոչինչ չի փոխում, եւ դա եւս խոչընդոտ է իր ընտանիքի համար:


Աղբյուրը՝ http://www.hraparak.am/2011/10/04/harazatneric-taqcnum-en/




/2011-Դեկտեմբեր-12/ «Հայհոյանքը փաստի սով է»

 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը