Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Հասարակական կազմակերպությունները բողոքում են անօրինական ընտրության դեմ
Մարդու իրավունքների պաշտպանություն Հայտարարություններ
/2011-Հոկտեմբեր-03/
Մենք՝ Հայաստանի Հանրապետության հասարակական սեկտորի ներկայացուցիչներս, հայտնում ենք մեր մտահոգությունը և անհանգստությունը ՄՀՀ անդամակցության ոչ պատշաճ ձևով կազմակերպված ընտրությունների վերաբերյալ:
ՄՀՀ անդամության ընտրությունների նպատակով 2011 թվականի սեպտեմբերի 14-ին և 20-ին կայացած երկու հանդիպումների ընթացքում մի շարք տեղական և միջազգային դիտորդ կազմակերպություններ իրենց մտահոգությունը և բողոքը հայտնեցին կապված հետևյալ հանգամանքների հետ. • մասնակիցներին մինչև ընտրությունները չի տրամադրվել բավարար տեղեկատվություն ՄՀՀ-ի, նրա դերի և գործունեության վերաբերյալ, • հասանելի չի եղել ՄՀՀ կանոնակարգը, որի պատճառով այդպես էլ պարզ չէր, արդյոք նախորդ ՄՀՀ անդամ ՀԿ-ները կարող են վերընտրվել, թե ոչ, • նախաձեռնող խմբի` ՄՀՀ ժամանակավոր քարտուղարության կողմից չի ստուգվել հայտարարության հիման վրա մասնակցության հայտ ներկայացրած կազմակերպությունների համապատասխանությունը հայտարարության մեջ նշված չափանիշներին, • նախապես չի մշակվել ընտրության ընթացակարգ, • չի բացառվել շահերի բախումը ՄՀՀ անդամության թեկնածու կազմակերպությունների շրջանում: Երկու հանդիպումների ընթացքում բարձրաձայնված մտահոգությունների լուծմանը միտված առաջարկները, որոնք բխում էին առողջ բանականությունից, տրամաբանությունից և Գլոբալ հիմնադրամի ստանդարտներից, մերժվում էին ՄՀՀ անդամության ընտրություններին մասնակցող կազմակերպությունների ներկայացուցիչների զգալի մասի կողմից` բացառելով առկա խնդիրների տրամաբանական հանգուցալուծումները: Այն փաստը, որ մասնակիցների զգալի մասը ընդդիմանում էր շահերի բախման քաղաքականության քննարկմանը, թույլ էր տալիս եզրակացնել, որ իսկապես ընտրության ներկայացած որոշ կազմակերպությունների միջև գոյություն ուներ շահերի բախում: Երկրորդ հանդիպումը` կայացած 2011 թվականի սեպտեմբերի 20-ին, բացեց ՀՀ առողջապահության փոխնախարար Ս. Խաչատրյանը, ով ներկայացրեց ՄՀՀ-ի ներկա կանոնակարգի տարբերությունները նախորդի հետ, մասնավորապես շահերի բախման քաղաքականության առկայությունը: Սակայն մեր կողմից ներկայացված այն հանգամանքը, որ կարևոր է ընտրության ընթացակարգի և շահերի բախման քաղաքականության մշակումը, չքննարկվեց և առաջարկվեց անցնել ընտրության: Շահերի բախման քաղաքականություն ունենալու հարցը նույնիսկ չդրվեց քվեարկության: Համաձայն չլինելով ընտրությունների իրականացմանը առանց վերը նշված թերությունները շտկելու՝ 7 տեղական հասարակական կազմակերպություններ հրաժարվեցին մասնակցել ընտրություններին: Մենք հայտարարում ենք, որ իրականացված ընտրությունները եղել են ոչ թափանցիկ, չեն համապատասխանել ժողովրդավարական ընտրությունների սկզբունքներին և Գլոբալ հիմնադրամի ստանդարտներին: Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև կարևորելով ժողովրդավարական ընտրությունների արդյունքում ձևավորված ՄՀՀ հանձնաժողովի արդիականությունը, մենք` ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, կոչ ենք անում ընտրությունները չեղյալ համարել և իրականացնել նոր ընտրություններ՝ ապահովելով վերոնշյալ պայմանները: Կից ներկայացված է ՄՀՀ քարտուղարություն կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի վերլուծությունը: «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ «Նոր Սերունդ» ՀԿ «Հանուն ընտանիքի և առողջության» Համահայկական ասոցիացիա «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ (PINK) «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ Հակաթմրամոլային քաղաքացիական դաշինք «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ «Երիտասարդական մշակութային կազմակերպություն» ՀԿ «Հույս և օգնություն» ՀԿ
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների