Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Գլխավոր դատախազի տեղակալի անօրինական գործողությունների վերաբերյալ վճիռն ուժի մեջ է մտել
Մարդու իրավունքների պաշտպանություն Արդար դատաքննության իրավունք Քրեակատարողական հիմնարկներ
/2011-Հոկտեմբեր-03/
ՀՀ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել և վերադարձրել է ՀՀ Գլխավոր դատախազության վճռաբեկ բողոքը:Դատախազությունը բողոք էր ներկայացրել ընդդեմ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի մայիսի 30-ին կայացրած որոշման: Վերաքննիչ դատարանը վճռել էր բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.01.2011թ. որոշումը և բավարարել էր երեք հասարակական կազմակերպությունների («Քաղաքացիական հասարակության ինստիտուտ», «Հայաստանի հելսինկյան կոմիտե» և «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ») վերաքննիչ բողոքը: Դատարանը ապացուցված էր համարել, որ քաղաքացի Սարգիս Պողոսյանին ՀՀ Գլխավոր դատախազության գրության հիման վրա կալանքի տակ պահելը եղել է անօրինական, քանի որ օրենքով նախատեսված կարգով առկա չի եղել ՀՀ իրավասու դատարանի որոշում: Դատախազության վրա պարտավորություն էր դրվել վերացնել անձի իրավունքների և ազատությունների խախտումները: ՀՀ Գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել, որի վերաբերյալ դատարանը որոշում է կայացրել հուլիսի 19-ին: Սակայն փաստաբան Էդմոն Մարուքյանը համապատասխան հարցում ուղարկելուց հետո հոկտեմբերի 3-ին է տեղեղկացել այդ մասին: Փաստորեն, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի Մայիսի 30-ի որոշումը ուժի մեջ է մտել: «Որոշումը կարելի է դասել նախադեպային նշանակություն ունեցող որոշումների շարքին, քանի որ առաջին անգամն է, որ օտարերկրյա պետության դատարանի որոշման կամ հանձնման հետ կապված գործով դատարանի կողմից մեկնաբանվում է մեր օրենսդրությունը և արձանագրվում ՀՀ Գլխավոր դատախազության և «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի կողմից թույլ տրված խախտումների «ծաղկեփունջը»,- ասում է ՀԿ-ների ներկայացուցիչ, փաստաբան Էդմոն Մարուքյանը: Նա իրավապաշտպան կազմակերպություններին առաջարկում է դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու և նախաքննություն իրականացնելու պահանջով դիմել ՀՀ գլխավոր դատախազին: Հիշեցնենք, որ ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Սարգիս Պողոսյանը 2010թ. օգոստոսի 5-ից մինչև սեպտեմբերի 1-ը պահվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, սակայն նրան կալանավորելու վերաբերյալ առկա չի եղել օրենքով նախատեսված ՀՀ դատարանի որոշում: Պողոսյանին կալանքի տակ են պահել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի գրություն հիման վրա՝ որի համար հիմք է ընդունվել ԱՄՆ Վիրջինիա նահանգի դատարանի կալանավորման մասին որոշումը: Այս փաստը հայտնաբերել են իրավապաշտպան երեք ՀԿ-ների ղեկավարները, ովքեր որպես Քրեակատարողական հիմնարկների դիտորդական խմբի ներկայացուցիչներ այցելել էին «Նուբարաշեն» ՔՀԿ: Աղբյուրը՝ http://www.hra.am/am/events/2011/10/03/court
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների