Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Ինչու էր պետք Արմանը ոստիկանությանը


52321463Ալավերդիում  սեպտեմբերի 4-ին տեղի ունեցած բռնաբարության դեպքը ցնցել էր բոլորին: Հիշեցնենք, որ 82-ամյա Ռոզա Մոսինյանն ոստիկանությանը հայտնել էր, որ  իր տուն է ներխուժել անծանոթ մի երիտասարդ՝ ծեծել,  կողոպտել, ապա բռնաբարել:

Ոստիկանությունը  նույն օրը բերման էր ենթարկել 21-ամյա Արման Ռամազյանին, որն ընդունել էր իր մեղքը, սակայն առերեսման ժամանակ  տուժածը  չէր ճանաչել այդ տղային: Դրանից հետո ստիպված էին տղայի խափանման միջոցը փոխել՝ չնայած ինքնախոստովանական ցուցմունքին: Սկսեցին լուրեր շրջանառվել, որ ոստիկանությունը փորձել է գործ «սարքել» սոցիալապես անապահով, նախկինում դատապարտված Արմանի գլխին: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հանդիպել է  Արմանի, նրա մոր  եւ  տուժածի  հետ:

Ըստ Ա. Սաքունցի, Ռոզա տատիկի նկարագրությամբ, կասկածյալը եղել է կլոր դեմքով, հասակը՝ միջին կամ կարճ, թիկնեղ, սեւ մազերով, սեւ աչքերով: Իսկ Արմանի արտաքին տվյալները բոլորովին այլ են՝ միջինից բարձր հասակ ունի, շիկահեր է, աչքերն էլ բաց գույնի են: Սաքունցի խոսքով, չնայած  Արմանը զրուցել  է իր  հետ, բայց նրա վարքագծում վախ է նկատվել, ինչը ենթադրել է տալիս, որ Արմանի նկատմամբ  ոստիկանությունում բռնություն են կիրառել:

Իրավապաշտպանի այն հարցին, թե արդյո՞ք իրեն ծեծել են ոստիկանությունում, Արմանը պատասխանել է՝ «ախպոր պես, ոչ մի բան չեմ ասում»:  Իսկ ինչո՞ւ էին նրան կալանավորել: «Բա դե ուրիշ ճար չկար: Բայց փորձաքննության համար վերցրել են բոլոր անհրաժեշտ նմուշները, ես համոզված եմ, որ 99 տոկոսով դրանց մեջ ես չկամ»,-ասել է Արմանը:

Աղբյուրը՝ http://www.hraparak.am/2011/09/27/inchu-er-petq/


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը