Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Լրատվամիջոցների հաշվին գումար աշխատելը գայթակղիչ է դարձել
Մարդու իրավունքների պաշտպանություն Արդար դատաքննության իրավունք Տեղեկատվության և խոսքի ազատության իրավունք
/2011-Սեպտեմբեր-26/
Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի ընձեռած` զրպարտության եւ վիրավորանքի համար լրատվամիջոցին գումարային պահանջ ներկայացնելու հնարավորությունից այս անգամ որոշել է օգտվել Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանը:Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Վ. Եղիազարյանի հայցն ընդդեմ «Հետքի» թղթակից Ադրինե Թորոսյանի` պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջով: Պատասխանող կողմում որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավված է «Հետք» շաբաթաթերթը: Համայնքապետը դատարանից խնդրել է «զրպարտության համար պարտավորեցնել պատասխանողին «Հետք» թերթով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, վիրավորելու համար նույն թերթով ներողություն խնդրել իրենից եւ պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաեւ` դատական ծախսերը»: Նախնական դատական նիստը` դատավոր Վ. Հովնանյանի նախագահությամբ, նշանակված է հոկտեմբերի 14-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում: Ինչի՞ց է վիրավորվել Լեռնապատի համայնքապետը Այս տարվա օգոստոսին «Հետքը» Ադրինե Թորոսյանի հեղինակությամբ հրապարակել էր «Գյուղապետի հասցեին ասված «արածել» բառն արժե 1 միլիոն» վերնագրով հոդվածը, որտեղ ներկայացվում է Լոռու մարզի Լեռնապատ գյուղի բնակիչ Գևորգ Մելքոնյանի եւ համայնքապետ Վ. Եղիազարյանի միջեւ ծագած դատական վեճը: Այն ծագել էր «Ժամանակ» օրաթերթում տպագրված «Էս թուրքին մեր միջից հանեք» վերնագրով հոդվածի արդյունքում, որտեղ գյուղի տարբեր բնակիչներ, այդ թվում եւ Գեւորգ Մելքոնյանը, քննադատում են գյուղապետի գործունեությունը` տալով տարբեր գնահատականներ: Այդ գնահատականները համարելով վիրավորանք, իսկ հրապարակված տեղեկությունները` զրպարտություն, գյուղապետը դատի է տվել իր երկու համագյուղացու` Կամսար Թամարյանին եւ Գեւորգ Մելքոնյանին: Թամարյանից գյուղապետը պահանջել է ներողություն, հերքում և 3 մլն դրամ հատուցում (1 մլն դրամ` վիրավորանքի, 2 մլն դրամ` զրպարտության համար): Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը (նստավայրը` Վանաձոր), դատավոր Վարդուհի Հովնանյանի նախագահությամբ, ով քննելու է նաեւ Վանո Եղիազարյանի հայցն ընդդեմ լրագրողի, հայցը բավարարել է մասնակի` վճռել է պարտավորեցնել Կ. Թամարյանին նույն լրատվամիջոցով ներողություն խնդրել վիրավորանք հասցնելու համար, հերքել զրպարտություն համարվող տվյալները և հօգուտ Վ. Եղիազարյանի բռնագանձել 400 հազար դրամ (300 հազար դրամ` վիրավորանքի, 100 հազար դրամ` զրպարտության համար) և 16 հազար դրամ՝ դատական ծախսերի գումար: Գեւորգ Մելքոնյանի դեմ Լեռնապատի ղեկավարը միեւնույն պահանջով` ներողություն, հերքում եւ 3 մլն դրամ փոխհատուցում, երկու անգամ հայց է ներկայացրել Վանաձորի դատարան, երկու անգամ էլ հայցը վերադարձվել է: Երրորդ անգամ արդեն գյուղապետը զրպարտության եւ վիրավորանքի հայցը ներկայացրել է` առանց գումարային փոխհատուցման, պահանջելով բռնագանձել միայն դատական ծախսերը: «Իր հասցեին արված վիրավորանքի համար գյուղապետ Վ. Եղիազարյանը 1 միլիոն դրամ էր պահանջում իր գյուղի բնակչից, իսկ զրպարտության համար` 2 միլիոն դրամ, ինչպես նաև դատական ծախսերը: Դատավոր Վ. Հովնանյանը գյուղապետի ֆինանսական պահանջը բավարարեց մի փոքր մասով»,- Ադրինե Թորոսյանի այս նախադասությունը եւ նյութի վերնագիրն է գյուղապետը համարել զրպարտություն եւ որակել որպես վիրավորանք` նշելով, որ ինքը Մելքոնյանին գույքային պահանջ չի ներկայացրել: Իրականում լրագրողը հոդվածում չի մասնավորեցրել, որ գույքային պահանջը ներկայացվել էր դատարանի կողմից վերադարձված առաջին եւ երկրորդ հայցերով, իսկ վարույթ ընդունված հայցից այն հանվել էր: Եվ այս անճշտությունը Լեռնապատի համայնքապետը կարող էր ուղղել` խմբագրություն ուղարկելով հերքման կամ պատասխանի տեքստ` համաձայն «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 8-րդ հոդվածի, որով կարգավորվում է «Հերքման եւ պատասխանի իրավունքը»: «Գյուղապետի հասցեին ասված «արածել» բառն արժե 1 միլիոն» «այլանդակ» վերնագրում (ձեւակերպումը Լեռնապատի համայնքապետինն է) ի՞նչն է վիրավորական` անհասկանալի է: Բայց ինչո՞ւ չփորձել 1 մլն դրամ աշխատել… Աղբյուրը՝ http://hetq.am/arm/articles/4739/
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների