Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Վիկտոր Դարբինյանի հերքումը ճնշման հետևանք է
Մարդու իրավունքների պաշտպանություն Կոռուպցիայի կանխարգելում Ոստիկանություն
/2011-Սեպտեմբեր-26/
«Հետքի» հոդվածին պատասխան Վիկտոր Դարբինյանի հրապարակային հերքումը իրավապաշտպան Արթուր Սաքունցը համարում է նրա նկատմամբ ճնշման հետևանք: Կարծում է, որ միայն ճնշման ազդեցությամբ համաձայնության գալու արդյունքում կփոխվեր նաև Վ. Դարբինյանի որդու նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը: Նախ համոզված է, որ կալանավորումը ապօրինի է եղել, «ոչ համաչափ»: Վ. Դարբինյանի որդին կալանքի տակ էր վերցվել այն հիմնավորմամբ, որ կարող է ազդել նախաքննության ընթացքի վրա: «Կա դատախազ, ինչպե՞ս կարող է նախաքննության մարմնի կամ նախաքննության ընթացքի վրա ճնշում գործադրել»,-զարմանում է Ա. Սաքունցը: Տրամաբանությունը զարգացնելով` եզրակացնում է, որ «Վ. Դարբինյանի որդին կալանքի միջոցով պատանդ էր վերցվել»: (Վ. Դարբինյանի որդուն խուլիգանության համար առաջադրված մեղադրանքը ձերբակալության ընթացքում վերաորակվել էր` խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով: Վնասվածք ստացած վարորդը բողոք չէր ներկայացնում: Դատաբժշկական փորձաքննությամբ էլ վնասվածքը բնորոշվել էր թեթև: Չնայած դրան` նախաքննական մարմինը հիմնավոր էր համարել վերջին մեղադրանքը և միջնորդել էր դատարանին կալանավորման որոշում կայացնել: Վ. Դարբինյանի որդին կալանավորվել էր: Բայց կալանքի ժամկետը չլրացած` դատախազի որոշմամբ ազատ է արձակվել): «Ի՞նչը փոխվեց. կարելի է ենթադրել, որ որոշակի համաձայնության են եկել: Մարդուն ստիպել են, որ գա համաձայնության,-նկատում է իրավապաշտպանը և ավելացնում,-Ես դա համարում եմ Դարբինյանի նկատմամբ ճնշման պրակտիկա, որը ունի լուրջ կոռուպցիոն էլեմենտ»: Առհասարակ այս ամբողջ պատմությունը իրավապաշտպանը գնահատում է որպես իրավական համակարգի կողմից ճնշում Վ. Դարբինյանի նկատմամբ: Դրա ապացույցն է համարում այն, որ դատախազի կողմից հրահանգ է տրվել ոստիկանապետին ստուգումներ իրականացնել նրան պատկանող ավտոկանգառում: Իսկ դատախազի գրությամբ չի հիմնավորվում, թե ինչ նպատակով է նման հանձնարարություն տվել: «Տնտեսավարող սուբյեկտ է, քրեական գործ չէր կարող հարուցվել: Բայց դա էլ ճնշման տարբերակ է, որ տես` կարող ենք անել»,-ասում է Ա. Սաքունցը: Մյուս կողմից, քանի որ Վ. Դարբինյանի հայտնած տեղեկությունը` իր ավտոկանգառում դատախազի կողմից իրականացված ստուգումների վերաբերյալ, արդեն հաստատվել է, ուստի, իրավապաշտպանի խոսքով, որևէ հիմք չկա կասկածելու Վ. Դարբինյանի մյուս ասածներին: «Նրա հանդեպ ճնշում է գործադրվում, քանի որ ինքը պահանջներ է դնում. ինչպես թե քննչական բաժնի պետին պահանջ դնի վթարված մեքենաների վերականգնման հարցով: Քիչ է, դեռ դատախազի առաջարկը կամ միջնորդությունն էլ հաշվի չառնի»,-նկատում է Ա. Սաքունցը: Իրավապաշտպանը շեշտում է Վ. Դարբինյանի` պաշտոնատար անձ լինելու հանգամանքը` ընդգծելով, որ նույնիսկ պաշտոնատար անձինք «պաշտպանված չեն», և եթե իրավական համակարգը նույնիսկ պաշտոնյաների նկատմամբ է իր լիազորություններն օգտագործում, ապա ինչպես կվարվի հասարակ քաղաքացիների նկատմամբ: «Սովորական քաղաքացին շատ դեպքերում նույնիսկ չունի պաշտոնյայի հնարավորությունները, որ դիմագրավի»,-ասում է իրավապաշտպանը: Ինչպես նկատում է Ա. Սաքունցը, և Գ. Իսպիրյանը, և Վ. Դարբինյանը, երկուսն էլ պաշտոնատար անձինք են: Բայց, փաստորեն, օրենքի ներկայացուցիչ Գ. Իսպիրյանը առաջ ավելի բարձր կարգավիճակ ունի, քան ոչ օրենքի ներկայացուցիչ Վ. Դարբինյանը: «Տիպիկ կոռուպցիա է,-ասում է Ա. Սաքունցը,-Քանի գլուխ ունես, որ պահանջներ դնես»: Ի դեպ, նկատում է, որ ավտովթարի հետևանքով մյուս վնաս կրողները պահանջ չեն ներկայացրել. «Վնաս կրողները պահանջ չեն ներկայացնում.ստիպել են մարդկանց, որ բողոք չներկայացնեն»,-ասում է: («Հետքի» ուսումնասիրությամբ` ավտովթարի հետևանքով վթարվել են ոչ միայն Վ. Դարբինյանին պատկանող տաքսի ավտոմեքենաները, այլև «Օրանժ Արմենիայի» Վանաձորի տնօրեն Տարոն Ապրեսյանի «Ինֆինիտի» և «Պրիզ» տաքսի ծառայության «Սամանդ» մակնիշի ավտոմեքենաները: «Ինֆինիտիի» սեփականատեր Տարոն Ապրեսյանի ասելով` իր ավտոմեքենան վերանորոգվել է ԿԱՍԿՈ ապահովագրական ընկերության կողմից: Բայց ավելի հավանական է, որ նա իր միջոցներով է կատարել վերանորոգումը, քանի որ նրա ավտոմեքենան և ԱՊՊԱ, և ԿԱՍԿՈ ապահովագրում է ունեցել: Ըստ ԱՊՊԱ օրենսդրության` եթե միևնույն վնասը ենթակա է հատուցման և ԱՊՊԱ, և ԿԱՍԿՈ պայմանագրերով, առաջին հերթին հատուցումն իրականացվում է ԱՊՊԱ պայմանագրի հիման վրա: Իսկ քանի որ այս դեպքում հարուցված է քրեական գործ, ԱՊՊԱ պայմանագրով հատուցումը հետաձգվում է մինչև քրգործի ավարտը: «Սամանդի» սեփականատերն էլ «Հետքին» հայտնեց, որ ավտոմեքենան թեթևակի է վնասվել և վնասված էլ շարունակում է շահագործվել): Վ. Դարբինյանի դեպքը, իրավապաշտպան Ա. Սաքունցի գնահատմամբ, կոռուպցիոն դրսևորում է: Այն, որ կոռուպցիան գոյություն ունի իրավական համակարգում և համակարգի հիմնական շարժիչ ուժն է, նրա ասելով, տեսականորեն հայտնի ճշմարտություն է: Բայց Վ. Դարբինյանի օրինակը նշված երևույթի կոնկրետ դրսևորումն է: Մնում է բացահայտել մեխանիզմը: «Փոխանակ իրավապահ մարմինը այս պահին ճշմարտության ուղղությամբ գնա, շարունակում է ճնշում գործադրել, մարդանց ստիպել, որ հերքումներ տան: Սա կոռուպցիայի դեմ պայքարի` գոյություն չունեցող կամքի տիպիկ արտահայտություն է: Տվյալ դեպքում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարող մարմիններն իրենք չեն կարող պայքարել, քանի որ կոռուպցիայի մեջ թաղված են»,-եզրափակում է իրավապաշտպանը: Աղբյուրը՝ http://hetq.am/arm/articles/4679/
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների