Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Քննարկվել է լուրջ հիվանդ դատապարտյալների պատժի կրումից ազատման գործընթացի հիմնախնդիրները


68523Պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդություններ ունեցող դատապարտյալների պատժի կրումից ազատման  հիմնախնդիրների շուրջ քննարկում է տեղի ունեցել սեպտեմեբրի 15-ին. տեղեկացնում է   ՀՀ ԱՆ ՔԿՀ հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների  խումբը։

Լրատվամիջոցների համար փակ այս կլոր սեղանին մասնակցել են ՀՀ Արդարադատության  նախարարության, գլխավոր դատախազության, ոստիկանության ծառայության բուժվարչության, միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի, դատական դեպարտամենտի, մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև՝ հասարակական դիտորդների խմբի անդամներ և փորձագետներ:

ՀՀ ԱՆ ՔԿՀ հասարակական դիտորդների խմբի անդամ Լաուրա Գասպարյանը և ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը ներկայացրել են պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդություններ ունեցող դատապարտյալների պատժի կրումից ազատման հետ կապված ընթացակարգային և օրենսդրական հիմնախնդիրները:

Դիտորդական խումբը ներկայացրել է քրեակատարողական հիմնարկ - բժշկական աշխատանքային հանձնաժողով - միջգերատեսչական բժշկական հանձնաժողով շղթայում' դատապարտյալի բժշկական հետազոտման, առողջական վիճակի վերաբերյալ եզրակացության, պատժի կրումից ազատման  գործընթացի թերությունները, որոնց վերաբերյալ դիտորդների խմբի կողմից հրատապ հաշվետվություններ են ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարությանը' կոնկրետ դատապարտյալների դեպքերով:

Նիկոլայ Առուստամյանը, անդրադառնալով բարձրացված խնդիրներին, ներկաների ուշադրությունը հրավիրել է  այն հանգամանքին, որ ինքնին պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդության առկայությունը դեռևս հիմք չէ դատապարտյալին պատժի կրումից ազատելու համար: Ըստ նրա՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կարևոր է գնահատել տվյալ հիվանդությունն ունեցող դատապարտյալին քրեակատարողական հիմնարկի պայմաններում պատշաճ բժշկական ծառայության մատուցման հնարավորությունը: Միևնույն ժամանակ նշվել է, որ մինչ այժմ բացակայում է միջգերատեսչական բժշկական հանաձնաժողովի գործունեության կարգը:

Կլոր սեղանի մասնակիցները խոսել են նաև միջգերատեսչական հանձնաժողովի կողմից պատճառաբանված որոշումների ընդունման անհրաժեշտության, ընդունված (հատկապես բացասական) որոշումները  դատապարտյալներին տրամադրելու հետ կապված խնդիրների մասին:

Քննարկման ընթացքում բարձրացված հիմնախնդիրները և հնչած առաջարկությունները կամփոփվեն և կներկայացվեն ՀՀ արդարադատության նախարարություն' քննարկելու և համապատասխան որոշումներ  կայացնելու նպատակով:

Աղբյուրը՝ www.hra.am


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը