Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Իրավապաշտպանները մեկ շաբաթվա ընթացքում կներկայացնեն առաջարկների փաթեթը. նրանք առաջարկում են ներդնել նաեւ Ռազմական օմբուդսմենի ինստիտուտը
Մարդու իրավունքների պաշտպանություն Զինծառայողների իրավունքներ Զինված ուժեր
/2011-Սեպտեմբեր-20/
Սեպտեմբերի 14-ին անցկացված «Բանակն առանց մարդասպանների» կլոր սեղանի մասնակից իրավապաշտպանները պատրաստվում են մեկ շաբաթվա ընթացքում ՊՆ-ին ներկայացնել բանակում բարեփոխումների իրականացման իրենց առաջարկաները:Այդ մասին «Մեդիալաբի» հետ զրույցում տեղեկացրեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը` հավելելով, որ առաջարկները շատ են, որոնք ներառում են ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ներդրումը, նոր այլ ինստիտուտների ներդրումը, նախաքննական գործընթացների հետ կապված որոշ փոփոխություններ անելու առաջարկներ եւ այլն: «Մեր պահանջները հստակ են, խնդիրները, որոնք կան բանակում, դրանց բոլորի կապակցությամբ մեզ պետք է տրվի հստակ, տրամաբանական պատասխան, փաստաթղթավորված, որտեղ ՊՆ-ն պետք է տեղեկացնի, թե ինչ է անելու առանձին դեպքերում»,- նշեց Սաքունցը` հավելելով, որ հակառակ դեպքում իրենք ակցիաներ են սկսելու: Ինչ վերաբերվում է այն խոսակցություններին, թե բանակում տեղի ունեցող միջադեպերի հետ կապված մեծ աղմուկը հատուկ հրահրվում է Սեյրան Օհանյանի դեմ, ապա դրանք Սաքունցը անհիմն է համարում: Սաքունցի խոսքով, հնարավոր է, որ նման տեսակետների հեղինակները հենց Սեյրան Օհանյանի շրջապատն է, քանի որ, ըստ նրա, բանակում կա անմխիթար վիճակ, իսկ Պաշտպանության նախարարը Սեյրան Օհանյանն է: «Բացի այդ, մենք մեր քննադատության թիրախը բարձրացրել ենք, եւ ՊՆ-ից պացի քննադատում ենք նաեւ Գերագույն գլխավոր հրամանատարին, եւ ոչ թե Սեյրան Օհանյանի, այլ` նրա հրաժարականի մասին ենք խոսելու»,- նշեց իրավապաշտպանը: Արթուր Սաքունցը նաեւ հավելեց, որ օրենսդրությունը այսօր որեւէ կերպ չի խանգարում նոր ինստիտուտների ներդրմանը բանակում, ինչի մասին այս օրերին արդեն տեսակետներ են հնչել: Իրավապաշտպանը նշեց, որ Սահմանադրությունը չի սահմանափակում Օմբուդսմենների թիվը, ինչը նշանակում է, որ օրենսդրորեն հնարավոր է Ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ներդրումը: Աղբյուրը՝ www.medialab.am
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների