Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Անմեղի է սպանել


Ս/թ հունիսի 15-ին Երեւանի մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մուտքի մոտ ոստիկանի արձակած կրակոցից սպանվել էր Արման Ենգիբարյանը: Տեղի ունեցածի վերաբերյալ ՀՔԾ-ում քննություն էր իրականացվում:

Արդյունքում ոստիկանի գործողությունները գնահատվեցին որպես իրավաչափ, եւ այդ մասով գործը կարճվեց: Արման Ենգիբարյանի հոր` Սերգեյ Ենգիբարյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Էդմոն Մարուքյանը օրերս դիմել էր ՀՔԾ, գործով փաստաթղթերը ստանալու համար: Նախօրեին փաստաբանը ապշեցուցիչ պատասխան է ստացել:

- Պարոն Մարուքյան, ի՞նչ դիմում էիք ներկայացրել ՀՔԾ եւ ի՞նչ պատասխան եք ստացել:

- Ես երկու դիմում էի գրել: Մեկը` ՀՔԾ-ի պետին, մյուսը` ՀՀ Գլխավոր դատախազին: Դատախազից որեւէ պատասխան դեռ չեմ ստացել: Իսկ ՀՔԾ-ին ներկայացված դիմումի հիմնավորումը հետեւյալն էր. Արման Ենգիբարյանը սպանության պահին դե ֆակտո եղել է կասկածյալի կարգավիճակում, հետեւաբար նախաքննությունն իրականացնող մարմինը  պարտավոր է գործին վերաբերվող նյութերը եւ գործը կարճելու մասին որոշումը տրամադրել նրա շահերի ներկայացուցչին, որ դրանք բողոքարկելու հնարավորություն ունենան: Այդ դիմումին պատասխանը հետեւյալն էր` Ենգիբարյանը ոչ կասկածյալի, ոչ մեղադրյալի կարգավիճակում չի եղել, հետեւաբար հիմքեր չկան նյութերը մեզ տրամադրելու: Փաստորեն քննիչը հաստատում է, որ այն պահին, երբ Արման Ենգիբարյանին հետապնդել են, նա կասկածյալ չի եղել:

- Ի՞նչ է դա նշանակում:

- Դա նշանակում է, որ որեւէ հիմք չի եղել նրան հետապնդելու: Եթե հիմք չի եղել նրան հետապնդելու, ուրեմն ապօրինի են նրան հետապնդել  եւ ապօրինի սպանել են այդ մարդուն: Հետեւաբար, ոստիկանը սպանել է անմեղ մարդու:

- Այսինքն, Ենգիբարյանը ավազակային հարձակումների վերաբերյալ քրեական գործում ոչ մի կարգավիճակ չունի՞:

- Այո, ոչ մի կարգավիճակ չունի: Փաստացի` այդ մարդը մահացած է, նրան չեն կարող մահից հետո մեղադրանք առաջադրել, այսինքն, նա հիմա գործով չի կարող անցնել: Բայց քննության ընթացքում ոստիկանները այցելել են Ենգիբարյանների տուն, նրանց տանից իրեր ու ոսկեղեն են առգրավել: Պետք է այդ ամենը հետ տան, այդ ամենը անելու ոչ մի հիմք չի եղել:

- Ի՞նչ եք պատրաստվում անել:

- Հիմա ես սպասում են Գլխավոր դատախազի պատասխանին, ինչից հետո մենք կմտնենք դատարան ու կվիճարկենք ոստիկանի գործողությունների իրավաչափության մասով քրեական գործի կարճման որոշումը, որը ես չունեմ: Վիճարկելու ժամանակ էլ ես պետք է պահանջեմ, որ դատարան բերվեն եւ որոշումը, եւ գործի նյութերը, ու հետո առարկություններով հանդես կգամ:

Աղբյուրը՝ http://www.armtimes.com/28056
Անի Գեւորգյան


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը