Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
«Սա Ղարաբաղի հարց չի, սա իրավական հարց է». Էդմոն Մարուքյան
Մարդու իրավունքների պաշտպանություն Ոստիկանություն Մամլո հաղորդագրություն
/2011-Սեպտեմբեր-15/
Փաստաբանների պալատը խորհրդի նիստում քննարկել է և փաստաբան Էդմոն Մարուքյանի նկատմամբ Շուշիի քննչական մեկուսարանի ոստիկանի կողմից կիրառված բռնության փաստի վերաբերյալ դատապարտող հայտարարություն է ուղարկել ՀՀ և ԼՂՀ Գլխավոր դատախազություններին։
Այս մասին www.hra.am-ին փոխանցեց Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը՝ հավելելով, որ այդ հայտարարությունը չի հրապարակվել ԼՂՀ շահերից ելնելով։ Խորհրդի նիստին ներկա է եղել նաև Էդմոն Մարուքյանը, ով չի ընդունում, որ փաստաբանի աշխատանքին խոչընդոտելու միջադեպի մասին հայտարարությունը վնաս է հասցնում ԼՂՀ-ին։ «Սա Ղարաբաղի հարց չի, սա իրավական հարց է»,- ասում է փաստաբանը։ Նա նշում է, որ իր գնահատմամբ՝ Փաստաբանների պալատը որևէ հրապարակային գործողություն չարեց իր անդամին պաշտպանելու համար, թեև ինքը դրա կարիքը չունի։ «Ավելին ասեմ, Պալատի ուղարկած հայտարարությունից հետո եմ ես ստացել ԼՂՀ Դատախազության կողմից ուղարկված գրությունը, որտեղ ինձ սպառնում էին ցուցմունք տալու համար հարկադրաբար բերման ենթարկել։ Ուստի գնահատումը ձեզ եմ թողնում, թե որքանով է Պալատի հայտարարությունն ազդեցություն թողել»,- www.hra.am-ին ասաց Էդմոն Մարուքյանը։ Հիշեցնենք, որ Ստեփանակերտում կայացած արտագնա դատական նիստի ժամանակ Էդմոն Մարուքյանի պաշտպանյալը՝ Մանվել Հազրոյանը, ցմահ ազատազրկման վճիռը լսելուց հետո հանքային ջրի պոլիէթիլենային շիշը նետել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ.Դավթյանի վրա։ Դատական կարգադրիչի գործառույթներն իրականացնող ոստիկանները, որոնք եղել են ԼՂՀ Շուշիի քննչական մեկուսարանի աշխատակիցներ, ձեռնաշղթաներ են հագցրել Հազրոյանին, նիստին մասնակցող լրագրողներին և տղայի հարազատներին դուրս հանել նիստերի դահլիճից և դատավորի ու պաշտպան Էդմոն Մարուքյանի ներկայությամբ հարվածել ու ծեծել են Հազրոյանին, քաշքել պաշտպանին՝ գոռալով նրա վրա և փորձելով դուրս հանել նիստերի դահլիճից։ Ավելի ուշ տղային ծեծելով նստեցրել են մեքենան և տեղափոխել մեկուսարան։ ԼՂՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ՀՀ քաղաքացի Հազրոյանի դեմ և նրա պաշտպան Էդմոն Մարուքյանին հրավիրել Ստեփանակերտ ցուցմունք տալու, այլապես սպառնացել է «բերման ենթարկել հարկադրաբար»։Մարուքյանի ներկայացրած հաղորդումները՝ իր և իր պաշտպանյալի նկատմամբ բռնություն կիրառելու, լրագրողների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ, մնացել են անհետևանք։ Մերի Ալեքսանյան Աղբյուրը՝ www.hra.am
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների