Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
«Նման դեպքեր դեռ ունենալու ենք». Արթուր Սաքունցը մեկնաբանել է մանկասպանությունը
Մարդու իրավունքների պաշտպանություն Մամլո հաղորդագրություն
/2011-Սեպտեմբեր-12/
«Իրավապահ մարմինները, ըստ էության, զբաղվում են այդ հարցով,- նշեց նա,- իսկ այս ընդհանուր մթնոլորտը՝ բռնության մշակույթը, երբ արդեն նման դրսևորումներ է ձեռք բերում, պիտի մտահոգիչ լինի։ Ի՞նչ տարբերություն՝ Արման Ենգիբարյան, ում ոստիկանությունը վնասազերծում է, բայց սպանում է, քրեաակտարողական հիմնարկների աճող մահացության դեպքերը, Աղասի Աբրահամյան, և այլն։ Այսինքն, այս ընդհանուր բռնության մթնոլորտը, որ կոնկրետ դրսևորումներ է ունենում ու էսպես այլանդակ ձևերով, սա առանձին դեպքերով զբաղվելու խնդիր չի»։ Ըստ իրավապաշտպանի՝ խնդիրն այն է, որ մեր երկրում մարդը՝ որպես բարձրագույն արժեք դեռ չի դիտարկվում։ «Սա փիլիսոփայություն չի, է, կոնկրետ այնքան նյութականացված է այդ խնդիրը, որ դրա հետ առնչվում ես ամեն պահի։ Սա անհատին ոչնչացնող մոլուցք է»,- նշեց Արթուր Սաքունցը։ Նա բռնության մշակույթի համատեսքտում դրեց նաև ինքնասպանությունները. «Երբ մարդը գնում է իրեն կյանքից զրկելու, նա անզորությունից է գնում։ Երբ մարդը գնում է ուրիշին կյանքից զրկելու, նա էլի անզորությունից է գնում։ Սա է գլոբալ խնդիրը»,- ասաց նա։ Իրավապաշտպանը հավելեց, որ իրավունքը նյութականացվում է կոնկրետ փոխհարաբերությունների դաշտում, և եթե մարդը, նրա արժանապատվությունը, նրան խնամելու, պահպանելու նպատակը չի դրվում պետական, գերատեսչական մարմինների կայացրած որոշումների ու ծրագրերի հիմքում, մարդը ոչնչացվում է։ «Վերջին հաշվով, էս երեխեքը մոր հսկողության տակ են եղել։ Բայց եթե հարևաններն ասում են, որ վերջին շրջանում մայրը տարօրինակ է եղել, բա, ես կարող եմ հարց տալ, մենք չունե՞նք սոցիալական աշխատողներ, որ ընտանիքին (վերահսկող չասեմ) աջակցող դեր ունենան։ Վանաձորում էլ էր դեպք եղել, երբ մայրը խեղդել էր էրեխին. Էդ ավելի… Նման դեպքեր դեռ ունենալու ենք, եթե համակարգային մոտեցում չցուցաբերվի»,- հավաստեց Սաքունցը։ Աղբյուրը՝ http://tert.am/am/news/2011/09/11/murder/
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների