Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Շիշ նետելու համար քրգործ է հարուցվել, իսկ մարդ ծեծելու համար՝ ոչ
Մարդու իրավունքների պաշտպանություն Զինծառայողների իրավունքներ Զինված ուժեր
/2011-Սեպտեմբեր-09/
Ջաբրայիլի զորամասերից մեկում չորս զինվոր սպանելու և երեքին վիրավորելու համար զմահ ազատազրկման դատապարտված 20-ամյա Մանվել Հազրոյանի դեմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գլխավոր դատախազության կողմից հարուցված քրեական նոր գործը փաստաբան Էդմոն Մարուքյանը համարում է իրավազուրկ։Գործը հարուցվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու փաստի առթիվ այն բանից հետո, երբ օգոստոսի 3-ին ցմահ ազատազրկման վճիռը հրապարակելուց հետո Հազրոյանը հանքային ջրի պոլիէթիլենային շիշը նետել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ.Դավթյանի վրա։ Դեպքը տեղի է ունեցել Ստեփանակերտում անցկացվող արտագնա դատական նիստի ժամանակ։ Դատական կարգադրիչի գործառույթներն իրականացնող ոստիկանները, որոնք եղել են ԼՂՀ Շուշիի քննչական մեկուսարանի աշխատակիցներ, ձեռնաշղթաներ են հագցրել Հազրոյանին, նիստին մասնակցող լրագրողներին և տղայի հարազատներին դուրս հանել նիստերի դահլիճից և դատավորի ու պաշտպան Էդմոն Մարուքյանի ներկայությամբ հարվածել ու ծեծել են Հազրոյանին, քաշքել պաշտպանին՝ գոռալով նրա վրա և փորձելով դուրս հանել նիստերի դահլիճից։ Ավելի ուշ տղային ծեծելով նստեցրել են մեքենան և տեղափոխել մեկուսարան։ Հազրոյանին ծեծելու, փաստաբանի նկատմամբ բռնություն կիրառելու և լրագրողների աշխատանքին խոչընդոտելու փաստերի վերաբերյալ հաղորդումները դատախազությունը թողել է անպատասխան։ Փոխարենը ԼՂՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ՀՀ քաղաքացի Հազրոյանի դեմ և նրա պաշտպան Էդմոն Մարուքյանին հրավիրել ցուցմունք տալու, այլապես սպառնացել է «բերման ենթարկել հարկադրաբար»։ Փաստաբան Կարեն Թումանյանը գտնում է, որ ԼՂՀ հատուկ քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Դ.Գաբրիելյանը իրավասու չէ Էդմոն Մարուքյանին կանչել կամ հրավիրել ԼՂՀ տարածք՝ որպես վկա հարցաքննելու մի քանի պատճառով։ Նախ՝ Մարուքյանը Հազրոյանի պաշտպանն է և օրենքով արգելվում է փաստաբանին որպես վկա հարցաքննել իր պաշտպանյալի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով։ Եվ հետո, ՀՀ քաղաքացին պարտավորություն չունի այլ երկրի իրավապահ մարմիններին ցուցմունք տալու։ Ըստ Թումանյանի՝ քննիչ Գաբրիելյանը պարտավոր է խնդրանքով կամ հարցումով դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը՝ Էդմոն Մարուքյանի մասնակցությամբ քննչական գործողություններ կատարելու խնդրանքով, իսկ փաստաբանին բերման ենթարկելու սպառնալիքն իրավազուրկ է և հակաօրինական։ «Փաստաբանին իր պաշտպանյալի դեմ, նրան հանցագործության կատարման մեջ մերկացնող ցուցմունք տալուն պարտավորեցնելը, ընդ որում՝ բերման ենթարկելու սպառնալիքով, ես որակում եմ բացահայտ անհարգալից վերաբերմունք ողջ փաստաբանների նկատմամբ»,- նշում է փաստաբան Կարեն Թումանյանը։ Իսկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը տարօրինակ է համարում Փաստաբանների պալատի լռությունը. «Փաստաբանների պալատը, ըստ էության, որևէ հրապարակային հայտարարություն կամ որևէ որոշում չկայացրեց ու չհրապարակեց իր անդամներից մեկի նկատմամբ բռնության փաստի մասին»,- ասում է նա։ Մերի Ալեքսանյան Աղբյուրը՝ www.hra.am
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների