Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Հայ-ադրբեջանական սահմանագծում տեղի է ունեցել թալան, որը մնում է չբացահայտված. Արթուր Սաքունց


956211Հայ-ադրբեջանական սահմանագծում՝ Ջողազի ջրամաբարի պոմպակայանը թալանվել է: Խոսքը գնում է 2.5 միլիոն դոլար արժողության պոմպակայանի մասին, որով խորհրդային տարիներին Ջողազի ջրամբարից ոռոգվել են Նոյեմբերյանի, Իջեւանի եւ Ադրբեջանի Ղազախի շրջանի հողերը:

1990 թվականից հայկական հողերը ոռոգող պոմպակայանը անգործության է մատնվել, այնուհետ ենթարկվել է թալանի: Հենց սահմանագծում, ապամոնտաժել եւ որպես մետաղի ջարդոն հանձնել են: Սույն գործով գլխավոր դատախազությանը հաղորդում է ներկայացրել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

«Գործով նախաքննություն է սկսվել, անգամ իրականացվել է հարցաքննություն, սակայն ձերբակալվածներ չեն եղել, հետո իմացանք, որ գործը փակվել է եւ հետաքննություն չի տարվում: Ու գիտե՞ք ինչ պատճառաբանեցին, թե գործում կա անհաղթահարելի ուժ, իբր այդ ուժը Ադրբեջանն է եւ պոմպերը գտնվել են Ադրբեջանի տարածքում»,-NEWS am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Նրա խոսքով՝ պոմպակայանը գտնվում է հայկական տարածքում եւ մշտապես ծառայել է հայկական գյուղերը ոռոգելու նպատակով: «Եթե թալան իրականացնողները մերոնք չեն, նշանակում է գործ ունենք միջազգային նշանակության հանցագործության հետ եւ հայ սահմանապահները առնվազն պետք է տեղյակ լինեն, թե ինչ է կատարվել, քանի որ տեղի է ունեցել մշտական հսկողություն»,-ասել է Արթուր Սաքունցը:

Իրավաբանի կարծիքով՝ տեղի է ունեցել խոշոր չափի յուրացում բարձր մակարդակով, քանի որ նման չափի թալանը չէր կարող տեղի ունենալ հասարակ սահմանապահի մակարդակով: «Այդ պատճառով գործը կոծկվում է», քանի որ ըստ Արթուր Սաքունցի, բացահայտելը ձեռնտու չէ, իսկ որպես պատճառաբանություն նշվող այն փաստը, թե գործում առկա է անհաղթահարելի ուժ եւ բերվում է Ադրբեջանի գործոնը, ըստ իրավաբանի ամենեւին համոզիչ չէ:

Աղբյուրը՝ http://news.am/arm/news/73525.html


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը