Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
«Բանակն առանց մարդասպանների»
Մարդու իրավունքների պաշտպանություն Զինծառայողների իրավունքներ Զինված ուժեր
/2011-Սեպտեմբեր-09/
Այսօր «Բանակն առանց մարդասպանների» նախաձեռնությունը իր ակցիան նախ մեկնարկեց ՀՀ կառավարության նստավայրի մոտ, ապա շարժվեց դեպի գլխավոր դատախազություն, այնտեղից էլ ՀՀ նախագահի նստավայր, այնուհետև նորից կառավարության շենք:Նախագահի նստավայրի մոտ, չնայած ոստիկանների համառությանը և ակցիան ցրելու փորձերին, զոհված զինվորների մայրերը, իրավապաշտպաններ պարզել էին ցուցապաստառներ`«Բանակը՝ սպանդանոց», «Ես որդի չունեմ մարդակեր բանակի համար»,« Չհայտարարված պատերազմ հայ զինվորի դեմ», «Վերջ բռնություններին» և այլն: Զոհված զինծառայողների ծնողները վանկարկել են`Սեր-ժիկ մարդասպան, Սեր-ժիկ մարդասպան, դուրս արի պատշգամբ, դու խոստացել էիր բացահայտել, զինվորի արյուն թափածներ, անաստվածներ... դուրս եկեք...»: Իրավապաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում նշել է, որ բողոքի ակցիաները շարունակական են լինելու, որոնց նպատակը բանակում տիրող իրավիճակը փոխելն է, իշխանությունների առջև ևս մեկ անգամ այս խնդիրը բարձրացնելն է, որ շուտափույթ պետք է դադարեցվեն սպանությունները հայկական բանակում: Այսօր ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը ակցիայի ընթացքում զրուցել է զոհված զինվորների ծնողների հետ. «Աստված է վկա, որ աշխատում եմ, ես հրաժարական չեմ տալու», ասել է նա: Արթուր Սաքունցի խոսքով, այսօր Վլադիմիր Գասպարյանի` զոհված զինվորների ծնողների հետ հանդիպումը, ինչպես նաև ոստիկանների պահվածքը և կոռեկտությունը խոսում է այն մասին, որ այս ամենը հստակ հրահանգավորված է, նշանակում է` հստակ ըմբռնում կա, որ իրապես վիճակը բավական լուրջ է, իսկ սա կոնկրետ քայլերի կվերածվի, թե ոչ, իրավապաշտպանը դժվարանում է ասել: «Վերջին հաշվով, մենք քննչական մամիններից և ՊՆ-ից իրավիճակի շտկում ենք պահանջում, երբ մենք կունենանք հստակ հավաստիացում ՊՆ-ի, Զինվորական դատախազության, ռազմական ոստիկանության կողմից, այն ժամանակ այլ իրավիճակ կլինի», ասել է Արթուր Սաքունցը: Բանակում սպանությունների թիվը վերջին տարիներին արդյոք շատացել է հարցին, Արթուր Սաքունցը նշել է, որ աճը իհարկե չես համեմատի զինադադարից անմիջապես հետո եղած ժամանակների հետ, քանի որ այն ժամանակ բանակը նոր ձևավորման փուլում էր և համեմատած այդ տարիների հետ` փոփոխություններ կան, բայց համեմատած վերջին տարիների հետ, օրինակ` 2010-ին զոհերի թիվն ավելի մեծ է, քան 2009-ին. «Ես չեմ ուզում մտնենք այդ վիճակագրության մեջ, որովհետև խնդիրը շատի կամ քչի մեջ չէ, խնդիրն այն է, որ ընդհանրապես չպետք է լինեն այս դեպքերը, բացի այդ` ինչու է այնպես ստացվել, որ մարտական հերթապահության կատարման ժամանակ զոհվածների թիվն ավելի քիչ է, քան խաղաղ իրավիճակներում ծառայողների թիվը»: Արթուր Սաքունցի խոսքով, նախկինում մահվան դեպքերի մեծ մասը վերաբերում էր հակառակորդի գնդակից զոհերին, հիմա ինքնասպանության անվան տակ սպանություններն են, որի պատասխանատվությունը դարձյալ ընկնում է հրամանատարության վրա, ուրեմն ի՞նչ իրավիճակ է, որը մարդը ստիպված է գնալ ինքնասպանության: «Ցավոք սրտի, կա անվստահություն իրավիճակը փոխելու ուղղությամբ ցանկության կամ ձգտման վերաբերյալ: Իհարկե քննարկումներին ասում են մտահոգ են, բայց մտահոգությունը քիչ է, պետք է նաև կոնկրետ քայլեր, որ նման դեպքերը բանակում բացառվեն», ասել է իրավապաշտպանը` հավելելով, որ չեն ուզում հաշտվել այն իրավիճակի հետ, որ գոյություն ունի, երկրորդ` հասարակական ուշադրությունն այս խնդիրների վերաբերյալ պետք է մեծանա: Վերջին հաշվով, Ա. Սաքունցի խոսքով, հասարակական անտարբերությունը պետք է հաղթահարել, այլապես ձևակերպումները, թե բանակը մերն է, Զինված ուժերը մեր ամենակարևոր մարմինն է, մեր կյանքը, իրականություն պետք է դառնան, ոչ թե ձեւական լինեն»: Նախաձեռնության գործողությունների հաջորդ քայլը կլոր սեղանի տեսքով տեղի կունենա Կոնգրես հյուրանոցում, որտեղ հրավիրված են լինելու ՊՆ ներկայացուցիչներ, ՀԿ-ներ, ԱԺ հանձնաժողովի անդամներ: Աղբյուրը՝ http://lragir.am/armsrc/right52833.html
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների