Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
«Ես զինվոր չունեմ մարդակեր բանակ ուղարկելու համար». որդեկորույս մայրերը նախագահական նստավայրում են
Մարդու իրավունքների պաշտպանություն Զինծառայողների իրավունքներ Զինված ուժեր Մամլո հաղորդագրություն
/2011-Սեպտեմբեր-08/
Քիչ առաջ կառավարության շենքի դիմաց մեկնարկեց «Սեւազգեստ բանակ» բողոքի ակցիան, որը նախորդ ակցիայից ավելի մարդաշատ է: Զոհված զինվորների հարազատներից բացի այստեղ են մի խումբ ակտիվ երիտասարդներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, իրավապաշտպաններ:Ակցիայի մասնակիցները շարքով կանգնել են` ձեռքներին բանակում տարբեր ժամանակներում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների լուսանկարները, նաեւ պաստառներ. «Մի սպանեք մեր զինվորին», «Բանակը` սպանդանոց», «Հոկտեմբերի 27», «Արդարություն», «Մի թողեք 3 անչափահաս երեխաներին առանց հայր», «Երեխա չունենք, որ բանակում սպանեն», «Բանակն առանց մարդասպանների» կարգախոսներով: Նրանք պահանջում են դադարեցնել զորակոչն այնքան ժամանակ, մինչեւ որ բացահայտվեն զինվորների սպանությունները եւ հստակ երաշխիքներ տրվեն, որ նման դեպքերը չեն կրկնվելու: Ոստիկանները հորդորեցին որդեկորույս մայրերին բացել կառավարության շենքի մուտքը, որը վերջիններս փակել էին: Henaran.am-ի թղթակիցը փոխանցում է, որ բողոքի ակցիայի մասնակիցները պատրաստվում են նաեւ երթի դուրս գալ: Երթուղին դեռեւս հստակեցված չէ: Henaran.am-ի թղթակիցը փոխանցում է, որ կառավարության շենքի մոտ կանգնելուց հետո, ակցիայի մասնակիցները շրջան են կազմում Հանրապետության հրապարակի կենտրոնում: Այստեղից նրանք պատրաստվում են շարժվել նախագահական նստավայր: Ակցիայի մասնակիցներին են միացել «Ժառանգության» պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը եւ Անահիտ Բախշյանը, «Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Henaran.am-ին ասաց, որ իրենք պահանջում են «Գերագույն գլխավոր հրամանատարից մեկ ամսվա ընթացքում բացահայտել գրանցված սպանությունները եւ պատժել իրական մեղավորներին, ինչպես նաեւ հստակ երաշխիքներ տալ, որ զինված ուժերում այլեւս մահեր չեն գրանցվելու»: Հանրապետության հրապարակից որդեկորույս մայրերի երթը հասավ ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ լուռ կանգնեցին, ապա մայրերը հուզված պատմեցին իրենց որդիների սպանությունների պատմությունները եւ շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա, կանգ առան Ազգային ժողովի շենքի դիմաց: Այստեղից բողոքի երթն ուղղվեց դեպի ՀՀ նախագահի նստավայր: Ոստիկանները չկարողացան արգելել բողոքավորներին` անցնել փողոցը եւ հանգրվանել նախագահի նստավայրի ճաղավանդակների մոտ: Այս պահին որդեկորույս մայրերը բորբոքված թափահարում են ճաղավանդակները: Նրանց փորձում է հանգստացնել «Ժառանգության» պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը: Աղբյուրը՝ http://henaran.am/?p=34792
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների