Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը մերժեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումը
Մարդու իրավունքների պաշտպանություն Արդար դատաքննության իրավունք
/2011-Սեպտեմբեր-08/
2011 թ. օգոստոսի 30-ին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել մերժելու Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումն ընդդեմ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի` տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը չնայած այն հանգամանքին, որ մերժել է կազմակերպության հայցը և անփոփոխ է թողել ՀՀ վարչական դատարանի 2011 թ. մայիսի 6-ի վճիռը, իր որոշման վերլուծություններում գտել է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը կազմակերպության կողմից պահանջվող տեղեկատվության տնօրինողն է և մի կողմից նախագահին և մյուս կողմից աշխատակազմի ղեկավարին միմյանցից տարանջատումը և հակադրումը չի բխում ՀՀ օրենսդրության պահանջներից: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը գտել է, որ կազմակերպության կողմից պահանջվող տեղեկատվությունը գաղտնի է և այդ հիմքով մերժել է կազմակերպության դիմումը: Սակայն իր վերլուծությունը և եզրահանգումները մասում նշում է, որ բերված վերլուծությունների արդյունքում ՀՀ վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ ՀՀ վարչական դատարանի վճռով վեճը լուծվել է ճիշտ` հայցը մերժվել է, սակայն դատարանի կողմից կայացված վճիռը սխալ է պատճառաբանված և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 11713 հոդվածի կարգով պատճառաբանել է անփոփոխ թողնված դատական ակտը: Կազմակերպությունը գտնում է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված խուզարկությունների թույլտվության մասին որոշումները և խուզարկությունների միջնորդությունները մերժելու մասին որոշումները գաղտնիք չեն պարունակում, որի հիմքով պատրաստվում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշումը բողոքարկել ՀՀ վճռաբեկ դատարան: Հիշեցնենք որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից պահանջել էր տրամադրել տեղեկատվություն 2008 թ. մինչ օրս Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված խուզարկությունների թույլտվության մասին որոշումների եւ նշված ժամանակահատվածում խուզարկությունների միջնորդությունները մերժելու մասին որոշումների պատճենները: ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը մերժել էր կազմակերպության կողմից պահանջվող տեղեկատվության տրամադրումը: ՀՀ վարչական դատարանը ներկայացված բողոքը մերժել էր այն պատճառաբանությամբ, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը չի հանդիսանում տվյալ տեղեկատվության տնօրինողը: Կից ներկայացվում է 2011 թ. օգոստոսի 30-ի որոշումը:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների