Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Ինչ են քննարկել փակ հանդիպմանը
Մարդու իրավունքների պաշտպանություն Զինծառայողների իրավունքներ Զինված ուժեր Մամլո հաղորդագրություն
/2011-Սեպտեմբեր-08/
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ իրավապաշտպանների հետ փակ հանդիպոմ է տեղի ունեցել, որի ժամանակ քննարկվել են բանակին առնչվող խնդիրներ:Հանդիպման մասնակից ՀՔԱ վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Henaran.am-ին փոխանցեց, որ հանդիպմանը ներկա են եղել պաշտպանության նախարարության, զինդատախազության, ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ներկայացուցիչները: Այս քննարկումը, Արթուր Սաքունցի խոսքով, նախօրեին տարածած հայտարարության արձագանքն էր: Պատկան մարմիններն իրավապաշտպաններին են ներկայացրել այն բոլոր քայլերը, որոնք իրականացվում են բանակում առկա խնդիրները լուծելու ուղղությամբ: Բանակում արձանագրված մահվան վերջին դեպքերն առանձին-առանձին չեն քննարկվել: Խնդրին ընդհանրական անդրադարձ է եղել եւ նշվել է, որ վերջին տարիներին բանակում մահվան դեպքերի թիվը նվազել է: Արթուր Սաքունցի խոսքով, հայտարարության մեջ բարձրացված հարցերի պատասխաններն իրենց չեն բավարարել: «Բանակում տիրող բոլոր խնդիրների մասին իրենք շատ լավ գիտեն: Այդ հանդիպման իմաստը մոտավորապես սա էր` համագործակցենք, բայց խնդիրները չհրապարակայնացնեք»,- Henaran.am-ին ասել է Արթուր Սաքունցը: Նրա դիտարկմամբ, բանակում առկա խնդիրները հարկ եղած չափով չեն հրապարակայնացվում, ինչն էլ անվստահություն է առաջացնում հասարակության մեջ: Իրավապաշտպանն ասաց նաեւ, որ այսօր բանակում ներքին բողոքարկման մեխանիզմները չեն գործում, ինչը շատ կարեւոր է եւ ինչի մասին վկայում է վկայում բողոքների բացակայությունը: «Չեն բողոքում, որովհետեւ բողոքելուց հետո անվտանգության երաշխիքներ չկան»,-նկատեց իրավապաշտպանը: Արթուր Սաքունցը տեղեկացրեց նաեւ, որ սեպտեմբերի 14-ին կկազմակերպվի կլոր սեղան-քննարկում, որին կմասնակցեն նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Իսկ վաղը կառավարության շենքի մոտից «Սեազգեստ բանակ» նախաձեռնող խումբը երթ կանցկացնի: Աղբյուրը՝ http://henaran.am/?p=34767
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների