Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Ավելի քան 2 ամիս ծառայող զինվորը ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության


1.1

2011 թ. հուլիսի 16-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էր դիմել Ռոբերտ Հովհաննիսյանը՝ իր որդու՝ Ռաֆիկ Հովհաննիսյանի իրավունքների պաշտպանության հարցով: Ռաֆիկ Հովհաննիսյանը 2011 թ. հունիսի 29-ին զորակոչվել էր բանակ եւ ծառայությունն անցնում էր Վայքի զինվորական մասում, չնայած այն հանգամանքին, որ նրա մոտ առկա են մի շարք հիվանդություններ, որոնց պատճառով  Ռաֆիկ Հովհաննիսյանը 2008 թ. ստացել էր տարկետում:  


Ծառայության անցնելով 2011 թ.՝ Ռաֆիկ Հովհաննիսյանի մոտ առողջական  խնդիրների պատճառով առաջացել էին ծառայության հետ կապված դժվարություններ: Բացի այդ զինծառայողի հայրը տղայի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա տեղեկացրել էր կազմակերպությանը, որ իր որդին զորամասում հուլիսի 11-ին ենթարկվել էր ծեծի, որից հետո զինծառայողը բողոքել է երիկամների ցավից, որի մասին եւ կազմակերպությունը տեղեկատվություն էր խնդրել ՀՀ պաշտպանության նախարարությունից:


Զինծառայողին ծեծի ենթարկելու փաստի առթիվ կազմակերպությունը դիմել էր ՀՀ զինվորական դատախազին եւ ՀՀ պաշտպանության նախարարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով քրեական գործ հարուցելու եւ հաղորդման վերաբերյալ որոշում կայացնելու համար:  Հաղորդմանն ի պատասխան, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության Եղեգնաձորի զինվորական դատախազ Տ. Սարգսյանը հայտնել էր կազմակերպությանը, որ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռաֆիկ Ռոբերտի Հովհաննիսյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ հրապարակման առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ Քր. Դատ. Օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով՝ հանցադեպի բացակայության հիմնավորմամբ:


Ռաֆիկ Հովհաննիսյանի առողջական խնդիրների, մասնավորապես երիկամների խնդիրների վերաբերյալ կազմակերպության գրության վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանը հայտնել էր, որ 2008 թ.   ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված կենտրոնական բժշկական հանձնաժողովի N 18-262/7649 որոշմամբ Ռ. Հովհաննիսյանը ճանաչվել է ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության խաղաղ ժամանակ «պրիմիտիվ անձ, էմոցիոնալ անկայունությամբ» ախտորոշմամբ եւ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի համապատասխան կետի ստացել է տարկետում 3 տարի ժամանակով, իսկ 2011 թ. գարնանային զորակոչին նա կրկին հետազոտվել է նույն բուժհաստատություններում եւ ըստ տրված եզրակացությունների, ինչպես նաեւ Վանաձորի պոլիկլինիկայից տրված հետազոտությունների արդյունքների զորակոչիկը ներկայացվել է կենտրոնական բժշկական հանձնաժողովի նիստին, որի կողմից ճանաչվել է պիտանի շարային ծառայության համար սահմանափակումներով եւ զորակոչվել է ՀՀ զինված ուժեր:


Այստեղ հարկ է նշել, որ զորակոչիկի մոտ առկա են եղել այն նույն հիվանդությունները, որոնց պատճառով նա 2008 թ. ստացել էր տարկետում 3 տարի ժամանակով:

 

Ինչ վերաբերում է զինծառայողի մոտ առկա երիկամների խնդրին, ապա հայտնել են, որ վերջինս նման խնդիրներ չի ունեցել ոչ կցագրման, ոչ էլ 2008 եւ 2011 թթ. զորակոչերի ժամանակ, իսկ թե ինչպես է այդ հիվանդությունը ձեռք բերվել, ապա այդ մասին կարող է տրվել եզրակացություն համապատասխան հետազոտություն անցկացնելուց հետո:


Սեպտեմբերի 7-ին անցնելով ռազմաբժշկական փորձաքննություն՝ համաձայն ՀՀ ՊՆ N175 հրամանի համապատասխան կետերի Ռ. Հովհաննիսյանը ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության եւ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

Հոդվածին կցագրված ֆայլեր

/2011-Դեկտեմբեր-12/ «Հայհոյանքը փաստի սով է»

 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը