Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Բանակում շարունակվում են խոշտանգման դեպքերը


96431-56Սեպտեմբերի 6-ին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության կողմից համացանցում տարածվեց տեսանյութ, որը պատմում էր Արարատ քաղաքից`      20-ամյա զինվոր Հովհաննես Վարդանի Վարդանյանի հետ բանակում կատարված դեպքի մասին, ըստ որի զինվորին բանակում հասցրել են խելագարության, ուղարկել հոգեբուժարան և մատնել անտերության:

Դեպքի մանրամասներին տեղեկանալու համար ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչները սեպտեմբերի 6-ի երեկոյան հանդիպում ունեցան Հովհաննես Վարդանյանի հոր՝ Վարդան Վարդանյանի հետ:

Ըստ Վ. Վարդանյանի տրամադրած տեղեկատվության, շարքային Հ.Վարդանյանը ՀՀ Պաշտպանության բանակ է զորակոչվել 2010 թ. մայիսի 21-ին և իր ծառայությունն անցել է Ասկերանի թիվ 34153 զորամասում:

Հոր հավաստմամբ մինչև սույն թվականի հունիս ամիսը նրա որդին՝ Հ. Վարդանյանը, ոչ մի խնդիր չի ունեցել ծառայության ընթացքում: Հայրը նշեց, որ ծառայության առաջին երկու ամիսների ընթացքում որդին ինչ-որ բանկային հաշիվ էր տվել ու խնդրել էր հորը փող փոխանցել, որից հետո երբեք չի բողոքել ծառայությունից, պարբերաբար զանգել է տուն: Այդ հաշվեհամարին էլ հայրը մեկ անգամ գումար է փոխանցել /գումարի չափը չնշեց/:

Վերջին անգամ տղան տուն զանգել է հունիսի կեսերին, որից հետո շուրջ 17 օր հայրը տղայից լուր չի ունեցել, իսկ բջջային հեռախոսի համարը, որից տղան պարբերաբար տուն է զանգել չի պատասխանել:

Վատ լուրը հորը հայտնել է անհայտ մի զինվոր, ասելով, որ «Հովիկը վիճել է աֆիցերների հետ ու չկա»: Նույն զինվորի, թե մեկ այլ զինվորի անանուն զանգով հայրը տեղեկացել է, որ որդին Երևանի հոսպիտալում է: Մի ամբողջ օր Երևանի հոսպիտալներում որդուն փնտրելուց հետո հայրը նրան հանյտնաբերել է «Կանազի» հոգեբուժարանում, ուր նա 9 օր առաջ է բերվել: Հայրը անմիջապես ստուգել է տղայի մարմինը ու հայտնաբերել կապտուկներ և վնասվածքներ մեջքի և ոտքերի շրջանում, իսկ հետագայում արդեն իր ծանոթ բժշկի մոտ ստուգելուց հետո իմացել, որ տղան հարված է ստացել նաև գլխին:

Հարկ է նշել, որ մինչև վերոնշյալ տեսանյութի համացանցում հայտնվելը և հասարակական քննարկման առարկա դառնալը զինվորի ընտանիքի հետ շուրջ երկու ամիս ոչ ոք չի կապվել, ոչ ոք պաշտոնապես չի տեղեկացրել զինվորի գտնվելու վայրի մասին կամ նրա հետ կատարվածի մասին, ոչ ոք բացատրություն չի տվել ո’չ զինկոմիսարիատից, ո’չ պաշտպանության նախարարությունից, ոչ զինվորական ոստիկանությունից և ոչ էլ առավել ևս զորամասից:

Դեռ ավելին հոր զանգին և այն հարցին, թե ինքը Վարդանյան Հովհաննեսի հայրն է և ուզում է իմանալ, թե ուր է իր տղան, Ասկերանի թիվ 34153 զորամասից ոմն հրամանատար «Շալոմ» մականունով, պատասխանել է. «չգիտեմ, էլ այս համարով չզանգես»:

Զավեշտալի է այն փաստը, որ տեսանյութի համացանցում հայտնվելուց հետո երեկ առավոտյան, Հ. Վարդանայնի հայրը կանչվել էր զինվորական ոստիկանություն, որտեղ նա անց էր կացրել 7 ժամ: Զինվորական ոստիկանությունում հորը խոստացել էին հետամուտ լինել` չմոռանալով հիշեցնել, որ համացանցում տեսանյութը չարժեր տեղադրել, չէ որ թշնամին էլ է այդ ամենը տեսնում, ու դա դավաճանություն է…

Այսօր, սեպտեմբերի 7-ի առավոտյան զինվորական ոստիկանություն է կանչվել Հ. Վարդանյանի մայրը:



/2011-Դեկտեմբեր-12/ «Հայհոյանքը փաստի սով է»

 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը