Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
«Բանակն առանց մարդասպանների». բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ
Մարդու իրավունքների պաշտպանություն Զինծառայողների իրավունքներ Զինված ուժեր Մամլո հաղորդագրություն
/2011-Սեպտեմբեր-01/
2011 թ. սեպտեմբերի 1-ին կառավարության շենքի դիմաց տարբեր ժամանակներում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը եւ մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են անցկացրել: Ակցիայի մասնակիցները սեւազգեստ էին ի նշան որդեկորույս մայրերի համերաշխության: «Բանակն առանց մարդասպանների» նախաձեռնությունը ծնվել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում` օգոստոսի 26-ին ԼՂ «Եղնիկներ» զորամասի զինծառայող Աղասի Աբրահամյանի մահվան մասին տեղեկության տարածումից հետո: «Բանակն առանց մարդասպանների», «Սեփական բանակը պահել չկարողացող ժողովուրդը ստիպված է լինելու պահել ուրիշի բանակը», «Չհայտարարված պատերազմ հայ զինվորի դեմ», «Հերիք ա լռենք» եւ այլ պաստառներով հավաքվել են մի խումբ երիտասարդներ, ակտիվիստներ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նրանք պահանջում են արդար դատաքննություն եւ հանցագործների բացահայտում: Այս մասին ակցիայի վայրից հայտնում է Henaran.am-ի թղթակիցը: Ակցիան հսկում են մի խումբ ոստիկաններ: Զոհված զինծառայողների մայրերը ՊՆ նախարար Սեյրան Օհանյանին բաց նամակ կհղեն հետեւյալ հարցով .«Պարոն նախարար, խնդրում ենք պատասխանել որ օրենքով է կարգավորվում ՀՀ քաղաքացու զինվորական ծառայությունը Լեռնային Ղարաբաղում»: Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, կառավարության շենքի մոտ տեղի ունեցող ակցիան շարունակվում է: Զոհված զինվորների մայրերը եւ ակտիվիստները նշում են, որ կսպասեն մինչեւ կառավարության նիստն ավարտվի եւ նախարարները դուրս գան կառավարության շենքից: Ակցիային միացել են մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ, ինչպիսիք են «Թրանսփարենսի ինտերնեշընըլ»-ը, հասարակական գործիչներ, իրավապաշտպաններ Ավետիք Իշխանյանը, Արթուր Սաքունցը: «Վաղուց է հայտնի, որ բանակում սարսափելի բաներ են կատարվում: Բանակով Հայաստանի բնակչության կեսն անցնում է եւ դա նշանակում է, որ հասարակության հիմքում ական է դրված, որովհետեւ դա մի դեպք չէ, դա նշանակում է, որ այնտեղ ինչ-որ համակարգ կա, սխալ հարաբերություններ կան, որ պետք է ուղղվեն»,- Henaran.am-ին ասել է գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը: Իսկ իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասել է, որ սա հերթական ակցիաներից չէ, որը տեղի է ունենում յուրաքանչյուր հինգշաբթի կառավարության նիստերի օրը: «Սա շարունակություն է ունենալու, սա արդեն հասարակական լուրջ ընդվզման սկիզբն է լինելու բանակում սպանությունների դեպքերի շարանի եւ դրանց չբացահայտման ու չկանխարգելելու պատճառով»,-ասել է Սաքունց` նշելով, որ Պնախարարից պահանջելու են բոլոր արձանագրված դեպքերի բացահայտում եւ օբյեկտիվ քննություն, ինչպես նաեւ երաշխիքներ, որ այլեւս նման դեպքեր չեն լինելու: «Մասնավորապես եկող աշնանային զորակոչի հետ կապված նախարարը պարտավոր է երաշխիքները տալ, եթե ինքը զորակոչում է, որ քաղաքացիներն իրենց պարտքը կատարեն երկրի առջեւ, ինքն էլ պարտավոր է քաղաքացիների առջեւ պարտավորություն վերցնել, որ նրանք անվտանգ են ծառայելու»,-ասել է իրավապաշտպանը: Անդրադառնալով բանակում արձանագրված սպանության վերջին դեպքին, Սաքունցը նկատել է. «Պնախարարը եւ զինդատախազն անձամբ են գնացել դեպքի վայր, բայց մյուս դեպքերում էլ պետք է անձամբ լինեին այնտեղ: Եվ երբ իրենք հայտարարում են, որ անձամբ են հետեւում գործի քննությանը, նշանակում է, որ մինչ այդ չեն հետեւել: Սա ինքնախոստովանություն է»: Իրավապաշտպանը հույս է հայտնել, որ այս նախաձեռնությունն ի վերջո արդյունք կտա: Հավելենք, որ ակցիայի մասնակիցները սրանով չեն բավարարվելու, կանցկացվեն նաեւ բողոքի այլ միջոցառումներ եւ բողոքի երթ: Աղբյուրը՝ http://henaran.am/?p=33508 Լուսանկարները՝ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների