Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

ՔԿՀ-ների պետերի «փոխատեղումները» ոչ մի փոփոխություն չեն կարող բերել. Արթուր Սաքունց


56141Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի՝ 2011 թ. օգոստոսի 5-ի հրամանով ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ի պետ, արդ. գնդապետ Արամ Սարգսյանը նշանակվեց «Աբովյան» ՔԿՀ-ի պետ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ, արդ. գնդապետ Տիգրան Նավասարդյանը նշանակվեց «Հրազդան» ՔԿՀ-ի պետ, «Արմավիր» ՔԿՀ-ի պետ է նշանակվել արդ. գնդապետ Լյովա Սարուխանյանը, «Կոշ» ՔԿՀ-ի պետ, արդ. փոխգնդապետ Լյովա Բաղդասարյանը նշանակվել է «Էրեբունի» ՔԿՀ-ի պետ:

Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետ, արդ. գնդապետ Գենադի Սարգսյանը նշանակվեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ, իսկ «Կոշ» ՔԿՀ-ի պետ՝ արդ. գնդապետ Ավետիս Ստեփանյանը:

«Առաջին լրատվական»-ը Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցից փորձեց ճշտել, թե ՔԿՀ-ների պետերի «փոխատեղումներն» ի՞նչ փոփոխություններ կարող են բերել հիմնարկներին, ու որքանո՞վ են արդյունավետ դրանք:

«Ոչ մի փոփոխություն էլ չեն կարող բերել: Ինձ համար էլ՝ որպես քաղաքացի, անհասկանալի է, թե ինչ հիմնավորմամբ են կատարվում պետերի փոփոխությունները: Դա կարող է անձնական, ֆորմալ լինի, կարող է և այնպես լինել, որ պետերը պետք է տեղափոխվեն: Բայց թե տվյալ դեպքում որ հիմնարկ ինչու են տեղափոխել՝ հայտնի չէ»,- նշեց Սաքունցը՝ ցանկություն հայտնելով, որ գոնե նրանց կենսագրությունները տպագրեին:

Նրա խոսքով՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը բավական մեծ ու խնդիրներ ունեցող հիմնարկ է, և նախարարը պետք է անձամբ հիմնավորի իր նշանակումը: «Բայց, ընդհանուր առմամբ, այդ տեղափոխությունները փոքր-մոքր բաներ են: Խնդիրը համակարգում էական նշանակություն ունենալ չի կարող»,- ասաց Ա. Սաքունցը՝ հավելելով, որ լսել է, թե նախարարը քավոր-սանիկի հարաբերություններ ունի «Նուբարաշեն» ՔՀԿ-ի պետի հետ:

Աղբյուրը՝ http://1in.am/arm/armenia_right_30827.html


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը