Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
«Տարածքն իրենն է՝ կուզի կսարքի, չի ուզի՝ չի սարքի»
Մարդու իրավունքների պաշտպանություն Արդար դատաքննության իրավունք Տեղական ժողովրդավարություն
/2011-Օգոստոս-24/
Վանաձորցիները չունեն սեփական մարզադաշտ
ՀՀ վարչական դատարանում՝ դատավոր Արշակ Ալավերդյանի նախագահությամբ, ընթանում է «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեա Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության հայցադիմումի քննությունը՝ ընդդեմ Վանաձոր համայնքի ավագանու կայացրած որոշումների: Համայնքի ավագանին իր կայացրած որոշումներով Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող 43937. 2 քմ մակերեսով հողամասը՝ մարզական համալիր կառուցելու նպատակով, անհատույց մշտական օգտագործման իրավունքով տրամադրել է Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիային: Նույն որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ֆուտբոլի մարզադաշտ կառուցելու նպատակով անհատույց մշտական օգտագործման է տրվել նաեւ քաղաքի սեփականություն համարվող 6954. 0 մակերեսով հողամասը՝ պայմանով, որ նշված հողամասերի վրա կառուցվելիք շենք-շինությունները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի սեփականությունն են համարվելու: Այսպիսով՝ Վանաձորի մարզադաշտն ու շուրջ 44 հազար քմ մակերեսով հողամասը այլեւս քաղաքի սեփականությունը չեն: Դատարանում իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ, փաստաբան Էդմոն Մարուքյանն ասում է, որ համայնքի ավագանին չէր կարող անվարձահատույց օտարել համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքը: «Մեր կողմից վիճարկվող վարչական ակտի դեպքում համայնքի ավագանին օգտվել է իր այն իրավունքից, որի համաձայն կարող է օտարել համայնքին՝ սեփականության իրավունքով պատկանող գույքը, սակայն անտեսել է օրենսդրի կողմից սահմանված այն պարտադիր պայմանը, որի համաձայն՝ գույքն օտարելիս համայնքի ավագանին պարտավոր է սահմանել օտարման գների չափերը»,- բացատրում է փաստաբանը: Բացի այդ, փաստաբանը համոզված է, որ խախտվել է համայնքի բնակիչների՝ համայնքային սեփականության իրավունքը. նրանք զրկվել են համայնքային հողամասերից. «Ֆուտբոլի ֆեդերացիայի թույլտվությամբ կարող են այնտեղ խաղալ: Բացի այդ, պայմանագրերում ոչ մի կետ չկա այն մասին, որ Ֆուտբոլի ֆեդերացիան պարտավոր է Վանաձոր համայնքի միջոցառումների ժամանակ անվճար տրամադրելու տարածքը: Հնարավոր է՝ վարձավճարներ սահմանեն եւ կսահմանեն: Մեր նվիրաբերած անվճար գույքը մեզ վարձով կտան»: Հակառակ կողմը, սակայն, հայցադիմումը անհիմն է համարում՝ գտնելով, որ ավագանին գործել է օրենքի շրջանակներում եւ նման որոշում կայացնելով, առաջնորդվել են համայնքի շահերից՝ այդկերպ հնարավորություն ստանալով 3 տարվա ընթացքում ունենալու ժամանակակից չափանիշներին համապատասխան մարզադաշտ: «Համայնքը, չունենալով բավարար միջոցներ իր գույքի վերանորոգման համար, այն ըստ էության փրկել է հետագա քայքայումից եւ ստեղծել է հնարավորություն, որպեսզի այդ գույքը պատշաճորեն վերանորոգվի ու սկսի ծառայել համայնքի բնակչության կարիքներին՝ իր նպատակային նշանակությամբ օգտագործվելու միջոցով»,- նշված է հայցադիմումի պատասխանի մեջ: Էդմոն Մարուքյանը Ֆուտբոլի ֆեդերացիայի ստանձնած պարտավորության մասին կասկած է հայտնում՝ նշելով, որ տարածքն իրենն է՝ կուզի կսարքի, չի ուզի՝ չի սարքի. «Ոչ մի տեղ նշված չէ՝ ով պետք է ստուգի վերանորոգման աշխատանքները, ժամկետները, ինչ ներդրումներ են լինելու, քաղաքապետարանն այլեւս ոչ մի իրավունք չունի մարզադաշտի նկատմամբ»: Բացի այդ՝ համայնքի ավագանու որոշումներում նշված է, որ գույքը եւ հողամասը նվիրաբերվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, պայմանագրերի համաձայն, սակայն, գույքը եւ հողամասը նվիրաբերվել է «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ին (Իրավաբանական անձանց միություն): Հաջորդ դատական նիստի ժամանակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դատարանին պետք է ներկայացնի փաստաթղթեր, որոնք կապացուցեն Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիայի կապը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ԻԱՄ-ի հետ: Աղբյուրը՝ http://aravot.am/am/articles/society/96774/view
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների