Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Ազգի հերթական դավաճա՞նը


7536132«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը դիմել է Ազգային անվտանգության ծառայությանը «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Գեորգի Վանյանի դեմ քրեական գործ հարուցելու խնդրանքով, քանի որ նա ազգադավ գործունեություն է վարում:
Նախաձեռնության խմբի հիմնադիր անդամ  Աշոտ Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Գ. Վանյանը դրամաշնորհներ է ստանում արտասահմանյան դոնորներից, մասնակցում է Եվրոպայում անցկացվող տարբեր սեմինարների,   կլոր սեղանների:

«Նման միջոցառումներում այդ տականքը հնչեցրել է հակապետական, ուշադրություն դարձրեք՝ ոչ թե հակաիշխանական, այլ հակապետական մտքեր: Մասնավորապես, որ ազատագրված տարածքները մերը չեն, պետք է  հանձնել, եւ սրանով հնարավորություն է տալիս ադրբեջանական լրատվամիջոցներին՝ ընդարձակվելու»,-ասաց Ա. Պողոսյանը:

Ըստ վերջինիս, հարեւան պետության լրատվամիջոցները  հղում են  կատարում  Վանյանին, «նրան ներկայացնում որպես քաղաքական գործիչ եւ նրա ասածը ներկայացնում որպես հայ հասարակության մի մասի տրամադրվածություն»: «Ինչ գիտեք, գուցե նրան վերբովկա են արել, եւ դրա համար խնդրել ենք ԱԱԾ-ին՝ պարզել ամեն ինչ»,-ասաց Ա. Պողոսյանը: Զրուցակիցս  համոզված է, որ մեր երկրի Սահմանադրությամբ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր կարծիքը, տեսակետը ներկայացնելու, «բայց անընդհատ ասել նույն բաները, այդ հակաքարոզչությունը դարձնել դրոշակ եւ շահել դիվիդենտներ եւ ումի՞ց՝ Ադրբեջանից, սա արդեն ազգի դավաճանության հոդված է»,-համոզված է «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության անդամը:

Գեորգի Վանյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ ինքը «հարգում է ԱԱԾ-քաղաքացիական նախաձեռնություն կապը եւ այն դիտարկում է որպես դեմոկրատիայի եւ բացախոսության ջատագով»: «Կարծում եմ, որ «Չենք լռելու»  նախաձեռնության  հայտարարությունը ՀԱԿ-իշխանություն երկխոսության մի ինչ-որ բլոկն է»,-ասաց Գ. Վանյանը: «Չենք լռելու»-ի ներկայացուցիչ Աշոտ Պողոսյանի խոսքով, իրենց քարկոծում են բոլորը՝ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը:

«Նայեք մեր մյուս նախաձեռնություններին, իշխանության կամ ընդդիմության պահանջնե՞րն են»: «Մենք ուզում ենք ապրել նորմալ երկրում, բայց այսօր ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը նորմալ երկիր չեն առաջարկում»,-ասաց Ա. Պողոսյանը: Փաստի առնչությամբ իր դիրքորոշումն է հայտնել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ Արթուր Սաքունցի գլխավորությամբ: Ըստ վերջինիս հայտարարության, ԱԱԾ-ին դիմելու «Չենք լռելու»-ի որոշումը հատուկ է «վաղուց մոռացված, բայց դեռեւս կենդանության նշույլներ ցույց տվող տոտալիտար համակարգին բնորոշ հասարակությանը եւ  ուղղված է ժողովրդավարական հասարակարգի հիմնարար սկզբունքներից մեկի` բազմակարծության դեմ»:

ՀՔԱ-ի Վանաձորի գրասենյակը դատապարտել է նման քայլը: «Կարծում ենք` ՀՀ իշխանությունները կցուցաբերեն ողջամտություն` հարգելու Հայաստանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից մեկի կարծիքը, տեսակետներն արտահայտելու ազատությունը»,-ասված է ՀՔԱ-ի հայտարարությունում:

Սրան պատասխանել են երիտասարդական նախաձեռնության հեղինակները, նշելով, որ չնայած հարգում են ՀՔԱ-ի գործունեությունը, բայց այսօրվա «պահվածքը տարօրինակ են համարում»: «Ըստ երեւույթին, Հելսինկյան ասամբլեայի աշխատակիցներն այնքան են տարվել մարդու իրավունքների եւ ազատությունների տեսությամբ, որ մոռացել են, թե աշխարհաքաղաքական ինչ վիճակում է գտնվում մեր Հայաստանի Հանրապետությունը»,-այսպես է ավարտվում «Չենք լռելու»-ի՝ ՀՔԱ-ին ուղղված պատասխան նամակը:

ԱԱԾ լրատվականի պատասխանատու Արծվին Բաղրամյանն ասաց, որ, ըստ գործող կարգի, պետք է պաշտոնապես դիմում կամ հաղորդագրություն ուղարկվի ԱԱԾ. «Հնարավոր է, որ միայն այդ դեպքում արձագանք գտնվի մեր ծառայության կողմից, թե չէ սոցկայքերում շատ բաներ են գրում»:

Աղբյուրը՝ http://www.hraparak.am/2011/08/12/hertakan-davachan/


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը