Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Ադրբեջանական գերությունից վերադարձած Արթուր Բադալյանի բողոքն ուղարկվել է Եվրոպական դատարան


451212Հայաստանի քաղաքացի Արթուր Բադալյանը, ով 5 ամիս առաջ եղել է ադրբեջանական գերության մեջ եւ կտտանքների ենթարկվել, այդ փաստի առթիվ արդեն դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նրա բողոքն ընդդեմ Ադրբեջանի հանրապետության արդեն ուղարկվել է ՄԻԵԴ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Արթուր Բադալյանը մոլորվել էր  անտառում եւ գերեւարվել 2009թ. մայիսի 9-ին:

Միայն մեկուկես տարի անց` 2010թ. նոյեմբերի 8-ին ադրբեջանական կողմը հաստատել էր նրա գերության փաստը, ընդ որում մինչ այդ կտրուկ հերքում էր Բադալյանի` Ադրբեջանում գտնվելու հանգամանքը: Այս տարվա մարտի 17-ին Բադալյանը հանձնվել էր հայկական կողմին:

Եվրոպական դատարանին դիմելու հարցում Բադալյանին օժանդակել է Վանաձորում գործող «Ռազմավարական դատավարությունների կենտրոնը»: Փաստաբանների կարծիքով, այս գործով վճիռը կարող է նախադեպ դառնալ այլ դեպքերի համար:Փաստաբան Էդմոն Մարուքյանի ներկայացմամբ, բողոքի հիմքում ընկած են Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 2-րդ եւ 5-րդ հոդվածների դրույթները:

«Ենթարկվել է խոշտանգումների, անազատության մեջ է պահվել Ադրբեջանի օրենսդրության եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների եւ ազատությունների խախտումներով, որի համար ակնկալում ենք, որպեսզի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչի կոնվենցիայի երրորդ հոդվածի, այսինքն` խոշտանգումների արգելում, եւ հինգերորդ հոդվածի` անձի ազատության անձեռնմխելիության իրավունքների խախտում», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Մարուքյանը:

Արթուր Բադալյանը երկու տարի առաջ ընկերների հետ սունկ հավաքելու ժամանակ մոլորվելով Ադրբեջանին սահմանակից Տավուշի մարզի անտառներում` անցել էր սահմանը: Նրա գտնվելու վայրի մասին ադրբեջանական իշխանությունները լռում էին, մինչեւ որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն գերեվարումից շուրջ մեկեւկես տարի անց նրան հայտնաբերեց ադրբեջանական զորամասերից մեկում: Մինչ այդ նրա ընտանիքն ու Հայաստանի իշխանությունները տեղեկություններ չունեին Բադալյանի գտնվելու վայրի մասին:

Արթուր Բադալյանը «Ազատություն» ռադիոկայանին պատմել էր իր նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի մասին` ասելով, որ իրեն պահել են քաղցած, ցուրտ ու խոնավ խցում, ենթարկել խոշտանգումների, հոգեբանական ճնշումների:

Ադրբեջանական իշխանությունները երկու ամիս առաջ ադրբեջանական մամուլում հայտարարեցին, թե Բադալյանի նկատմամբ ցուցաբերել են մարդկային վերաբերմունք` ապահովելով նրա կենսապայմանները: Մինչդեռ նախկին գերին շարունակում է հակառակը պնդել:

Արթուր Բադալյանը բողոքում է նաեւ առողջությունից: Նա շարունակում է հայտարարել, թե ադրբեջանական կողմն իր օրգանիզմում լսող սարք է տեղադրել, որով էլ փորձում է կառավարել իրեն:

Նախկին գերին «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության աջակցությամբ Երեւանում բուժում է ստացել, այդուհանդերձ` նրա առողջության վերաբերյալ տրված նախնական գնահատականում մատնանշվում են հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ:

Բադալյանի առողջության վերաբերյալ, ինչպես նաեւ գերությանը առնչվող փաստաթղթերը փաստաբանը կցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկված գործին: Մարուքյանը հույս ունի, որ երկու տարվա ընթացքում դատարանը վարույթ կընդունի դիմումը, քննելուց հետո էլ ի օգուտ Բադալյանի որոշում կկայացնի:

«Նյութական եւ բարոյական վնասի փոխհատուցման հարցը մենք թողել ենք դիմումի` վարույթ ընդունվելուց հետո: Քանի որ Արթուր Բադալյանը դեռեւս տառապում է, վերաինտեգրման պրոցեսում է եւ ծախսեր է կատարում դրա հետ կապված, մեր վերջնական հաշվարկը, բնականաբար, կներկայացնենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանին», - ասաց փաստաբանը:

Սա առաջին դեպքն է, երբ հայկական կողմը որոշում է դատի տալ Ադրբեջանին իր քաղաքացուն խոշտանգումների ենթարկելու համար: Փաստաբանի կարծիքով` դատարանի որոշման կայացման համար մի քանի տարի կպահանջվի: Այն կդառնա նախադեպ այլ դեպքերի համար եւս, նշում է նա:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի տվյալներով` Ադրբեջանում ներկայում երեք հայ ռազմագերի կա եւ հինգ հոգանոց մեկ ընտանիք, Հայաստանում` մեկ ադրբեջանցի ռազմագերի:

Աղբյուրը՝ http://news.am/arm/news/70702.html



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը